Առաջին ժամադրությունը
Առաջին ժամադրությունը ռուս.՝ Первое свидание | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1960 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իսկրա Բաբիչ |
Սցենարի հեղինակ | Tatyana Sytina? |
Դերակատարներ | Լիդիա Շապորենկո, Գեորգի Յումատով, Վալենտին Գրաչև, Աֆանասի Կոչետկով և Օլգա Մարկինա |
Երաժշտություն | Ալեքսեյ Մուրավլյով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 91 րոպե |
«Առաջին ժամադրությունը» (ռուս.՝ «Первое свидание»), 1960 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձակուրդի ժամանակ լինելով երիտասարդական ճամբարում և տեսնելով մի գեղեցիկ աղջկա՝ Ալեքսեյն իր ընկերոջ մոտ պարծենում է, որ ինքը գնում է իր առաջին ժամադրությանը, և որ նա կամուսնանա իր հետ։ Այնուհետև Ալեքսեյը հանդիպում է նույն աղջկա հետ, որի անունը Վալյա է։ Շուտով Ալյոշան ու Վալյան իսկապես ամուսնանում են, սակայն միմյանց վատ են ճանաչում։ Չնայած նրան, որ Վալյան հազվադեպ սիրալիր ու բարի աղջիկ է, նրանց միջև սկսվում են տարաձանություններ և վեճեր, որոնք հանգեցնում են նրանց բաժանմանը։ Շուտով մահանում է Վալյայի ծառայակից Տոնյան, որի երկու փոքր երեխաները մնում են առանց խնամակալի։ Վալյան սկսում է հոգ տանել նրանց մասին։ Եվ միայն այդ երեխաների հոգսերը նրան օգնում են մոռանալ իր անձնական ձախորդությունները, իսկ Ալյոշային՝ իսկապես ճանաչել և հասկանալ իր կնոջը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիդիա Շապորենկո – Վալենտինա Կալիտինա
- Գեորգի Յումատով – Ալեքսեյ Սավելև
- Վալենտին Գրաչյով – Միտյա Կազակով
- Աֆանասի Կոչետկով – Պավել Նիկոլաևիչ Սմուրով
- Օլգա Մարկինա – Նաստյա Սմուրովա
- Անդրեյ Լադինին – Ժենյա, երաժիշտ
- Տատյանա Պելտցեր – Մարգարիտա Միխայլովնա
- Նինա Մենշիկովա – Անտոնինա Սմուրովա, Պավել Նիկոլաևիչի կինը
- Ելենա Վոլսկայա – Կատյա, Սմուրովների հարևանուհին
- Նինա Շորինա – Վիոլետա Մակարովա, երկրորդ կուրսի ուսանողուհի
- Նինա Կրաչկովսկայա – Ռայեչկա
- Պավել Բորիսկին – Շուրիկ Սմուրով'
- Վիտալի Բոնդարև – Պավլիկ Սմուրով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Իսկրա Բաբիչ
- Սցենարի հեղինակ՝ Տատյանա Սիտինա
- Օպերատոր՝ Անտոնինա Էգինա
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավյովա
- Երգերի տեքստերի հեղինակ՝ Գարոլդ Ռեգիստան
- Բեմադրող նկարիչներ՝ Առնոլդ Վայսֆելդ, Նիկոլայ Մարկին
- Հագուստների նկարիչ՝ Լիդիա Նովի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Առաջին ժամադրությունը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Առաջին ժամադրությունը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|