Առաջին քայլի առավելությունը շախմատում
Շախմատում առաջին քայլի առավելությունը հատուկ է առաջին քայլը կատարող խաղացողին (սովորաբար առաջին քայլը կատարում են սպիտակները)։ Շախմատիստները և շախմատի տեսաբանները հիմնականում համամիտ են, որ շախմատում առաջին քայլը խաղացողին տալիս է որոշակի առավելություն։ Այս տեսակետն է ցույց տալիս նաև 1851 թվականից սկսած շախմատային խաղերի ամբողջական վիճակագրությունը, ըստ որի՝ սպիտակները մի փոքր ավելի շատ են հաղթում, քան սևերը՝ տոկոսային հարաբերությունը կազմում է 52 և 56 տոկոս։ Սպիտակների ընդհանուր հաղթանակների տոկոսը[Ն 1] մոտավորապես հավասար է մարդու և համակարգչի միջև անցկացված խաղերի տոկոսին։ Այնուամենայնիվ արագ շախմատում կամ սկսնակների համար սպիտակների առավելությունը աննշան է։
Շախմատիստների և տեսաբաների կողմից վաղուց քննարկվել է այն, որ եթե երկու կողմն էլ խաղան անսխալ, խաղը կավարտվի սպիտակների հաղթանակով կամ կգրանցվի ոչ-ոքի։ Մինչև մոտավորապես 1889 թվականը, երբ շախմատի աշխարհի չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը անրադարձավ այս խնդրին, ճնշող կարծիքն այն էր, որ եթե երկու կողմն էլ ճիշտ խաղան, խաղը կավարտվի ոչ-ոքի արդյունքով։ Այնուամենայնիվ, մի քանի նշանավոր շախմատիստներ կարծում են, որ սպիտակների առավելությունը կարող է վճռորոշ դեր խաղալ խաղի արդյունքի վրա։ Վիվեր Ադամսը և Վսեվոլոդ Ռաուզերը պնդել են, որ սպիտակները հաղթում են առաջին 1.e4 քայլից հետո, մինչդեռ Հանս Բեռլիները պնդում էր, որ 1.d4 քայլը կարող է հանգեցնել սպիտակների հաղթանակին։
Որոշ շախմատիստների (օրինակ՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկա, Էմանուել Լասկեր և Բոբբի Ֆիշեր) անհանգստացնում է այն, որ ավելի խորը վերլուծված լինելու պատճառով շախմատը կարող է վերածվել «ոչ-ոքի մահ»-ի։ Վտանգը մեղմելու համար Կապաբլանկան և Ֆիշերը առաջարկել են շախմատի տարբեր տեսակներ՝ խաղի հանդեպ հետաքրքրությունը թարմացնելու համար, իսկ Լասկերը առաջարկում էր փոխել ոչ-ոքիի և պատի գնահատման համակարգը։
1988 թվականից շախմատային տեսաբանները սկսել են վիճարկել՝ սպիտակների առվելության վերաբերյալ նախկինում ընդունված տեսակետները։ Գրոսմայստեր Անդրաշ Ադորյանը իր «Black is OK!» գրքերի շարքում պնդում է, որ սպիտակների առավելության մասին ընդունված պատկերացումները ավելի շատ հիմնաված են հոգեբանության քան՝ իրականության վրա։ Գրոսմայստեր Միհայի Շուբան և ուրիշները պնդում են, որ խաղի ընթացքում սպիտակները նախաձեռնությունը առանց ակնհայտ պատճառի կորցնում են։
Ժամանակակից տեսաբանները պնդում են, որ սևերը նույնպես ունեն առավելություն․ այն միտքը, որ սպիտակները ունեն առավելություն, կարող է լրացուցիչ հոգեբանական բեռ լինել սպիտակներով խաղացողի համար։ Որոշ համաչափ սկզբախաղեր (օրինակ՝ այն սկզբնախաղերը, որոցում խաղացողները անում են նույն քայլերը) կարող են հանգեցնել այնպիսի դիրքի, որտեղ առաջին քայլը անբարենպաստ է։
Դուք կհաղթեք ցանկացած գույնով, եթե դուք ավելի լավ խաղացող եք, բայց դա սևերով ավելի երկար կտևի - Իսահակ Քաշդան[1]
|
Այս հոդվածն օգտագործում է հանրահաշվական նշագրություն՝ շախմատիային քայլերը նկարագրելու համար: |
Հաղթանակների հարաբերությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպ․ | Ոչ-ոքի | Սև․ | Ընդհանուր | |
---|---|---|---|---|
1851–1878 թթ․ մրցաշարեր | 45.52% | 14.07% | 40.41% | 52.55% |
1881–1914 թթ․ մրցաշարեր | 36.89% | 31.76% | 31.35% | 52.77% |
1919–1932 թթ․ մրցաշարեր | 36.98% | 36.98% | 26.04% | 55.47% |
1851–1932 թթ․ մրցաշարեր | 38.12% | 30.56% | 31.31% | 53.40% |
NIC-ի 2000 թ, տվյալների բազա |
չկա | չկա | չկա | 54.8% |
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնություն (2009) |
38.96% | 26.41% | 34.63% | 52.16% |
CEGT շարժիչի արդյունքներ (40/120) 2009 |
34.7% | 41.3% | 24.0% | 55.4% |
Chessgames.com-ի տվյալների բազա 2015 |
37.50% | 34.90% | 27.60% | 54.95% |
1946 թվականին Ու.Ֆ.Սթրիթերը համեմատեց 1851-1932 թվականներին անցկացված 45 միջազգային մրցաշարերում խաղացված 5,598 խաղերի արդյունքները[2]։ Սթրիթերը գտավ, որ սպիտակներ ընդհանուր հաղթանակների տոկոսը կազմում 53.4% (Հ-38.12, Խ-30.56; Պ-31.31)[Ն 2]։ 1851–1878 թվականներին՝ 52.55% (Հ-45.52, Խ-14.07, Պ-40.41), 1881–1914 թվականներին՝ 52.77% (Հ-36.89, Խ-31.76, Պ-31.35), 1919–1932 թվականներին՝ 55.47% (Հ-36.98, Խ-36.98, Պ-26.04)[2]։ Սթրիթերը եզրակացրեց, որ «Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում հաղթել սևերով, սակայն փոքր-ինչ ավելի հեշտ է դառնում խաղը ավարտել ոչ-ոքի արդյունքով»[2][Ն 3]։
