Առաքյալը (ֆիլմ, 1997)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Առաքյալը
The Apostle
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա[1][2]
Թվական 1997
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ռոբերտ Դյուվալ[1][3]
Պրոդյուսեր Ռոբերտ Դյուվալ, Ստիվեն Բրաուն, Ռոբ Կառլիներ
Սցենարի հեղինակ Ռոբերտ Դյուվալ
Դերակատարներ Ֆեռա Ֆոսեթ[4], Միրանդա Ռիչարդսոն[3][4], Բիլի Ջո Շեյվեր[4], Բիլլի Բոբ Տորնտոն[4], Ջուն Կարտեր Քեշ[4], Տոդ Ալեն[4], Ուոլթոն Գոգինս[4], Ռոբերտ Դյուվալ[3][2][4] և Ջեյմս Գեմմոն[4]
Երաժշտություն Դևիդ Մենսֆիլդ
Մոնտաժ Stephen Mack[5]
Պատմվածքի վայր Տեխաս
Տևողություն 129 րոպե
Բյուջե 8.000.000 $[6]
Շահույթ 19.868.354 $[7]

«Առաքյալը» (անգլ.՝ The Apostle) 1997 թվականին նկարահանված դրամա, որի գլխավոր դերում հանդես է եկել Ռոբերտ Դյուվալը։ Վերջինս նաև ֆիլմի ռեժիսորն է և սցենարիստը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Տեխասի խարիզմատիկ եկեղեցու քարոզիչ Յուլիսս Դյուի կյանքում ծանր ժամանակներ են: Նրա սիրելի կինը՝ Ջեսսը, դավաճանում է իրեն երիտասարդ քահանայի հետ և պատրաստվում է ամուսնալուծվել: Այդ լուրից ցնցված՝ Դյուին որոշում է վրեժխնդիր լինել կնոջ սիրեկանից: Հարաբերությունների բուռն պարզումից հետո հակառակորդն ընկնում է կոմայի մեջ, և ծեր քահանան այլընտրանք չունենալով՝ փախչում է հայրենի քաղաքից: Նա կանգ է առնում Լուիզիանայում և աշխատանքի անցնում մեքենաների վերանորոգման խանութում, ապա միանում է աֆրոամերիկյան քրիստոնեական համայնքին: Այս մարդկանց մեջ հասկացողություն և աջակցություն գտնելով՝ Դյուին փորձում է իր կյանքը սկսել զրոյից:

Դերակատար Դեր
Ռոբերտ Դյուվալ Յուլիսս Դյուի Յուլիսս Դյուի
Ֆեռա Ֆոսեթ Ջեսսի Դյուի Ջեսսի Դյուի
Բիլի Բոբ Տորնտոն խառնակիչ խառնակիչ
Բիլլի Ջո Շեյվեր Ջո Ջո
Ջուն Քարտեր Քեշ տիկին Դյուի/մայր տիկին Դյուի/մայր
Միրանդա Ռիչարդսոն Տյուզի Տյուզի
Ուոլթոն Գոգինս Սեմ Սեմ
Թոդ Ալեն Հորեյս Հորեյս
Ջոն Բիզլի քահանա Չարլզ Բլեքվել քահանա Չարլզ Բլեքվել
Ջեյմս Գեմոն Եղբայր Էդուարդ Եղբայր Էդուարդ

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»՝ լավագույն դերասան անվանակարգում (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1998 թվականին ֆիլմը ստացել է «Արբանյակ» մրցանակաբաշխության մրցանակ՝ դրամայի լավագույն դերասանի համար (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1998 թվականին ստացել է «Անկախ ոգի» մրցանակաբաշխության երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ (Ռոբերտ Դյուվալ), լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Դյուվալ) և լավագույն դերասան (Ռոբերտ Դյուվալ) անվանակարգերում, ինչպես նաև երեք անվանակարգերում` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ֆեռա Ֆոսեթ և Միրանդա Ռիչարդսոն), լավագույն սցենարիստ (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1998 թվականին առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդ մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում (Ռոբերտ Դյուվալ)։
  • 1997 թվականին ստացել է հատուկ մրցանակ ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից։

Կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Էբերթը «Առաքյալ» ֆիլմին տվել է «չորս աստղ» և այն ուսանելի անվանել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]