Առաքյալ (մուլտֆիլմ)
Առաքյալ իսպ.՝ El apóstol | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ |
Ժանր | երգիծանք[1], համր կինո և դրամա |
Ռեժիսոր | Quirino Cristiani?[1] |
Սցենարիստ | Quirino Cristiani? և Alfonso de Laferrère?[1] |
Պրոդյուսեր | Federico Valle?[1] |
Բեմադրող նկարիչ | Andrés Ducaud?[1] |
Երկիր | ![]() |
Լեզու | իսպաներեն |
Տևողություն | 70 րոպե |
Թվական | 1917[1] և նոյեմբերի 9, 1917 |
«Առաքյալ» (իսպ.՝ El apóstol), 1917 թվականին արգենտինական մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Կվիրինո Կրիստիանի։ Համարվում է աշխարհի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կվիրինո Կրիստիանին իտալացի ներգաղթյալ է, նա մասնագիտացած էր քաղաքական ծաղրանկարներում։ 1916 թվականին նա ծանոթացել է և ընկերացել է այլ իտալացիների հետ, որոնցից մեկը արգենտինական կինոմատոգրաֆիայի հիմնադիր Ֆեդերիկո Վալլեն էր[2][3]։ Վալլեի ղեկավարությամբ նա նկարահանել է կարճամետրաժ անիմացիոն սատիրա «Ներխուժում Բուենոս Այրես պրովինցիա» անունով, որից հետո սկսում է խոշոր ֆիլմեր նկարահանել։
Ֆիլմում կար 58000 կադր, բացի այդ, Կրիստիանին ստեղծել է նաև շենքերի մակետներ։ Նա օգտագործել է փոխադրման մեթոդը, որը Վալլեն փորձարկել էր քաղաքական ժամանակագրություն թողարկելիս։ Ռեժիսորը նկարահանումներն անցկացրել է իր տան տանիքին, որպեսզի ստանա բնական լուսավորություն։
Թեև ֆիլմն ունեցել է որոշ հաջողություններ, կրկնօրինակների մեծ մասը գնացել է ցելյուլոիդային սանրեր պատրաստելու վրա, ինչը ընդունված էր այդ ժամանակ։ Միակ պահպանված օրինակը այրվել 1926 թվականին Վալլեի ստուդիայի հրդեհի ժամանակ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահ Իպոլիտո Իրիգոյեն ընկնում է երկինք։ Նա ուզում էր մաքրել Բուենոս Այրեսը կաշառակերությունից և անբարոյականությունից, բայց դրա փոխարեն վերացնում է այն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- G. Bendazzi. L’uomo che anticipò Disney. Il cinema d’animazione di Quirino Cristiani. Roma, 2007.