Առանց հանցանշանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց հանցանշանի
անգլ.՝ Without a Clue
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[1] և քրեական ֆիլմ
ՀիմքՇերլոք Հոլմսի մատենագիտություն
Թվական1988, հունիսի 7, 1990[2], հոկտեմբերի 21, 1988[3], ապրիլի 28, 1989[3] և մայիսի 5, 1989[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Էբերհարդտ[1][4]
ԴերակատարներՄայքլ Քեյն[4][5], Բեն Քինգսլի[4], Ջեֆրի Ջոնս[4], Փոլ Ֆրիման, Նայջել Դևենպորտ, Լիզեթ Էնթոնի, Ջոն Ուորներ և Փիթեր Կուկ
ՕպերատորԱլան Հյում
ԵրաժշտությունՀենրի Մանչինի
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունITC Entertainment
Տևողություն107 րոպե
Շահույթ8 539 181 $[6]
 Without a Clue (1988 film) Վիքիպահեստում

«Առանց հանցանշանի» (երբեմն՝ «Առանց պատճառի», անգլ.՝ Without A Clue), կինոնկար։ Պարոդիա կամ կինոֆարս Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վատսոնի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս ֆիլմի սյուժեի՝ ոչ մի Շերլոկ Հոլմս էլ գոյություն չունի, իսկ հանցագործությունները բացահայտում է հենց Բժիշկ Վատսոնը։ Շերլոկ Հոլմսի մասին պատմությունները նա գրում է, որպեսզի նրան ընդունեն համալսարան ուսուցանելու, համարելով, որ այնտեղ չեն ընդունի նրա դեդուկտիվ հոբբին։ Վատսոնն այդպես էլ պաշտոն չի ստանում, բայց Հոլմսը դառնում է հանրաճանաչ, և Վատսոնին խնդրում են ներկայացնել հերոսին։ Խուզարկուի դերի ներկայացման համար Բժիշկ Վատսոնը վարձում է դերասան Ռեջինալդ Քինքեյդին։

Հոլմսին և Վատսոնին հաջողվում է կանխել Բրիտանական թանգարանի գողությունը։ Հանցագործները հանձնված են բրիտանական ոստիկանությանը, իսկ Վատսոնն արդեն վաղուց հոգնել է դերասան-ալկոհոլիկ լինելուց, և նա դուրս է հանում Քինքեյդին։ Շուտով նա նրան ետ է վերադարձնում, քանի որ Բրիտանիայի դրամ կտրելու հիմնարկը պատրաստ է Շերլոկ Հոլմսի հետ բացահայտել ևս մեկ խորհրդավոր քրեական գործ։

Անհայտացել էր կլիշեն, որով տպում էին 5 ֆունտանոց թղթադրամները։ Սկանդալը սպառնում է տապալել երկրի տնտեսությունը։ Վատսոնին հաջողվում է իմանալ, որ հանցագործության ետևում կանգնած է նրա հակառակորդը՝ պրոֆեսոր Մորիարտին։ Մորիարտիի հետ փոխհրաձգության ժամանակ Վատսոնը մահանում է (այդպես են կարծում նրա ընկերները), և Հոլմսը ստիպված է լինում հետաքննությունը վերցնել իր ձեռքը։ Պարզվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և դերասանը կարող է գործը հասցնել իր հաջողակ ավարտին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է խորհրդային վարձույթով, կրկնօրինակումն իրականացրել էր Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիան 1989 թվականին։ Մայքլ Քեյնին կրկնօրինակել է Սերգեյ Մալիշեվսկիյը, Բեն Քինգսլիին՝ Արտյոմ Կարապետյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առանց հանցանշանի» ֆիլմի մասին ինֆորմացիա
  • Алекс Экслер. — Ֆիլմի գրախոսությունը (04.02.2008). «Կատակերգություն «Առանց հանցանշանի» (Without a clue)». exler.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 22.03.2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց հանցանշանի» հոդվածին։