Առլեն Ֆրենսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առլեն Ֆրենսիս
Arlene Francis
Առլեն Ֆրենսիս.jpg
Ծնվել է 1908, սեպտեմբերի 17
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ
Մահացել է 2001, մայիսի 31
Մահվան վայր Սան Ֆրանցիսկո,ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան[1][2], ինքնակենսագիր, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար[3][4][5] և թատրոնի դերասան
Ամուսին Martin Gabel
Երեխաներ Peter Gabel[6]
Arlene Francis Վիքիպահեստում

Առլեն Սարգսի Ֆրենսիս (Գազանջյան, անգլ.՝ Arlene Francis, 1908, սեպտեմբերի 17 - 2001, մայիսի 31), հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ։ 1973-ին արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937-ին։ Աշխատել է ռադիոյում՝ ստեղծելով 11 անուն հաղորդումներ, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950-ից՝ հեռուստատեսությունում. ստեղծել է տասից ավել հաղորդումներ («Տունը», «Առլին Ֆրենսիս շոու», «Ինչ է իմ ասելիքը» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը։

Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։

Գրել է 3 գիրք («Այդ որոշակի անորոշությունը», «Հմայքի կախարդանքը»), որոնք մեծ հաջողություն են ունեցել։

Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում (1975) և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։ Կապված է եղել հայկական շրջանակներին։ Մահացել է Սան Ֆրանցիսկոյում։ [7][8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nndb.com/honors/883/000161400/
  2. http://www.nytimes.com/2001/06/01/nyregion/arlene-francis-actress-and-tv-panelist-93.html
  3. https://www.trumanlibrary.org/oralhist/daniel.htm
  4. http://www.famousnamechanges.net/html/actor/actorf.htm
  5. http://www.gettyimages.com/detail/news-photo/mrs-martin-gabel-known-as-the-actress-and-radio-personality-news-photo/91025368
  6. Peter Gabel Ստուգված է հոկտեմբերի 3-ին 2016:
  7. Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են (կենսագրական բառարան), Երևան, «Ապոլոն», 1993, էջ 321։
  8. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 694։