Երկու տասնամյակ անց վիճակագիր Արթուր Մ. Սթիվենսը «The Blue Book of Charts to Winning Chess» գրքում, հիմնվելով 56,972 խաղերի ուսումնասիրության վրա, եզրակացրեց, որ սպիրակների հաղթանակի գործակիցը 59.1% է[3]։ Չնայած Սթիվենսը հավաքել էր ոչ թե որոշակի մարցույթներում խաղացված բոլոր խաղերը, այլ նրանք, որոնք հրատարակվել են շախմատային թերթերում[4]։
Ըստ ավելի նոր տվյալների սպիտակների ընդհանուր հաղթանակի արդյունքը 54-56 տոկոս է։ 2005 թվականին Ջոնաթան Ռոուսոնը գրում է՝ «Սպիտակները սկսում են խաղը մի փոքր առավելությամբ՝ խաղի մնացած գործոնները հավասարակշռված պահելով, տոկոսային հարաբությունը 56/44»[5]։ Միջազգային վարպես Ջոն Ուատսոնը գրում է, որ 20-րդ դարի ընթացքում սպիտակների ցուցանիշը 56% է եղել, սակայն վերջին ժամանակներում այս թիվը նվազել է 1 տոկոսով[6]։ Chessgames.com կայքը պարբերաբար թարմացնում է վիճակագրական տվյալները՝ հիմնվելով իր տվյալների բազայի վրա։ 2015 թվականի հունվարի 12-ի դրությամբ 739․769 խաղերից 37.50%-ում հաղթել են սպիտակները, 34.90%՝ ոչ-ոքի, 27.60%՝ սպիտակներ․ արդյունքում սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը կազմում է 54.95%[7]։
New In Chess ամսագիրը 2000 թվականի տարեգրքում, հիմնվելով 731.740 խաղերի արդյունքների վրա, եզրակացնում է, որ երկու ամենատարածված սկզբնախաղերի դեպքում սպիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը հավասար է 54.8%-ի. 1.e4-ով սկսվող 349,855 խաղերում՝ 54.1%, 1.d4-ով սկսվող 145.996 խաղերում՝ 52.3%: 1.e4-ի պակաս արդյունավետության պատճառը Սիցիլիական պաշտպանությունն է (1.e4 c5), որը 145,996 խաղերում սպիտակներին հանգեցնում է 52.3% արդյունքի[8]։
Վիճակագիր Ջեֆ Սոնասը, հետազոտելով 1994-2001 թվականներին խաղացված 266,000 խաղերը, հաշվեց, որ սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը հավասար է 54.1767% գումարած 0.001164 անգամ սպիտակների Էլո վարկանշի առավելությունը, սպիտակների Էլո վարկանշի առավելությունը նշանակելով +390, եթե այն բարձր է +390-ից, կամ -460, եթե այն ցածր է -460-ից։ Նա գտավ, որ սպիտակների առավելությունը հավասար է 35 վարկանշային միավորի․ օրինակ՝ եթե սպիտակ խաղաքարերով խաղացողի վարկանիշը 35 միավորով ցածր է սև խաղաքարերով խաղացողից, ուրեմն երկու խաղացողների հաղթանակի ընդհանուր տոկոսը կկազմի 50%: Սոնասը նաև գտավ, որ սպիտակների առավելությունը արագ շախատում ավելի քիչ է (53%), քան «դասական» խաղերում։
Այլ գրողներ եզրակացրել են, որ խաղացողների վարկանիշների և սպիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսի միջև դրական կոռելյացիա կա։ Ըստ գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ սկսնակների միջև խաղերում սպիտակները չունեն առավելություն, բայց «եթե խաղացողները ավելի ուժեղ են, սպիտակները առաջնորդում են խաղը»[9]։ ChessBase's Mega 2003-ի տվյալների բազայի հիման վրա Անդրաշ Ադորյանի՝ մոտ Էլո վարկանիշ ունեցող խաղացողների խաղերի հետազոտությունները ցույց են տալիս, որ խաղացողների Էլո ցուցանշի մեծացման հետ զուգահեռ մեծանում է ոչ-ոքիների, փոքրանում է և՛ սպիտակների, և՛ սևերի հաղթանակի տոկոսը[10]։ Օրինակ՝ 2700 և պակաս Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների խաղացած 1669 խաղերի արդյունքը եղել է՝ սպիտակներ՝ 26.5%, ոչ-ոքի՝ 58.4%, սևեր՝ 15.2% (սիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը՝ 55.7), մինչդեռ 2100 և պակաս Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների խաղացած 34,924 պաղերի արդյունքները եղել են՝ սպիտակներ՝ 37%, ոչ-ոքի՝ 32.1%, սևեր՝ 30.8% (սիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը՝ 53.1)[11]։ 1886-1990 թվականներին շախմատի աշխարհի առաջնության ընթացքում խաղացված 755 խաղերի արդյունքներն են՝ սպիտակներ՝ 234 խաղ (31.0%), ոչ-ոքի՝ 397 խաղ (52.6%), սևերը՝ 124 խաղ (16.4%) (սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը՝ 57.3)[12]։ Ադորյանի հետազոտության վերջին 5 մրցաշարերը խաղացել են Գարի Կասպարովը և Անատոլի Կարպովը, արդյունքում՝ սպիտակները հաղթել են 31 խաղում (25.8%), ոչ-ոքի՝ 80 խաղ (66.7%)․ սևեր՝ 9 խաղ (7.5%) (սպիտակների հաղթանակի ընդհանուր տոկոսը՝ 59.2)[13]
