Առաքել Առաքելյան (բանասեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Առաքել Առաքելյան (այլ կիրառումներ)
Առաքել Առաքելյան
Ծնվել էհունվարի 13, 1887(1887-01-13)
Խնածախ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 5, 1980(1980-05-05) (93 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԳևորգյան հոգևոր ճեմարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Առաքել Գևորգի Առաքելյան (հունվարի 13, 1887(1887-01-13), Խնածախ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1980(1980-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հունվարի 1(13)-ին, Խնածախ գյուղում (այժմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում)։

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907 թվական)։ Եղել է ուսուցիչ Իգդիրում (1907-1908 թվականներ), Շուշիում (1913-1920 թվականներ), ապա Լեռնային Ղարաբաղի ԻՄ լուսժողկոմի տեղակալ (1923-1925 թվականներ), լուսժողկոմ (1925-1927 թվականներ)։ 1932 թվականին տեղափոխվել է Երևան։

Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է եղել 1934 թվականից։

Գրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելյանը գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (1959-1964 թվականներ) աշխատությունը, մի շարք ուսումնասիրություններ և ձեռնարկներ՝ «Գրաբարի դասագիրք» (1944-1946 թվականներ) և այլն։ Թարգմանել է գերմաներենից (Ֆ. Էնգելսի «Բնության դիալեկտիկա»-ն, 1936 թվական, Հ. Հարությունյանի և Հ. Գյուլիքևխյանի հետ), ռուսերենից (Գ. Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ»-ը, 1931 թվական)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռոմեական գրականության պատմություն, Ե., 1956 թվական։
  • Հունական գրականության պատմություն, 3-րդ լրացված և բարեփոխված հրատարակություն, Ե., 1968 թվական։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png