Առավոտ (Գրիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(աուդիո)
(աուդիո)
Առավոտյան տրամադրություն
Կատարում է Չեխիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

«Առավոտյան տրամադրություն» (նորվ.՝ Morgenstemning, առավել հայտնի որպես «Առավոտ»), նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտական ստեղծագործություն Պեր Գյունտ սիմֆոնիկ սյուիտից, որը գրվել է 1875 թվականին՝ դրամատուրգ Հենրիկ Իբսենի համանուն պիեսի հիման վրա։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեր Գյունտ սյուիտը սկսվում է «Առավոտ» պիեսով, որը կառուցված է մեկ հնգատոն մեղեդու տարբերակային զարգացման վրա։ Այն հնչում է որպես Պերի հուշերը հայրենիքի մասին։ Ժողովրդական հովվական նվագ հիշեցնող մեղեդին հանդարդ է ու լուսավոր։ Երաժշտությունը մեր առջև պատկերում է աստիճանաբար արթնացող բնությունը՝ արևը, որը շողում է ծվատվող ամպերի միջից, նոր արթնացող ու դեռևս քնաթաթախ թռչունների ծլվլոցը, քամուց օրորվող տերևների սոսափյունը և վճիտ աղբյուրների կարկաչյունը։

Պիեսում մենանվագով հանդես են գալիս ֆլեյտա և հոբոյ փողային նվագարանները։ Առավել պատկերավոր է հնչում պիեսի միջին հատվածը, որի կենտրոնում մեղեդին անհետանում է՝ տեղը զիջելով հարմոնիային, գունեղ և համարձակ ակորդների համադրությամբ։ Սա պիեսի կուլմինացիոն հատվածն է։ Այստեղ հնչում է ամբողջ նվագախումբը, որից հետո հնչողությունն աստիճանաբար թուլանում՝ կրկին դառնալով պարզ ու վճիտ։ Պիեսի վերջում երաժշտությունը նմանակում է անտառային ձայների հնչողությանը։ Ֆլեյտայի վերջին ելևէջներով լռում են ակորդները[1][2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեր Գյունտ (սիմֆոնիկ սյուիտ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григ. Сюита «Пер Гюнт», Уроки музыки, Григ. Сюита «Пер Гюнт», Музыка и театр, Музыка к драматическому спектаклю
  2. Ibsen, Henrik (2016). «Act 4, Scene 4». Peer Gynt [Peer Gynt and Brand]. Translated by Hill, Geoffrey. Penguin.
  3. Jeal, Erica (2001 թ․ օգոստոսի 11). «Prom 27: Peer Gynt». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին. «one listened differently to "Morning" on discovering that it doesn't illustrate dawn in the fjords but a hazy sunrise in the middle of the Sahara.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Edvard Grieg - Peer Gynt - Suite No. 1, Op. 46 - I. Morning Mood