Համակարգչային շախմատի Մեծ մրցարշարը փորձարկում է շախմատային շարժիչներին՝ յուրաքանչյուր խաղացողին 120 րոպե 40 քայլ անելու համար (40/120) և 40/20, 40/4 ժամանակային վերահսկողությամբ խաղացնելով միմիայանց դեմ։ Հետազոտելով այս խաղերի արդյունքում ստացված տվյալները՝ պարզվեց, որ 2009 թվականի մայիսի 27-ի տվյալներով աշխարհի ամենաուժեղ 38 շախմատային շարժիչների միջև անցկացված խաղերում ամենացածր ժամանակային վերահսկողության (40/120) դեպքում սպիտակները վաստակում են 55.4% (Հ34.7 Խ41.3 Պ24.0)[14]: 40/20 ժամանակային վերահսկողությամբ 284 շախմատային շարժիչների խաղերի արդյունքում՝ 54.6% (Հ37.0 Խ35.2 Պ27.8) (2009 մայիսի 24)[15]։ 40/4 ժամանակային վերահսկողությամբ 128 շախմատային շարժիչների խաղերի արդյունքում՝ 54.8% (Հ39.6 Խ30.5 Պ30.0) (2009 մայիսի 24)[16]։
Ոչ-ոքի՝ լավագույն խաղի դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Բարտինը իր 1735 թվականի ձեռնարկում գրում է․ «Նա, ով առաջինն է խաղում, հասկանում է, որ գրոհում է»[17]։ Սա համահունչ է այն ավանդական տեսակետին, թե սպիտակներ, առաջին քայլի շնորհիվ, սկսում են նախաձեռնությունը և պետք է փորձեն այն ընդլայնել միջնախաղում, մինջդեռ սևերը պետք է փորձեն չեզոքացնել սպիտակների առավելությունը և հասնեն հավասարության[18][19][20]։ Քանի որ սպիտակները սկսում են խաղը նախաձեռնությամբ, սպիտակների կողմից փոքր սխալը հիմնականում հանեգեցնում է նախաձեռնության կորստի, մինջդեռ սևերի կողմից նման սխալը ունենում է ավելի լուրջ հետևանքներ[21][22]։ Այսպիսով, 1994 թվականին Սվեշնիկովը գրում է․ «Սևերով խաղացողները չեն կարող իրենց նույնիսկ ամենափոքր սխալ թուլ տալ ․․․․ տեսականորեն շախմատում սպիտակների և սևերի խնդիրները տարբեր են․ սպիտակները պետք է հաղթանակի ձգտեն, սևերը՝ ոչ-ոքիի»[23]։
Շախմատային տեսաբանները երկար քննարկել են սպիտակների նախաձեռնության տևականության և կատարյալ խաղի դեպքում հնարավոր ելքերի մասին։ Ջորջ Ուոքերը 1846 թվականին գրում է․ «Առաջին քայլը առավելություն է, ․․․․ բայց, եթե ճիշտն ասենք, առաջին քայլը սակավարժեք է»[24]: Վիլհելմ Ստեյնիցը (աշխարհի առաջին չեմպիոն), ով համարվում է ժամանակակից շախմատի հայրը[25][26][27], 1889 թվականին գրում է․ «Հիմա բոլոր փորձագետները ընդունում են, որ երկու կողմերի պատշաճ խաղի դեպքում խաղը իրավաչափ ելքը պետք է ոչ-ոքին լինի»[28]: Լասկերն ու Կապաբլանական՝ աշխարհի երկրորդ և երրորդ չեմպիոնները, համաձայնվել են Ստեյնիցի հետ[29][30][31]։ Ռեուբեն Ֆայնը՝ 1936-1951 թվականներին աշխարհի առաջատար շախմատիստներից մեկը[32], պնդում էր, որ սկզբնախաղում սպիտակների առավելությունը չափազանց աննշան է և առանց սևերի սխալի չի կարող հանգեցնել հաղթանակի[33]։
Այն տեսակետը, թե լավագույն խաղի դեպքում արդունքը ոչ-ոքի կլինի գերիշխում է։ Չնայած նրան, որ այս ենթադրությւոնը չի կարող ապացուցվել, Ռոուսոնը այն համարում է «ապահով» իսկ Ադորյանիը՝ «տրամաբանական»[34][35]։ Ուատսոնը հմաձայնվել է, որ «Կատարյալ խաղի դեպքում արդյունքը․․․․ ոչ-ոքի է ․․․․ իհարկե ես չեմ կարող սա ապացուցել, բայց ես կասկածում եմ, որ դուք կարող եք գեթ մեկ ուժեղ խաղացող գտնել, ով չի համաձայնվի։ ․․․․ Ես հիշում եմ, որ Կասպարովը վերջին տուրի ոչ-ոքիից հետո բացատրության սպասող լրագրոներին ասաց․ «Լավ, շախմատը ոչ-ոքի է»»[36]։ Աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերը գրեթե նույն տեսակետն է հայտնել[37][38]։
Լասկերն ու Կապաբլանկան մտահոգություն են հայտնել, որ շախմատը կդառնա «ոչ-ոքի մահ», քանի որ բարձ մակարդակի շախմատիստները ավելի ու ավելի են ոչ-ոքի խաղում[39][40]։ Ֆիշերը համաձայնվել է՝ ասելով, որ շախմատը սպառել է իրեն[41]: Երեքն էլ առաջարկում էին փոխել շախմատի կանոնները՝ ոչ-ոքիների քանակը նվազեցնելու համար։ Լասկերն առաջարկել է ոչ-ոքին գնահատել կես միավորից քիչ, իսկ հակառակորդի արքային պատի մեջ դնելու ամար կես միավորից ավել[39]։ Կապաբլանկան 1920-ականներին ներկայացրել է կապաբլանկայի շախմատը՝ ավելի մեծ դաշտով և հավելյալ քարերով շախմատի տարբերակ[42]։ Ֆիշերn առաջարկել է շախմատ-960-ը, շախմատի մեկայլ տարբերակ, որտեղ խաղաքարերի նախնական դիրքը պատահական է որոշվում[43][44]։
Այսօր որոշ ամենասուր սկղբնախաղեր վերլուծվել են այնքան խորը, որ սկսել են օգտագործվել որպես ոչ-ոքիի զենք։ Օրինակ՝ ամենաբարձր մակարդակներում սևերը հաճախ օգտագործում են իսպանական սկզբնախաղի մարշալյան հարձակումը՝ սկզբնախաղի տարբերակ, որտեղ սևերը զոհաբերում են զինվոր՝ ձեռք բերոլով վերջնախաղ, որտեղ սպիտակները ունեն մի զինվորի առավելություն, բայց սևերի ճիշտ խաղի դեպքում խաղն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով[45][46][47][48]։
