Առյուծատամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առյուծաժանիից)
Առյուծատամ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Ցեղ Առյուծատամ (Leontodon)
L., 1753

Առյուծատամ (լատին․՝ Leontodon), առյուծաժանի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ առյուծատամ թավոտ (L. hispidus), առյուծատամ խորդուբորդ (L. asperrimus), առյուծատամ գանգուր (L. crispus)։ Աճում է գրեթե բոլոր մարզերի միջին և վերին լեռն, գոտիներում, մերձալպյան, ալպյան ու չոր մարգագետիններում, քարքարոտ լանջերին։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը պարզ է, երբեմն՝ ճյուղավորվող, բարձր, ՝ 10-50 սմ. Տերևներն ամբողջական են կամ կտրտված՝ մերձաոմատային վարդակներում։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, ծաղիկները՝ դեղնավուն, երբեմն՝ նարնջակարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր գլանաձև կամ իլիկաձև սերմիկ է։ Մեղրատու և գեղազարդիչ է։

Leontodon saxatilis
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ» հոդվածին։