Առաջին հրաձգային գումարտակ (Ասկերանի պաշտպանական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին հրաձգային գումարտակ (այլ կիրառումներ)

Առաջին հրաձգային գումարտակ, Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ասկերանի շրջանի Շոշ, Մզնեք, Կարմիրգյուղ, Քարաշեն, Հարավ, Քռասնի, Դահրազ, Սառնաղբյուր. Մխիթարաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ու առանձին վաշտերի հիմքի վրա։ 1991-1994 թվականներին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Շահումյանի (Վերինշեն. էլքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Թալիշ, Կուսապատ, Մեծշեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, հեռուստաաշտարակի, «Պուշկենյալ» բարձունքներ, Ղազանչի, Ջրաբերդ), Ասկերանի (Ջամիլլու, Դահրազ, Սառնաղբյուր, Խրամութ. Ասկերան), Շուշիի (Քարինտակ, Զառսլու, Մալիբեկլու, Ղուշչիլար, Շուշի), Մարտունիի (Ղարադաղլու), Աղդամի (ԱվդալԳյուլափլու, Շելլի, Փոլադլու. Ղարադաղլու, Աղդամ. Քյանգառլի, Գյուլիջա, «Ուղտի մեջք» և «Եղդիխւման» բարձունքներ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Կրկժանի (Ստերիանակերտի արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Սաֆարյան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրվել է Վ. Սաֆարյանը. ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Կարապետյանը. է. Բարսեղյանը. Ս. Վարդանյանը (հետմահու). Ա. Թհանյանը. Գ. Բաղդասարյանը, Ռ. Ավանեսյանը. Գ. Ծատրյանը. Ա. և Ռ. Մարգարյանները. Ա. Ստեփանյանը. Մ. Ահաանյանը, Ս. Բալայանը. Ա. Բաբայանը, Կ. Մելքումյանը. Ռ. Արզումանյանը, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Ն. Վանյանը։ Զոհվել է գումարտակի 58 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։