Առաջին արձագանքող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջինը արձագանքողը, մասնագիտացված պատրաստություն անցած անձն է, ով առաջինը կժամանի և օգնություն կցուցաբերի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են վթարը, բնական աղետը, կամ ահաբեկչություն։ Առաջինը արձագանքողները սովորաբար լինում են շտապօգնության բժիշկներ, շտապ բուժօգնության տեխնիկական անձնակազմը, ոստիկանության սպաներ, հրշեջներ, փրկարարներ, զինվորականներ, հասարակական աշխատողներ և այլ կազմակերպությունների վերապատրաստված անդամներ կապված նման աշխատանքների հետ։ Որոշ ոլորտներում, արտակարգ իրավիճակների վարչությունը պահանջում է արձագանքել աղետներին և կրիտիկական իրավիճակներին առաջինը նրանց։

Հավաստագրված արձագանքողը այն անձն է, ով հավաստագրված է անց կացնել նախնական բժշկական օգնություն առանձին իրավասությամբ։ Ընկերության առաջին արձագանքողը այն անձն է, ով արտակարգ իրավիճակների ժամանակ առաջինն է ժամանում դեպքի վայր բուժօգնություն ցույց տալու նպատակով մինչ կժամանի շտապ օգնությունը։

Անապատային տարածքներում առաջինը արձագանքողը վերապատրաստվում է, անց կացնելու նախնական բժշկական օգնություն հեռահար կարգավորումներով և հետևաբար հմտություններ ունի հատուկ կարիքներով հիվանդների հավաքագրման և տեղափոխման ոչ-շարժիչային միջոցներով։

Պարզաբանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արձագանքողը պետք է պատրաստված լինի իրականացնելու հնարավոր լայնածավալ բժշկական օգնություն։ Սթրեսի բարձր մակարդակի և անորոշ իրավիճակներից ելնելով առաջինը արձագանքողները պետք է պահպանեն ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողությունը։ Նույնիսկ որոշակի նախապատրաստություների հետ, առաջին արձագանքողները բախվում են եզակի ռիսկերի, լինելով առաջին մարդիկ ովքեր օգնում են անհայտ վարակակիրներին։ Օրինակ, 2003 թվականին առաջինը արձագանքողները եղել են նախկինում անհայտ ՍՇՀ (Սուր շնչառական հարուցիչ) վիրուսի ամենաառաջին զոհերի շարքում, երբ նրանք հոգ էին տանում վիրուսով ախտահարված հիվանդներին։

Տրավմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը արձագանքողների իրավասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ իրավասություններ ունեն հատուկ օրենքներ և սահմանումներ որոնք հաստատում են առաջինը արձագանքողների իրավունքներն ու պարտականությունները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը արձագանքող եզրույթը Միացյալ նահանգներում սահմանվում է որպես Ազգային անվտանգության նախագահական հրահանգ, և կարդացվում ԱԱՆՀ-8։

«Առաջինը արձագանքող» եզրույթը վերաբերվում է այն անհատներին ովքեր պատահարի վաղ փուլում պատասխանատու են կյանքի պաշտպանության և պահպանման համար, սեփականության, փաստաթղթերի և միջավայրի, ներառյալ արտակարգ իրավիճակների մատակարարների, ինչպես սահմանված է Ազգային անվտանգության 2002 թվականի ակտով[1], ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարում, հասարակական կյանք, կլինիկական խնամք, հասարակական աշխատանք և այլ հավելյալ որակավորված աշխատակիցներ (ինչպիսիք են մատակարարման օպերատորները), ովքեր իրականացնում են շտապ օգնություն, արձագանքման և վերականգնողական գործողություններ կանխարգելման ընթացքում։ Արտակարգ իրավիճակների մատակարարները սահմանված են ինչպես նշված է հետևյալ ակտում[1]։

«Արտակարգ իրավիճակների մատակարար» եզրույթը ներառում է դաշնային, նահանգային և տեղական ինքնակառավարման և ոչ կառավարական հանրային վթարային անվտանգություն, հրդեհ, իրավապահ մարմիններ, արտակարգ իրավիճակների արձագանք, շտապ բժշկական ծառայությունների մատուցողներ (ներառում է հիվանդանոցային շտապ օգնության հաստատությունները), հարակից աշխատակիցներ, գործակալություններ և իշխանություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gina Hagler, Careers as a First Responder (2012), p. 59.(անգլ.)
  • Gregory R. Ciottone, Disaster Medicine (2006), p. 141.(անգլ.)
  • "HSPD-8, Homeland Security Presidential Directive" (PDF). Office of the Press Secretary, The White House. Retrieved 2016-12-11.(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]