2007 թվականին գրոսմայստերներ Ատանաս Կոլեվն ու Կիրիլլ Գեորգրը պնդում էին, որ հիմնականում նույնը կարելի է ասել Նայդորֆի Սիցիլիականում թունավորված զինվորի տարբերակում, որն առաջանում է 1.e4 c5 2.Ձf3 d6 3.d4 cxd4 4.Ձxd4 Ձf6 5.Ձc3 a6 6.Փg5 e6 7.f4 Թb6!: Վաղուց սա համարվում է ամենասուր, ամենախնդրահարույց[49][50] կամ նույնիսկ անխոհեմ սկզբնախաերից մեկը[51][52][53]։ Խաղի շարունակությունը հիմնականում լինում է՝ 8.Թd2 Թxb2 9.Նb1 Թa3[54]: Գեորգիևն ու Կոլեվը հայտարարել են, որ 6.Փg5 քայլը ամենաբարձր մակարդակում հազվադեպ է խաղացվում, քանի որ այս սկզբնախաղի հիմանական տարբերակի լավագույն խաղի դեպքում ստացվում է ոչ-ոքի՝ հավերժական պատով[55]։ Ըստ նրանց՝ հետևյալ խաղը «հավանաբար սա տեսության վերջին խոսքը կմնա»[56]։
Ֆրանսիսկո Վալիեխո Պոնս - Գարի Կասպարով, Մոսկվա 2004 թվական[57][58]՝ 1. e4 c5 2. Ձf3 d6 3. d4 cxd4 4. Ձxd4 Ձf6 5. Ձc3 a6 6. Փg5 e6 7. f4 Թb6 8. Թd2 Թxb2 9. Նb1 Թa3 10. f5 Ձc6 11. fxe6 fxe6 12. Ձxc6 bxc6 13. e5 dxe5 14. Փxf6 gxf6 15. Ձe4 Թxa2 16. Նd1 Փe7 17. Փe2 0-0 18. 0-0 Նa7 19. Նf3 Աh8 20. Նg3 Նd7 21. Թh6 Նf7 22. Թh5 Նxd1+ 23. Փxd1 Թa5 24. Աf1 Թd8 25. Թxf7 Թxd1+ 26. Աf2 Թxc2+ 27. Աf3 Թd1+ 28. Աf2 Թc2+ 29. Աe3 Փc5+ 30. Ձxc5 Թxc5+ 31. Աd2 Թf2+ 32. Աc3 Թd4+ 33. Աc2 Թf2+ 34. Աc3 1/2–1/2 (34...Qd4+ քայլից հետո սպիտակները չեն կարող խուսափել շախից)։
Սակայն, 6.Փg5 քայլի հանդեպ Գեորգիևի և Կոլեվի հոռետեսական գնահատականները հարցականի տակ են դրվել, քանի որ հետագայի մի քանի բարձ մակարդակի խաղերում սպիտակները հաջողության են հասել 10.e5 քայլով (մեկ այլ քննադատված տարբերակ)[59][60]։ Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 2013 թվականին գրում է, որ 10.f5 քայլիը հանգեցնում է «ստիպողական ոչ-ոքիի», բայց 10.e5 քայլից հետո «մենք ստանում ենք սուր իրավիճակ՝ երկկողմանի հնարավորություններով»[61]։
Հաղթում են սպիտակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակները հաղթում են 1.e4 քայլից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ այս տեսակը շատ տարածված չէ, քսաներորդ դարի երեք ականավոր վարպետները պնդում էին, որ սպիտակների առավելությունը պետք է կամ կարող է վճռորոշ լինել կատարյալ խաղի դեպքում։ Ամերիկյան առաջատար վարպետներից[62] Վիվեր Ադամսը այս տեսակետի ամենահայտնի կողմնակիցներից մեկն է, ինչի մասին նա ներկայացրել է 1939 թվականի իր «White to Play and Win» գրքում[63] և շարունակել է մեկնաբանել իր հետագա գրքերում և հոդվածներում մինչև իր մահը (1963 թվական)[64]։
Ադամսը կարծում էր, որ 1.e4-ը սպիտակների ամենաուժեղ քայլն է[65], և եթե դրանից հետո երկու կողմն էլ կատարյալ խաղան, «Սպիտակները պարտավոր են հաղթել»[66]։ Այս տեսակետը շատ է քննադատվել[67][68][69]։ Ադամսին չհաջողվեց իր տեսության ճշմատացիությունն ապացուցել մրցույթների և խաղերի պրակիտիկայով։ Իր գրքի հրատարակումից մեկ տարի անց՝ 1940 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, նա սպիտակներով խաղացված չորս խաղից վաստակեց միայն մեկ ոչ-ոքի, բայց կարողացավ հաղթել սևերով խաղացված բոլոր չորս խաղերը[70]։
Ըստ Սվեշինկովի՝ Վսեվոլոդ Ռաուզերը (1930-ականների Խորհրդային առաջատար շախմատիստ և տեսաբան[71]) նույնպես «պնդում էր, որ «1.e4 - սպիտակները հաղթում են» և նա կարողացել է սա ապացուցել շատ հաճախ[9]։
Սպիտակները հաղթում են 1.d4 քայլից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս նամակագրական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն ՄՎ Հանս Բեռլիները իր 1999 թվականի «The System» գրքում պնդում էր, որ 1.d4 քայլը սպիտակներին տալիս է մեծ, և գուցե վճռորոշ, առավելություն։ Բեռլիները հավաստիացնում էր, որ կատարյալ խաղում սպիտակները հաղթում են Գրյունֆելդի պաշտպանության, Ժամանակակից Բոնոնիի, Բենկոյի գամբիթի և ուրիշ (անանուն) «հիմնական պաշտշանությունների» դեմ[72]: Սակայն նա ասել է, որ «Հնարավոր է, որ շախմատի կանոններն այնպիսին են, որ 1.d4 քայլի դեմ միայն մի քանի ճշմարտանման երևացող պաշտպանություններ կան, որ կարող են հերքվել»[73]։ Բեռլիները գրել է, որ Ադամսի «տեսությունները, չնայած լավագույն խաղացողների մեծ մասը արհամարհանքին, ինձ վրա տևական և ուղղակի ազդեցություն են ունեցել։ Վիվեր Վ․ Ադամսը իմ ճանաչած մարդկանցից առաջին է, ով, ըստ էության, շախմատ խաղալու մասինն տեսություններ է մշակել»[67]։
