Առաքել Հնաքանդենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Առաքել Հնաքանդենց (ծննդյան և մահվան թվականները անհայտ), 13-րդ դարի երկրորդ կեսի կազմարար։ Ապրել և աշխատել է Կիլիկիայում։ Աշակերտել է Սարգիս Կազմարարին։ Կազմել է Դրսպարկի, Հռոմկլայի, Մաշկևորի, Մեծքարի և այլ գրչության կենտրոններում գրված ձեռագրեր։ Նա է կազմել թագավորական տան անդամների և կաթողիկոսի համար գրված ձեռագրերը։ Աշխատել է Թորոս Ռոսլինի, նշանավոր գրիչ Ավետիսի և այլոց հետ։ Տիրապետել է կազմարարական բարձր արվեստին, իր ժամանակին եղել է հռչակավոր։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի չորս ձեռագրերում է նա հիշվում, սակայն դրանցից միայն մեկի՝ 1271 թվականի «Մասունք Աստուածաշնչի» կազմն է Առաքել Հնաքանդենցի ձեռքով կազմածը (ձեռ. №199), մյուս երեքի (ձեռ, №234, 468, 9509) կազմերը հետագայում փոխվել են։ Առաքել Մաթևոսյան։