Առաջին օրիորդաց վարժարանի պանսիոնի և Սուրբ Մագդաղենացի եկեղեցու շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին օրիորդաց վարժարանի պանսիոնի և Սուրբ Մագդաղենացի եկեղեցու շենք
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՃարտարապետՅուլի Դյուտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Առաջին օրիորդաց վարժարանի պանսիոնի և Սուրբ Մագդաղենացի եկեղեցու շենք (ռուս.՝ Здание пансиона и церкви Святой Магдалины при первой женской гимназии), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը գտնվում է պատմական կենտրոնում։ Մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 6600129003)։ Հասցեն՝ Տոլմաչովի փողոց, տուն 8։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի աղյուսե շենք է, որը 1893 թվականին կառուցել է ճարտարապետ Յուլի Օսիպովիչ Դյուտելը։ Եկեղեցին օծվել է նույն թվականի օգոստոսի 24-ին։ 1893-ից մինչև 1919 թվականը շենքում էր գտնվում Սուրբ Մագդաղենացի եկեղեցին։ Հետագայում շենքը գտնվել է Ուրալի պետական մանկավարժական համալսարանի ենթակայության տակ։ Ներկայումս շենքը կիսավեր վիճակում է։ Եկատերինբուրգի թեմի պաշտոնական կայքում Սուրբ Մագդաղենացի տնային եկեղեցին ներկայացված է «Ավերված տաճարներ» բաժնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին պանսիոնի քարե շենքը փայտե կողաշենքով և դաստակերտով ձեռք է բերվել օրիորդաց առաջին վարժարանի համար և 1866 թվականին վերակառուցվել է ուսումնական  հաստատության կարիքների համար։ Որպես պանսիոն հիշատակվում է 1889 թվականից[2]։

Այս երկհարկանի շենքը տեղակայված է Տոլմաչովի փողոցի կարմիր գծով և եզրափակում է համակառույցի հյուսիսարևմտյան անկյունը։ Նրա հարավային կողմը կցված է եկեղեցու տարածքներին։ Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգյան զեմստվոյի դրամաշնորհի և անհատական նվիրատվությունների միջոցով։ Դրամահավաքին ակտիվորեն մասնակցել է Եկատերինբուրգի օրիորդաց վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Ն. Կազանցևը։ Այդ վարժարանի հանրակացարանի շենքին կից էլ կառուցվել է եկեղեցին։ Այն օծվել է 1893 թվականին։ Վարժարանի կարմիր աղյուսից կառուցված շենքը կանգնած է Կարլ Լիբկնեխտի փողոց, 9 հասցեում։ Ե՛վ վարժարանը, և՛ եկեղեցին կառուցվել են Յուլի Դյուտելի նախագծով, որը 1890 թվականից եղել է Եկատերինբուրգի քաղաքային ճարտարապետ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Незаметная и ненужная: в историческом центре Екатеринбурга разрушается церковь Св. Магдалины».
  2. 2,0 2,1 «Архитектура ансамбля первой женской гимназии 1870-1890-е гг».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области. Т1. – «Сократ», 2007.