Բեռլիների տեսությունները, ինչպես Ադամսինը, ենթարկվել են խիստ քննադատության[74][75][76][77]:Ժամանակակից պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես պարզաբանվում է ներքևում, շախմատային տեսաբանները վերջին տասնամյակների ընթացքում շարունակում են քննարկել սպիտակների առավելության չափն ու բնույթը։ Բեռլիներին չհաշված, նրանք մերժել են այն միտքը, թե սպիտակները հաղթում են առաջին քայլից։ Շատերը նաև մերժում են ավանդական պարադիգմը, թե սևերը նպատակը պետք է սպիտակների նախաձռնությունը ձեզոքացնելն ու հավասարություն ստանալը լինի։
Սպիտակները ունեն շարունակական առավելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին գրոսմայստեր Լարի Կաուֆմանը արտահայտել է տեսակետ, ըստ որի խաղի ընթացքը որոշելու կարողություն միշտ կարող է հանգեցնել վերջնախաղում որոշակի առավելության, չնայած պարտադիր չէ, որ այդ առավելություն որոշիչ լինի։ Կուֆմանը գրում է՝ «Ես չեմ հավատում, որ սպիտակները կարող է անխուսափելիորեն հաղթել։ Ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ 1.e4 կամ 1.d4 քայլերով սպիտակները պետք է կարողնան որոշակի առավելություն ստանալ, որը կտևի մինչև վերջնախաղ։ Եթե շախմատը գնահատվեր բռնցքամարտ նման՝ չորոշվածը խաղը տրվեր որոշակի համակարգով տրվեր մասնակցին (եթե տրվեր), որը «ամենամոտն» է եղել հաղթանակին, ուրեմն ես հավատում եմ, որ տեսականորեն սպիտակները անշուշտ կունենային անխուսափելի հաղթանակի հնարավրություն»[78]
Black is OK!
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1988 թվականից Ադորյանը մի շարք գրքերում և ամսագրային հոդվածներում պնդում է, որ սևերի հետ ամեն ինչ նորմալ է[79][80]: Ադորյանը պնդում էր, որ սպիտակները սկսում են խաղը, ըստ էության, առանց առավելության։ Նա գրում է․ «Իմ կարծիքով սպիտակների միակ ակնհայտ առավելությունն այն է, որ եթե նրանք խաղում են ոչ-ոքիի համար, և լավ են խաղում, ապա սևերը դժվար թե առանց ակնհայտ ռիսկի գնալու կարողանան խուսափել ոչ-ոքիից»[81]։ Ըստ Ադորյանի՝ «Սպիտակների առավելության մասին հեքիաթը մոլորություն է․ դրա հավատը հիմնված է մասսայական փսիխոզի վրա»[82]։ Ռոուսոնը գրում է, որ Ադորյանի «վեճը վերջին տասնամյակների ամենակարևոր շախմատային մտքերից է ․․․․ որովհետև այն տեղից շարժեց մեր այն երթադրությունները, թե սպիտակները սկսում են խաղը որոշ առավելությամբ և բացահայտեց դրանց գաղափարական բնույթը»[83]։ Սակայն Ռոուսոնը մերժում է Ադորյանի այն տեսակետը, թե սպիտակները ըստ էության չունեն ոչ մի առավելություն, պաճառաբանելով, որ «սպիտակն ավելի լավ է» և «սևերի հետ ամեն ինչ նորմալ է» պնդումներն իրարամերժ են[84]։
Ադորյանի գրքերից մեկում գրոսմայստեր Լայոշ Պորտիշը կարծիք է հայտնել, թե «Բոլոր «փորձարկված» սկզբնախաղերից առնվազն երկու երրորդում սպիտակները ստանում են ակնհայտ առավելություն»։ Ըստ Պորտիշի՝ սպիտակների համար «խնդիրն այն է, որ շատ քչերը գիտեն, թե որ սկզբնախաղերն են իսկապես լավ սևերի համար։ Նրանք, ովքեր գտել են այս տարբերակները, վախենալու պատճառ չունեն, քանի որ «սևերը, անշուշտ, լավ են», բայց միայն այս տարբերակներում»[85]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սպիտակների ընդհանուր հաղթանակի տոկոսը ստացվում է ընդհանուր խաղերում ոչ-ոքիների տոկոսի կեսին գումարած հաղթած խաղերի տոկոսը։ Օրինակ եթե խաղացվել է 100 խաղ սպիտակները հաղթել են 40 անգամ և ոչ-ոքի է գրանցվել 32 անգամ ուրեմն սպիտակների ընդհանուր հաղթանակների տոկոսը հավասար է 56 տոկոսի
- ↑ Հ, Խ և Պ տառերը համապատասխանաբար նշանակում են հաղթանակ, խաղաղ ելք(ոչ-ոքի) և պարտություն
- ↑ Streeter stated in the article that of the total of 5,598 games surveyed, White won 2,134, drew 1,711, and lost 1,753. These included 782 games from 7 tournaments beginning with London 1851 and ending with Paris 1878, of which White won 356, drew 110, and lost 316; 3,445 games from 22 tournaments beginning with Berlin 1881 and ending with St. Petersburg 1914, of which White won 1,271, drew 1,094, and lost 1,080; and 1,371 games from 16 tournaments beginning with Berlin 1919 and ending with London 1932, of which White won 507, drew 507, and lost 357.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chess Life & Review, September 1969, p. 504.
- ↑ 2,0 2,1 2,2 Streeter, W.F (1946 թ․ մայիս). «Is the First Move an Advantage?». Chess Review. էջ 16.
- ↑ Stevens, Arthur M., 1969, էջ XXIII Սթրիթերի հավաքած 56.972 խաղերից սպիտակները հաղթել են 26,445 (46.4%)-ում, պարտվել 15,948 (28.0%)-ում, իսկ ոչ-ոքի գրանցվել է 14,579 անգամ (25.6%): Id.
- ↑ Stevens, Arthur M., 1969, էջ XIV
- ↑ Rowson, Jonathan, 2005, էջ 193
- ↑ Watson, John, 1998, էջ 231
- ↑ «Statistics of www.chessgames.com». Chessgames.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Sosonko, G.; van der Sterren, P. (2000). New in Chess Yearbook 55. Interchess BV. էջ 227. ISBN 90-5691-069-8.
A graph similar to that in the 2000 Yearbook can be found at «How to Read NIC Statistics (Valid till volume 62)». NewInChess.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.The New in Chess statistics just give the number of games played and White's overall winning percentage without breaking it down into white wins, draws, and black wins. - ↑ 9,0 9,1 Adorján 2004, p. 69 (statement by Sveshnikov dated May 12, 1994).
- ↑ Adorján 2004, pp. 67–68.
- ↑ Adorján 2004, p. 68. Of the 1669 games played by the highest-rated players, White won 442, drew 974, and lost 253. Of the 34,924 games played by the lowest-rated players, White won 12,700, drew 11,015, and lost 10,579.
- ↑ Adorján 2004, p. 154.
- ↑ Seirawan, Y.; Tisdall, J. (1991). Five Crowns. International Chess Enterprises. էջ 4. ISBN 1-879479-02-8.
- ↑ «CEGT 40/120 Rating List». Chess Engines Grand Tournament. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «CEGT 40/20 Rating List». Chess Engines Grand Tournament. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «CEGT 40/4 Rating List». Chess Engines Grand Tournament. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Hooper and Whyld 1992, p. 38.
- ↑ Evans 1970, p. 89.
- ↑ Fine, R. (1942). Chess the Easy Way. David McKay. էջ 47. ISBN 978-0-671-62427-9.
- ↑ "Chess books have traditionally said that Black's goal in the opening is to obtain equality. A popular variant is that Black must first secure equality and only later search for chances to gain the advantage. ... Books from the first half of the 20th century particularly stressed the need for equalizing before all else." Watson 2006, p. 23.
- ↑ Suetin, A. (1965). Modern Chess Opening Theory. Pergamon Press. էջ 47. ISBN 0-08-011198-X.
- ↑ "In most cases, if White goes slightly wrong, he is likely to face an equal or slightly worse position, but if Black goes wrong he is often significantly worse." Rowson 2005, p. 217.
- ↑ Adorján 2004, pp. 69–70 (statement by Sveshnikov dated May 12, 1994). Adorján called Sveshnikov a "hypocrite" for making this statement (p. 72), noting that he is "the father of the Sveshnikov Variation" of the Sicilian Defense, which is one of the most dynamic, complex, and unbalanced openings (de Firmian 2008, p. 336).
- ↑ Walker, G. (1846). The Art of Chess-Play: A New Treatise on the Game of Chess (4th ed.). Sherwood, Gilbert, & Piper. էջ 33. Earlier in the book, Walker wrote, "He who has the first move has at least this advantage, that he may, in some measure, choose his own plan of attack, whereas the second player is generally forced in what are termed Regular Openings, to act on the defensive for the few first moves; after which the advantage of the first move ceases." Id. at 5.
- ↑ Kasparov, G. (2003). My Great Predecessors, Part I. Everyman Publishers. էջեր 45–46. ISBN 1-85744-330-6. Kasparov quoted briefly from Emanuel Lasker's lengthy tribute to Steinitz, which appears in Lasker 1960, pp. 188–229.
- ↑ Réti, R. (1976). Masters of the Chessboard. Dover Publications. էջեր 47–49. ISBN 0-486-23384-7.
- ↑ Saidy 1975, pp. 20–21.
- ↑ Steinitz, W. (1990). The Modern Chess Instructor (reprint ed.). Edition Olms AG. էջ xxxi. ISBN 3-283-00111-1.
- ↑ "The resources on each side are so evenly balanced that the trifling advantage of the first move is not sufficient to force the defence to resignation." Lasker, Em. (1965). Common Sense in Chess. Dover Publications. էջ 65. ISBN 978-0-486-21440-5.
- ↑ "Capablanca ... complain[ed] that soon, when all the foremost masters had absorbed the principles of modern technique, one could no longer hope to win a game from them; chess would be played out!" Saidy 1975, p. 24.
- ↑ "Capablanca thought that chess was approaching its demise; that the human mind was achieving the ability to choose the best move among the multitude of combinations and variations to such an extent that two equally gifted in this respect, must always draw." Gizycki, J. (1977). A History of Chess. The Abbey Library. էջ 107. ISBN 0-7196-0086-3.
- ↑ "From about 1936 to 1951, when he practically gave up competitive chess, Fine was among the strongest eight players in the world." Hooper and Whyld 1992, p. 135.
- ↑ "The unavoidable fact is that when both sides play perfectly a draw results. Even if an opening advantage can be demonstrated for White, it is still of such an intangible nature that without further error he cannot win." Fine, R. (1965). Great Moments in Modern Chess. Dover Publications. էջ 120. ISBN 0-486-21449-4.
