Առյուծատամ խոզանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առյուծատամ մազոտից)
Առյուծատամ մազոտ
Առյուծատամ մազոտ
Առյուծատամ մազոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Ցեղ Առյուծատամ (Leontodon)
Տեսակ Առյուծատամ մազոտ (L. hispidus)
Միջազգային անվանում
Leontodon hispidus

Առյուծատամ խոզանավոր (լատին․՝ Leontodon hispidus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս, բազմամյա մոլախոտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 50 սմ բարձրությամբ, թավոտ, տերևազուրկ ծաղկակիր ցողունով և արմատամերձ երկար տերևներով բազմամյա խոտաբույս է։ Կարճ կոճղարմատից աճում են բազմաթիվ թելանման արմատներ։ Երկար նշտարաձև տերևները ատամնաեզր են։ Զամբյուղները կազմված են բազմաթիվ դեղին ծաղիկներից։ Փաթաթոցի կղմինդրաձև դասավորված տերևիկները երկարավուն նշտարաձև և թավոտ են։ Սպիտակ փետրաձև մազիկներից կազմված փուփուլիկով պտուղը երկարավուն իլիկաձև սերմիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիների թփուտներում, սարալանջերին, մերձալպյան և ալպյան մարգագետիններում։ Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, կոճղարմատները, տերևներն ու ծաղիկները։ Կանաչ զանգվածի թուրմը կամ եփուկն օգտագործում են լեղապարկի հիվանդություններ բուժելու նպատակով։ Չորացրած և մանրացրած արմատներից պատրաստում են սուրճին փոխարինող խմիչք, իսկ մատղաշ տերևներից՝ աղցաններ[1]։ Մոլախոտ է։ Սերմի ծլման առաջին տարվա աշնանը, հատկապես մարգագետնատիպ հողատեսքերում, մազոտ առյուծատամի փռվող տերևները վաղօրոք զբաղեցնելով գետնի մակերեսը, մշակովի ու բնական կերաբույսերին զրկում են աճի զարգացման նվազագույն հնարավորություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ խոզանավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ խոզանավոր» հոդվածին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ս. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, «Լույս» հրատարակչություն Երևան - 1980