Առաջին սուգը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Բուգրո |
տարի | 1888 |
բարձրություն | 203 սանտիմետր[1] |
լայնություն | 250 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | հոգևոր արվեստ և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կերպարվեստի ազգային թանգարան |
հավաքածու | Կերպարվեստի ազգային թանգարան |
մակագրություն | W Bouguereau 1888 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Առաջին սուգը» (ֆր.՝ Premier Deuil), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական սալոնային կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչ Ուիլյամ Բուգրոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 203 × 252 սմ։
«Առաջին սուգը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կիրառական արվեստի ազգային թանգարանում (Բուենոս Այրես, Արգենտինա)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում հեղինակը պատկերել է այն պահը, երբ Ադամն ու Եվան հայտնաբերել են իրենց որդու՝ Աբելի, մարմինը, որին սպանել էր իր ավագ եղբայրը՝ Կայենը։ Ըստ Աստվածաշնչի՝ դա առաջին մահն էր Երկրի վրա, այդ իսկ պատճառով նկարը Բուգրոն անվանել է «Առաջին սուգը»։
Նախքան նկարի աշխատանքները՝ սկսելը Ուիլյամ Բուգրոն ունեցավ անձնական ողբերգություն՝ կորցնելով երկրորդ որդուն[2]։ Նկարի անդրանիկ էսքիզները ստեղծվել են 1885 թվականին[3]։ «Լողացողները» կտավի հետ այս ստեղծագործությունը ցուցադրվել է Փարիզյան սալոնում՝ 1888 թվականին[3]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Առաջին սուգը» ստեղծագործությունում հեղինակը օգտագործել է բրգաձև կոմպոզիցիա, որն առավել բնորոշ է Ռաֆայել Սանտիի և Միքելանջելոյի ստեղծագործություններին։ Բուգրոյին հաճախ անվանում էին «ֆրանսիական Ռաֆայել»[3]։
Դիտողի ուշադրությունը կենտրոնանում է հերոսների տառապանքների վրա։ Եվայի հույզերը հստակորեն են պատկերված, թեև նրա դեմքը ծածկված է ձեռքերով[3]։ Հերոսների մարմինները նկարելիս հեղինակը կրկին դիմել է դասական գեղանկարչության ավանդույթներին. տղամարդը պատկերված է առավել մուգ մաշկի գույնով, կնոջ մաշկը պայծառ է, գրեթե փղոսկրյա, իսկ մեռած պատանու մարմինը պատկերված է իդեալականացված գեղեցկությամբ, առանց սպանության հետքերի, միայն գետնին թափված արյունն է վկայում վերջինիս մահը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.bellasartes.gob.ar/coleccion/obra/2770
- ↑ Art Renewal Retrieved on March 26, 2011
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The first mourning (Premier deuil)»։ National Museum of Fine Arts, Argentina։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-20-ին։ Վերցված է 2018-09-07