- ↑ "We do not know for a fact that the starting position is drawn, but it does seem like a safe assumption from a hypertheoretical point of view." Rowson 2005, p. 227. By "hypertheoretical point of view", Rowson means the viewpoint of an omniscient observer, one with a perfect understanding of chess. Rowson 2005, pp. 201–06. At the level of "hypertheory", the concept of an "advantage" for either side is meaningless, since there are only three possible assessments of a position: win for White, win for Black, or draw. Rowson 2005, p. 202.
- ↑ "The logical outcome of the game is a draw." Adorján 2004, p. 17.
- ↑ Watson 1998, p. 232. Rowson also quotes Kasparov as having said that chess is a draw. Rowson 2005, p. 202.
- ↑ Fischer said, "I think it's almost definite that the game is a draw theoretically, regardless of White having the advantage of the first move." Knudsen, J. (1998). Essential Chess Quotations. էջ 40. ISBN 978-1-893652-17-0.
- ↑ However, Pal Benko writes of Fischer:
.Benko, P.; Hochberg, B. (1991). Winning with Chess Psychology. David McKay. էջ 83. ISBN 0-8129-1866-5.He believed—as have other players and theoreticians—that White's first-move advantage, properly exploited, should amount to virtually a forced win. (This idea may not be as exaggerated as it seems. Of the nineteen games I played against Fischer, I lost only one with White, missing a forced win, and seven with Black.)
- ↑ 39,0 39,1 Lasker, Ed. (1974 թ․ ապրիլ). «The New York Tournament of 1924». Chess Life & Review. էջ 263.
- ↑ Saidy 1975, p. 24.
- ↑ «Speaking about Fischer...». ChessBase.com. 2006 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Lasker, Ed. (1959). The Adventure of Chess. Dover Publications. էջեր 38–39. ISBN 0-486-20510-X.
- ↑ Böhm, H.; Jongkind, K. (2004). Bobby Fischer: The Wandering King. Batsford. էջ 60. ISBN 0-7134-8935-9.
- ↑ Soltis, A. (2002). Chess Lists, Second Edition. McFarland & Company. էջ 19. ISBN 0-7864-1296-8.
- ↑ Watson 2006, pp. 161–62.
- ↑ A 2009 article quoted Kasparov's view that the Marshall Attack '"statistically, is like a dead end.' Another top level game, another draw, and 'White has nothing.Կաղապար:'" Peterson, M. (2009 թ․ մարտ). «Kasparov's Curriculum». Chess Life. էջ 39.
- ↑ GM Bogdan Lalić wrote that the Marshall Attack began to be called a drawing weapon after Boris Spassky successfully employed it in his 1965 Candidates Match against former World Champion Mikhail Tal. Lalic, B. (2003). The Marshall Attack. Gloucester Publishers. էջ 6. ISBN 1-85744-244-X.
- ↑ J. H. Donner wrote of the Marshall Attack, "This sacrifice of a pawn nowadays is only played for drawing purposes. Especially against the very strongest masters it has proved to be quite useful to this end." Kashdan, I., ed. (1968). Second Piatigorsky Cup. Dover (1977 reprint). էջ 49. ISBN 0-486-23572-6.
- ↑ Geller, Y.; Gligoric, S.; Kavalek, L.; Spassky, B. (1976). The Najdorf Variation of the Sicilian Defence. RHM Press. էջ 98. ISBN 0-89058-025-1.
- ↑ Sokolsky, A. (1972). The Modern Openings in Theory and Practice. Pitman Publishing. էջ 154. ISBN 0-273-31409-2.
- ↑ Watson observed that 7...Qb6 "is an astonishing move that those raised with classical chess principles would simply reject as a typical beginner's mistake. Black goes running after a pawn when he is undeveloped and already under attack." Watson 2006, p. 199.
- ↑ "Referring to this Poisoned Pawn Variation ... the brilliant, classically-oriented grandmaster Salo Flohr commented, even as late as 1972: 'In chess, there is an old rule: in the opening, one must make haste to develop the pieces, and must not move the same piece several times, particularly the queen. This ancient law holds good even for Bobby Fischer'." Watson 1998, p. 18.
- ↑ Siegbert Tarrasch wrote in his classic treatise The Game of Chess, "It is very dangerous to make a raid with the Queen early on in the game. In particular the capture of the Queen's Knight's pawn with the Queen often brings its own revenge." Tarrasch, S. (1938). The Game of Chess. David McKay. էջ 220. ISBN 978-1-880673-94-2.
See also Winter, E. (2008). «Chess Note 5865. Queen's knight's pawn (C.N. 5827)». ChessHistoryCenter.com. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. and Winter, E. (2009). «Chess Note 6021. Queen's knight's pawn (C.N.s 5827 & 5865)». ChessHistoryCenter.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին. - ↑ Watson 2006, p. 199.
- ↑ Georgiev and Kolev 2007, p. 10.
- ↑ Georgiev & Kolev 2007, p. 11.
- ↑ «Vallejo Pons vs Kasparov (2004)». Chessgames.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Harding, T. (2006). «The Poisoned Pawn is Still Looking Tasty» (PDF). ChessCafe.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին. Page 10 mentions the Vallejo Pons–Kasparov game.
- ↑ Bücker, S. (2008). «Poisoned Pawn for Tarriers» (PDF). ChessCafe.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Yangyi Yu vs Wei Yi (2014)». Chessgames.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Andriasyan, Zaven (2013). Winning with the Najdorf Sicilian: An Uncompromising Repertoire for Black. New in Chess. էջ 14. ISBN 978-90-5691-429-5.
- ↑ GM Arnold Denker and Larry Parr listed Adams as one of 17 leading American masters during the years of the Great Depression. Denker, A. and Parr, L. (1995). The Bobby Fischer I Knew and Other Stories. Hypermodern Press. էջ 200. ISBN 1-886040-18-4.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Adams won the 1948 U.S. Open chess championship. Chess Review, August 1948, cover, pp. 4, 6. Also available on DVD (pages 251, 256, 258 in "Chess Review 1948" PDF file on DVD). - ↑ Adams 1939.
