Առաքել Քեչյան
Առաքել Քեչյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1885 |
Ծննդավայր | Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1955 (69 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ռումինիայի թագավորություն |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, հրապարակախոս, գրող և բանասեր |
Առաքել Մարտիրոսի Քեչյան (դեկտեմբերի 22, 1885, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 25, 1955, Բուխարեստ, Ռումինիա), ռումինահայ հասարակական գործիչ, հրապարակագիր, գրող, բանասեր։ Սովորել է Կամարակապի Արամյան վարժարանում։ 1912 թվականին մասնակցել է Թուրքիայի առաջին բանվորական հուզումներին։ 1902 թվականից եղել է հնչակյան կուսակցության անդամ, գործել է Ակնում, Կ․ Պոլսում, Կիլիկիայում (1916-1921 թթ.) և Ռումինիայում (1925-1930 թթ.)։ Աշխատակցել է «Երկիր», «Պալքանյան մամուլ», «Նոր երկիր», «Տավրոս», «Հնչակ», «Նոր արշալույս», «Նոր կյանք» և այլ պարբերականների։
1935 թվականին տպագրվել է Քեչյանի «Ուխտավորներ հայ ազատագրության ճամբուն վրա» վեպը, որը պատմում է համիդյան արյունոտ օրերի մասին։ Ուշագրավ են նաև «Կարմիր դրվագներ հերոսներու կյանքեն. 1915-1918» (հ. 1—3, 1938 - 1940 թթ.) վիպաշարը և «Անկումը հարստության ճամբուն վրա» (1946 թ.) վեպը։ Երկար տարիների աշխատանքի արդյունք է Բուխարեստում լույս տեսած «Ակն և ակնցին. 1020—1915» (1942 թ.) բանասիրական երկի առաջին հատորը, որը լրացվել և 1952 թվականին վերահրատարակվել է Փարիզում՝ «Ակն և ակնցիք» խորագրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |