Առանձար Ամատունի
| Առանձար Ամատունի | |
| Ծննդյան օր | 5-րդ դար |
|---|---|
| Վախճանի օր | ոչ վաղ քան 462 |
| Դինաստիա | Ամատունիներ |
| Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
| Հայր | Վահան Ամատունի |
Առանձար Ամատունի (5-րդ դար - ոչ վաղ քան 462), հայ սեպուհ Մարզպանական Հայաստանում, Վարդանանց պատերազմի մասնակից։ Ամատունիների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձար Ամատունին մասնակցել է Վարդանանց պատերազմին։ 451 թվականին, նախքան Ավարայրի ճակատամարտի սկսվելը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանով հարձակվել է պարսկական առաջապահ բանակի վրա, հաղթել և ցրել այն։ Վարդանանց պատերազմից հետո, հայ նախարարների հետ բանտարկվել է Պարսկաստանում 12 տարի, ապա ազատ է արձակվել և վերադարձել Հայաստան՝ 462 թվականին[1]։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի հիշատակ Առանձար Ամատունու, հրապարակախոս Հարություն Սվաճյանը գրել է «Առանձար Ամատունի» պատմական ողբերգությունը, որը նախապատրաստական աշխատանքից հետո «Արևելյան թատրոնի» դերասանների կողմից և անմիջապես «Մեղվի» նախաձեռնությամբ բեմադրվում է 1867 թվականի փետրվարին[2]։ Ղևոնդ Ալիշանը 1851 թվականին գրել է «Յառանձար Սեպուհ Ամատունի Հայոց Գնդին Հեծելապետ» քերթվածը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 204.
- ↑ «Մ․Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության հարյուրամյա կյանքը», Գառնիկ Ստեփանյան (չաշխատող հղում)