- ↑ Adams, W. (1946). Simple Chess. OCLC 8157445. Adams, W. (1959). Absolute Chess. OCLC 20876567. Adams, W (1962 թ․ մարտ). «The Adams Gambit». Chess Life. էջ 56. Also available on DVD (page 56 in "Chess Life 1962" PDF file on DVD).
- ↑ Adams 1939, p. 5.
- ↑ Adams 1939, p. 10.
- ↑ 67,0 67,1 Berliner 1999, p. 39.
- ↑ Evans, L. (1962 թ․ մայիս). «White to Play and Win?». Chess Life. էջ 98. «Mr. Adams and his cronies may be linked to the radical right wing of chess. ... Weaver is not content with such halfway measures as equality. All or nothing—right-wing logic, true to form.» Also available on DVD (page 98 in "Chess Life 1962" PDF file on DVD).
- ↑ Evans 1970, pp. 146–47 (quoting Evans' above-cited Chess Life article).
- ↑ Sturgis, G. (1940 թ․ հոկտեմբեր). «Chess at Dallas». Chess Review. էջ 146. Also available on DVD (page 154 in "Chess Review 1940" PDF file on DVD).
- ↑ Hooper and Whyld 1992, pp. 332–33.
- ↑ Berliner 1999, p. 8.
- ↑ Berliner 1999, p. 11.
- ↑ «Review by Jeremy Silman». JeremySilman.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Review by Randy Bauer». JeremySilman.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Kingston, T. «Selling the Stairway to Heaven or, Weaver Was a Bargain» (PDF). ChessCafe.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Review by Jeremy Silman». JeremySilman.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. «the sheer insanity of [Berliner's] claims made me laugh out loud on several occasions ... . My gripe is his lack of perspective, his iron conviction concerning his own deep understanding of chess, and the ease with which he dismisses the ideas and assessments of players who dwarf him ... in all things related to chess.» Similarly, in their above-cited reviews, Randy Bauer wrote, "Dr. Berliner's remedy comes across as more snake oil than chess elixir", and Taylor Kingston, while finding some value in Berliner's book, called it condescending, arrogant, and insufficiently attentive to current opening theory.
- ↑ Kaufman 2004, p. 1.
- ↑ Adorján 1988; Adorján 1998; Adorján 2004; Adorján 2005.
- ↑ As of 2005, Adorján had published theoretical articles on the "Black is OK!" theme in 59 chess periodicals around the world. Adorján 2005, p. 8.
- ↑ Adorján 1988, p. 1.
- ↑ Adorján 2004, p. 5 (emphasis deleted).
- ↑ Rowson 2005, pp. 226–27.
- ↑ Rowson 2005, p. 227.
- ↑ Adorján 2005, p. 109, statement by Portisch dated May 27, 1994 (boldface type changed to italics).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգորդ Յաքոբ (2004). Excelling at Technical Chess. Gloucester Publishers. ISBN 1-85744-364-0.
- Adams, Weaver W. (1939). White to Play and Win. David McKay. ISBN 978-0-923891-83-1. (2007 Ishi Press edition).
- Ադորյան Անդրաշ (1988). Black is OK!. Batsford. ISBN 0-7134-5790-2.
- Ադորյան Անդրաշ (1998). Black is O.K. in Rare Openings. CAISSA Ltd.
- Ադորյան Անդրաշ (2004). Black is Still OK!. Batsford. ISBN 978-0-7134-8870-8.
- Ադորյան Անդրաշ (2005). Black is OK Forever!. Batsford. ISBN 978-0-7134-8942-2.
- Berliner, Hans (1999). The System: A World Champion's Approach to Chess. Gambit Publications. ISBN 1-901983-10-2.
- Bologan, Victor (2014). Bologan's Black Weapons in the Open Games: How to Play for a Win if White Avoids the Ruy Lopez. New in Chess. ISBN 978-90-5691-543-8.
- Chernev, Irving (1955). 1000 Best Short Games of Chess. Fireside; Rei Sub edition. ISBN 978-0-671-53801-9.
- de Firmian, Nick (2008). Modern Chess Openings (15th edition). McKay Chess Library. ISBN 978-0-8129-3682-7.
- Donaldson, John and Tangborn, Eric (1999). The Unknown Bobby Fischer. International Chess Enterprises. ISBN 978-1-879479-85-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Evans, Larry (1970). Chess Catechism. Simon and Schuster. ISBN 978-0-671-21531-6.
- Georgiev, Kiril and Kolev, Atanas (2007). The Sharpest Sicilian. Simolini 94. ISBN 978-954-8782-56-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Goichberg, Bill, Jarecki, Carol, and Riddle, Ira Lee (1993). U.S. Chess Federation's Official Rules of Chess (4th ed.). David McKay. ISBN 0-8129-2217-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Hooper, David and Whyld, Kenneth (1992). The Oxford Companion to Chess (2nd ed.). Oxford University Press. ISBN 0-19-866164-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Kaufman, Larry (2004). The Chess Advantage in Black and White. David McKay. ISBN 0-8129-3571-3.
- Kažić, Božidar M. (1980). The Chess Competitor's Handbook. Arco. ISBN 0-668-04963-4.
- Lasker, Emanuel (1960). Lasker's Manual of Chess. Dover Publications. ISBN 978-0-486-20640-0.
- Rowson, Jonathan (2005). Chess for Zebras: Thinking Differently About Black and White. Gambit Publications. ISBN 1-901983-85-4.
- Saidy, Anthony (1975). The Battle of Chess Ideas. RHM Press. ISBN 0-89058-018-9.
- Stevens, Arthur M. (1969). The Blue Book of Charts to Winning Chess. A. S. Barnes and Co.
- Suba, Mihai (1991). Dynamic Chess Strategy. Pergamon Chess. ISBN 0-08-037141-8.
- Watson, John (1986). Play the French. Pergamon Press. ISBN 0-08-026929-X.
- Watson, John (1998). Secrets of Modern Chess Strategy: Advances since Nimzowitsch. Gambit Publications. ISBN 1-901983-07-2.
- Watson, John (2006). Mastering the Chess Openings, Volume 1. Gambit Publications. ISBN 978-1-904600-60-2.