Առանց կանգառի
Առանց կանգառի անգլ.՝ Non-Stop | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Բրայան Օլդիս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտաֆանտաստիկ վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 241 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Faber and Faber |
Հրատարակման տարեթիվ | 1958 |
ԳՄՍՀ | 1-58567-683-7 |
OCLC | 189639078 |
Թվային տարբերակ | lib.ru/INOFANT/OLDISS/polet.txt |
«Առանց կանգառի» (անգլ.՝ Non-Stop), անգլիացի գրող Բրայան Օլդիսի գիտա-ֆանտաստիկ վեպը։ Հեղինակի վաղ ժամանակվա վեպերից մեկը։ Սկզբնապես հարատարակվել է Faber & Faber հրատարակչության կողմից, այնուհետև բազմիցս վերահրատարակվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ամերիկյան հրատարակչությունների մեծամասնությունը ստեղծագործությունը հրատարակում են «Աստղային նավ» անվանումով[1]։ Վեպը հիմնված է սերունդների նավի գաղափարի վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ որսորդ Ռոյ Կոմպլեյնը՝ Գրին քոչվոր ցեղի ներկայացուցիչ է, որոնք բնակություն էին հաստատել Կաբին շրջանում՝ Կորմի մոտ։ Մարդիկ բնակվում են հսկայական Նավում և այն ընկալում են որպես ամբողջական աշխարհ։ Ամբողջ Նավը պատվել է Ջրիմուռներով, որոնք ստեղծել են ջունգլի, դեպի նավը կենտրոնական անցումը փակվել է, որպեսզի մի ծայրից անցնես մյուսը պետք է անցնել երկար ճանապարհ և վտանգավոր շրջանաձև ուղի։ Նավում՝ մարդկանցից բացի, ապրում են խորհրդավոր Գիգանտները և Օտարականները (փոխակերպուկներ)։ Ցեղերը աստիճանաբար շարժվում են Նավում որսորդություն անելով և սնվելով Ջրիմուռներով։ Որսորդության ժամանակ առևանգում են Ըոմպլեյնի կնոջը, ցեղի առաջնորդ Լեյտենանտը Կոմպլեյնին դատապարտում է խարազանման։ Որսոդի մոտ է գալիս հոգևորական Մարապերը և նրան դրդում է փախուստի դիմել դեպի Ջունգլի։ Մարապերի նպատակը Հսկիչ Խցիկի գրավումն է, խորհրդավոր Կապիտանի սպանությունը և Նավի վրա իշխանության գրավումը։ Նրա մոտ գտնվում է Նավի գիրք-հատակագիծը։
Հերոսները առաջ են շարժվում Ջունգլիով, գիշերը Կոմպլեյնը և Ռոֆերին ընկնում են ջրավազան, որտեղ գոտեմարտի են բռնվում Գիգանտների հետ։ Ռոֆերին անհետանում է, իսկ Կոմպլեյնին ազատություն են շնորհում։ Կոմպլեյնը հանդիպում է մի քանի առնետների հետ և սարսափով հասկանում է, որ նրանք օժտված են բանականությամբ։ Նրանց վրա է հարձակվում Նոսարեյ ցեղի պահակախումբը և ճանապարհորդներին գերի է վերցնում։
Նոսարիները նավի ամենազարգացած ցեղախումբն են, նրանք ապրում են նստակյաց կյանքով։ Մագիստր Սկոյտը Մարապերին ուղեկցում է դեպի Խցիկը, սակայն Խցիկ մտնել նրանք չեն կարող՝ մուտքը արգելափակված է։ Կասկածամիտ Նոսարիները Կոմպլեյնին և Ֆերմորին ստուգման են ենթարկում, որից հետո Կոմպլեյնին ընդունում են, իսկ Ֆերմորը պարզվում է Օտարական է։ Ավազակային ցեղախմբի էմիսար Գրեգան Կոմպլեյնին և Նոսարիներին առաջարկում է միավորվել առնետային սպառնալիքի առկայության դեմ։ Բանակցությունների ժամանակ Գրեգը եղբորն է նվիրում զենք, իսկ Ռոյի սիրեցյալ Լաուր Գայան Գրեգի մոտից գողանում է կապիտան Գրեգորի Կոմպլեյնի օրագիրը։ Ռոյը և Վայան կարդում են օրագիրը։
2521 թվականին սերունդների Նավ «Մեծ Շունը» հասնում է Ալֆա Պրոցիոնա մոլորակը և այնտեղ ափ է հանում գաղութարարների։ Նավում մնացած անձնակազմը նավը հետ է տանում։ Անձնակազմը մոլորակի վրա մաքուր օդի պաշար է հավաքում, սակայն նրանում օտարամարմին ամոնաթթու է հայտնաբերվում, որի հիման վրա ստեղծվող սպիտակուցները մարդկային օրգանիզմը չի կարող յուրացնել և նավի վրա համատարած վարակ է սկսվում՝ «իննօրյա վարակ»։ Նավը անարխիայի է ենթարկվում, ջրիմուռների տեսակներից մեկը մուտացիայի է ենթարկվում և պատում է ամբողջ նավը, Նավապետը փակում է Գլխավոր Միջանցքը։ Մարդիկ մահանում են, սակայն նրանց մի մասը, այնուամենայնիվ, դիմակայում է և առողջանում։
Ռոյը հասկանում է, որ Գրեգի նվերը ունակ է հալեցնելու պատերը։ Հերոսները ներթափանցում են Հսկիչ Խցիկ, սակայն այն գտնում են ամբողջովին ավերված։ Գիգանտները Ֆերմորին օգնում են փախուստի դիմել, մագիստր Սկոյտը որոշում է ամբողջովին մաքրել երկու բաժանմունքները՝ հալեցնելով պատերը։ Դա անևրեակայելի քաոս է առաջացնում։ Հերոսները գտնում են Ֆերմորին։ Որպեսզի փրկվեն առնետներից նա փակում է բոլոր բաժանմունքները։ Ֆերմորը հերոսներին պատմում է ամբողջ իրականությունը։ Երբ «Մեծ Շունը» հասնում է Երկիր, երկրացիները, ի զարմանս իրենց, չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։ Երկրից ջոկատը թափանցում է նավ, խլացնում է շարժիչները և նավը ուղղորդում է ուղեծիր։ Նավի մարդիկ մուտացիայի են ենթարկվում, նրանց հասակները փոքրանում են, կյանլի տևողությունը կարճանում է մինչև 20 տարեկան։ Նավում մնում են միայն վերանորոգող անձնակազմը (Գիգանտները) և ըստ հասակի ընտրված գիտնական-կամավորները (Օտարականները)։
Միանում է անվտանգության վահանակը, և նավը բաժանվում է հերմետիկ բաժանմունքների։ Այժմ երկրացիները ընտրություն չեն կարող կատարել։ Նրանք նավի բնակիչներին պետք է վերադարձնեն Երկրի վրա։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը կազմված է չորս մասերից և տասնյոթ գլուխներից։
- Մաս առաջին. Խցիկներ
- Մաս երկրորդ. Ջունգլի
- Մաս երրորդ. Նոսեր
- Մաս չորրորդ. Մեծ հայտնագործություն
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.lib.ru/INOFANT/OLDISS/polet.txt
- page on Aldiss’s official site Archived 2011-06-22 at the Wayback Machine. (անգլ.)
- Internet Book List Archived 2016-03-03 at the Wayback Machine. (անգլ.)
- Generic Discontinuities in SF: Brian Aldiss' Starship Archived 2015-09-23 at the Wayback Machine. (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|