Առավոտվա 7:35

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առավոտվա 7:35
իսպ.՝ 7:35 de la mañana
Երկիր Իսպանիա[1]
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվականնոյեմբերի 21, 2003, մարտի 12, 2004, մայիսի 17, 2009 և հոկտեմբերի 29, 2010
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՆաչո Վիգալոնդո[1]
ՊրոդյուսերJavier Ibarretxe?
Սցենարի հեղինակՆաչո Վիգալոնդո
ԴերակատարներՆաչո Վիգալոնդո, Մարտա Բելենգեր, Բորխա Կոբեագա, Վելասկո Բրոկա և Ալեխանդրո Տեխերիա
ՕպերատորJon D. Domínguez?
ԵրաժշտությունՖեռնանդո Վելասկես
Նկարահանման վայրՄադրիդ
ԿինոընկերությունIbarretxe & Co
Տևողություն8 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Առավոտվա 7:35» (իսպ.՝ 7:35 de la mañana), 2003 թվականի իսպանական սև-սպիտակ կարճամետրաժ երաժշտական ֆիլմ։ 2005 թվականի «Օսկար»-ի թեկնածու որպես լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ գեղեցիկ աղջիկը առավոտյան մտնում է սրճարան և պատվիրում սովորական համեստ նախաճաշ։ Շրջապատողները չգիտես ինչու նրան արհամարհում են, շատերը դիտավորյալ պտտվում են։ Հանկարծ հաճախորդներից մեկը սկսում է երգել սիրո մասին, կատարելով արտահայտիչ մի պար։ Աստիճանաբար պարին են միանում սրճարանի մի քանի հաճախորդներ, մյուսները ձայնակցում են թղթից բառերը կարդալով։ Շփոթված աղջիկը փորձում է շտապ օգնություն կանչել, իսկ հետո փախչել, դրա հետ մեկտեղ պարզվում է, որ երգիչը կրում է շահիդի գոտի։ Վերջացնելով երգը շահիդ-երգիչը փողոց է դուրս գալիս, որտեղ արդեն սպասում է ոստիկանությունը և այնտեղ պայթեցնում է իրեն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտա Բլենգեր — սրճարանի աղջիկ
  • Նաչո Վիգալոնդո — սրճարանի շահիդ-երգիչ
  • Անտոնիո Տատո — Լուիս, մատուցող
  • Ալեխանդրո Գարրիդո — Բարրա, սրճարանի հաճախորդ
  • Էսպերանսա Պալասիոս — սրճարանի հաճախորդ
  • Մանուել Նեբրեդա — սրճարանի հաճախորդ
  • Սեբաստյան Էլիսես— սրճարանի հաճախորդ

Հաղթանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի 2005 թվականի «Օսկար»-ի անվանակարգից, ֆիլմը 2004-2005 թվականներին առաջադրվել է 8 տարբեր կատեգորիաներում և հաղթել է դրանցից 6-ում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]