Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (այլ կիրառումներ)
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԱնդրեյ Կովալչուկ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Ներկա վիճակկանգուն

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին նվիրված հուշարձան Մոսկվայում՝ Պոկլոննայա բլրի վրա։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 1-ին[1][2]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Անդրեյ Կովալչուկը, Պ. Լյուբիմովը, Վ. Յուսուպովը և ճարտարապետներ Մ. Կորսին ու Ս. Շլենկինան[3].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձան տեղադրելու որոշումն ընդունվել է 2013 թվականի ապրիլին[4]։

Հուշարձանի տեղադրման նախաձեռնողն ու մրցույթի կազմակերպիչը եղել է Ռուսաստանի ռազմապատմական միությունը[5]։ Որոշվել է հուշարձանը տեղադրել Պոկլոննայա բլրի վրա՝ Հաղթական կամարի ու Հայրենական մեծ պատերազմի թանգարանի միջև[6]։

Մրցույթն սկսվել է ապրիլի 15-ի և անցկացվել մի քանի փուլով։ Առաջին փուլն ունեցել է 32 մասնակից։ Հուլիսի 12-ին սկսվել է երկրորդ փուլը, որին մասնակցել են 15 աշխատանքներ։ Մրցույթի կայքում մինչև օգոստոսի 16-ն անցկացվել է օնլայն քվեարկություն, որին մասնակցել է շուրջ 200 հազար օգտատեր։ Եզրափակիչ փուլ անցած նախագծերի ցուցահանդեսը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում։ Սեպտեմբերի 18-ին ժյուրին հայտարարել է մրցույթի հաղթողին. առաջին տեղում էր քանդակագործ Անդրեյ Կովալչուկի ներկայացրած նախագիծը։ Օնլայն քվեարկության արդյունքում այն հավաքել էր ձայների շուրջ 6%-ը՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում[6][7]։

Ռուսաստանի ռազմապատմական միությունը կազմակերպել է դրամահավաք, ինչի արդյունքում հավաքվել է 97 միլիոն ռուբլի[8]։ Եվս 74 միլիոն հատկացրել են Մոսկվայի իշխանությունները[9]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 1-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Դա եղել է Ռուսաստանի՝ Առաջին համաշխարհային պատերազմին միանալու հարյուրամյա տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումներից մեկը[10]։ Բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հյուրերի թվում են եղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Կիրիլ պատրիարքը։ Բացման արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել է[8].

Ուղիղ մեկ տարի առաջ Ռուսաստանն ստիպված եղավ միանալ Առաջին համաշխարհային պատերազմին։ Եվ այսօր մենք բացում ենք հուշարձան՝ նվիրված նրա հերոսներին՝ ռուս զինվորներին ու սպաներին։ Բացում ենք Պոկլոննայա բլրի վրա, որ պահպանում է երախտապարտ հիշատակը ռուս զորականության ռազմական փառքի մասին։ Բոլորի մասին, ով ռուսական պետականության պատմության տարբեր փուլերում պաշտպանել է նրա անկախությունը, արժանապատվությունն ու ազատությունը։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Անդրեյ Կովալչուկի խոսքերով՝ հուշարձանը բաղկացած է «երկու տարրերից՝ ռուս զինվորը, որ անցել է պատերազմը, ազնվորեն կատարել է իր պարտքը և դարձել գեորգիևյան ասպետ, և բազմաֆիգուր կոմպոզիցիայից, որ խորհրդանշում է Ռուսաստանի դրոշը»[12]։ Հուշարձանի բացման արարողության ժամանակ քանդակագործը պատմել է իր մտահղացման մասին.

Գլխավոր զինվորն իսկապես հավաքական կերպար է, ընդ որում, նրան ստեղծելիս և կանխամտածված կերպով չեմ պատկերել երիտասարդ մարդու, այլ ցանկացել եմ ցույց տալ մի քիչ ավելի խորը, բացահայտել Հայրենիքի պաշտպանության այդ թեման։ Եվ ահա ռուս զինվոր, 20-րդ դար, դա Ռուս-ճապոնական պատերազմն է, Առաջին համաշխարհային պատերազմը, Քաղաքացիական պատերազմն ու Հայրենական մեծ պատերազմը, և ահա այս մարդը փաստացիորեն կարող էր անցնել բոլոր այդ պատերազմներով։ Եվ ահա այդպիսի մարդիկ են իսկական հերոսները, հերոսներ, որոնց այսօր հարգանքի տուրք է մատուցվում, որովհետև երկար տարիներ, բազմաթիվ տասնամյակներ մեր երկրում չի եղել ոչ մի հուշարձան՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին ու այս մարդկանց։

Զինվորի բրոնզե արձանն ստեղծվել է դասական ոճով[8]։ Նրա ուսին գցված են շինելի փաթեթագլանն ու Մոսինի հրացանը, իսկ կուրծքը զարդարում են Գեորգիևյան խաչեր[9]։ Պատվանդանին Գեորգիևյան խաչ է, որ պատված է նրբաթերթ ոսկով[14]։

Զինվորի արձանի հետևում բազմաֆիգուր կոմպոզիցիա է. Ռուսաստանի դրոշի ֆոնին սպան հարձակման հրաման է տալիս զինվորներին։ Նրանց կողքին գթության քույրն օգնում է վիրավորին։ Զինվորների խմբում է կազակ Կոզմա Կրյուչկովը, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջինն է պարգևատրվել Գեորգիևյան խաչով։ Գթության քրոջ կերպարում կարելի է տեսնել իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնային[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На Поклонной горе 1 августа откроют памятник героям Первой мировой». Москва 24. 2014 թ․ հուլիսի 14. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  2. «Памятник героям Первой мировой войны откроется на Поклонной горе в Москве» — gazeta.ru. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  3. «Открытие памятника героям Первой мировой войны». Kremlin.ru. 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «В Москве будет установлен памятник героям Первой мировой войны». itar-tass.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  5. «1 августа Владимир Путин примет участие в церемонии открытия памятника Героям Первой мировой войны». Kremlin.ru. 2014 թ․ հուլիսի 31. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  6. 6,0 6,1 «Выбран проект памятника героям Первой мировой войны». lenta.ru. 2013 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  7. «Объявлен победитель конкурса на памятник героям Первой мировой войны». РИА Новости. 2013 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Путин и «украденная победа» в Первой мировой». Газета.Ru. 2014 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  9. 9,0 9,1 «На Поклонной горе возведут памятник героям Первой мировой войны». Москва 24. 2014 թ․ հունիսի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  10. «Путин примет участие в открытии памятника героям Первой мировой войны». РИА Новости. 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Путин принял участие в открытии памятника Героям Первой мировой войны на Поклонной горе». газета «Взгляд». 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Андрей Ковальчук: Памятник героям Первой мировой войны на Поклонной горе будет открыт в августе». доверенныелица.рф. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 Полина Ермолаева (2014 թ․ օգոստոսի 1). «Память ожила: на Поклонной горе открылся памятник воинам Первой мировой». Вести.ру. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  14. «Открывая монумент героям Первой мировой, Путин говорил об опасности Третьей». Московский комсомолец. 2014 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]