Առաքելական եկեղեցի (Մյունստեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքելական եկեղեցի
Apostelkirche
NRW, Munster, Altstadt - Apostelkirche 01.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տեղագրություն Մյունստեր
Դավանանք Գերմանիայի ավետարանչական եկեղեցի
Թեմ Գերմանիայի ավետարանական եկեղեցի
Ներկա վիճակ գործող տաճար
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Գոթիկա
Հիմնադրված XIII դար
Առաքելական եկեղեցի (Մյունստեր)ը գտնվում է Գերմանիաում
Առաքելական եկեղեցի (Մյունստեր)
Կոորդինատներ: 51°57′52.599600099992″ հս․ լ. 7°37′39.799200100001″ ավ. ե. / 51.96461100002777300° հս․. լ. 7.62772200002777812° ավ. ե. / 51.96461100002777300; 7.62772200002777812

Առաքելական եկեղեցի (գերմ.՝ Apostelkirche), ավետարանական եկեղեցի Մյունստերի պատմական կենտրոնում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա: Եկեղեցին ընկած է An der Apostelkirche և Neubrückenstraße փողոցների խաչմերուկում՝ հին քաղաքի հյուսիսային մասում։

Առաքելական եկեղեցին կառուցվել է XIII դարի երկրորդ կեսին Ֆրանցիսկյան եկեղեցուն կից։ Այն նվիրված է Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացու հիշատակին։ Սկզբնական շրջանում եկեղեցին գոթական դահլիճում երկնավ կառուցվածք ուներ, որը խորանի մասում նեղացված էր։
Հաջորդ դարերի ընթացքում եկեղեցին անընդհատ վերակառուցվել է։ XVI և XVII դարերի ընթացքում եկեղեցում ավելացվել է նաև երրորդ նավը հյուսիսային մասում։ Այսպիսով եկեղեցին դարձավ եռանավ։

Կենտրոնական նավը


Մեդիատիզացիայի գալուստով, որը ղեկավարվում էր նապոլեոնյան նախարար Թալեյրանը, 1803 թվին Մյունստերյան եպիսկոպոսությունը ենթարկվեց բռնագրավման, ամբողջ գույքն անցավ պետությանը, ֆրանսիական մենաստանը փակվեց, իսկ Առաքելական եկեղեցին պղծվեց։
В 1822 թվին եկեղեցին վերականգնվեց ճարտարապետ Կարլ Ֆրիդրիկ Շինկելի կողմից։ Եկեղեցի կրկին վերաբացվեց որպես Պրուսիայի բանակի մաս կազմող եկեղեցի։ Իսկ 1840 թվականին եկեղեցին փոխանցվեց քաղաքային ավետարանական խորհրդին։

Մինչ 1922 թվականը եկեղեցին անվանում էին պարզապես Մյունստերի ավետարանական եկեղեցի, բայց քաղաքում ևս մեկ ավետարանական եկեղեցի բացելուց հետո այն վերանվանեցին ուղղակի Առաքելական:


Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային ավիացիայի կողմից եկեղեցին ռմբակոծվել է և խիստ տուժել։ Եկեղեցու վերականգնումը տևել է մինչև 1960 թվականը։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]