Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (այլ կիրառումներ)
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2014
Բարձրություն3,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), Ռուսական կայսերական բանակի` Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորներին ու սպաներին նվիրված կոթողներից մեկը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ Տեղադրվել է 2014 թվականին։ Գտնվում է Կրասնոարմեյսկայա փողոցի և Խալտուրինի նրբանցքի խաչմերուկի պուրակում՝ Պիոներական առաջին հավաքի անվան զբոսայգու արևմտյան մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու 100-ամյակի տարի։ Այդ պատերազմին ակտիվ մասնակցել է նաև Ռուսաստանը, որը վարել է ռազմական գործողություններ երկրի Արևելյան ճակատում։ 1917 թվականին, առաջին հերթին ներքին ցնցումների պատճառով, վիճակը ճակատում Ռուսաստանի համար դարձավ ծայրահեղ ծանր, և 1918 թվականի մարտին իշխանության եկած բոլշևիկները կնքեցին ծայրահեղ ծանր պայմաններով հաշտության պայմանագիր։ Բուն պատերազմը ԽՍՀՄ-ում անվանում էին «իմպերիալիստական» և անարդար[1], ուստի նրա իրադարձություններին իշխանությունների կողմից չափազանց քիչ ուշադրություն էր դարձվում։

Այդ նշանակալի իրադարձության 100-ամյակը մեծապես արթնացրեց Ռուսաստանի հանրային հետաքրքրությունը պատերազմի մասին հիշատակը հավերժացնելու հարցում։ 2014 թվականին ամբողջ երկրում տեղի ունեցան տվյալ թեմայով մի շարք մշակութային և գիտական միջոցառումներ[2]։

Դոնի Ռոստովում հուշարձաններ տեղադրելու հատուկ հանձնաժողովը քննեց նախանմուշի երեք տարբերակ[3]։ Արդյունքում ընտրվեց Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սերգեյ Իսակովի աշխատանքը[4]։ Պատրաստելու և տեղադրելու ծախսերը ստանձնեց Ռոստովի մարզի առևտրաարդյունաբերական պալատը։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանը բացվել է 2014 թվականի օգոստոսի 1-ին` Ռուսաստանի պատերազմ մտնելու օրը։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ռոստովի քաղաքապետի, քաղաքային վարչակազմի ներկայացուցիչների, տեղական կազակության մասնակցությամբ[4]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն ունի զինվորական համազգեստով և ուսին հրացանով 3,5-մետրանոց բրոնզե զինվորի կերպար[4]։

Այլ հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի մարզում տեղադրվել է ևս մի քանի հուշարձան` նվիրված Առաջին աշխարհամարտի հերոսներին. Ազովում, Շախտիում, Նովոչերկասկում, Բատայսկում և մի քանի այլ բնակավայրերում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Глава двенадцатая. Марксизм-ленинизм о войне | Проект «Исторические Материалы»». istmat.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  2. Прокопенко, В. «МОЁ СЕДОВО - АЗОВСКОЕ МОРЕ - В Ростове открыт памятник героям Первой мировой войны» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  3. «В Ростове установят памятник героям Первой мировой войны». www.rostov.aif.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «К 100-летию Первой мировой войны в Ростове-на-Дону открыли памятник героям работы члена ИППО Сергея Исакова | www.ippo.ru». www.ippo.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. «На Дону открыли третий памятник героям Первой мировой войны - ИА REGNUM». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.