Առագաստ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առագաստ (ճարտարապետության մեջ), եռանկյուն սֆերիկ որմածք (հիշեցնում է ուռած առագաստը), որ տեղավորվում է գմբեթատակ քառակուսու անկյուններում՝ դեպի գմբեթի շրջանաձև հիմքը անցում կատարելու համար։ Վաղ շրջանի նմուշներից են Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի (VI դ.) առագաստները։

Հայկական ճարտարապետության մեջ առագաստը հայտնի է VI դ. վերջերից (Ավանի կաթողիկե) և լայն կիրառում է գտել ինչպես VII դ. (Արուճի եկեղեցի, Թալինի կաթողիկե և այլն), այնպես էլ հետագայում, առանձնապես՝ IX–XIV դդ. (Սևանի կղզու Ս. Աստվածածին, Սանահինի Ս. Աստվածածին, Ամենափրկիչ, Հաղպատի Ա. Նշան, Կեչառիսի Ս. Գրիգոր, Արենիի եկեղեցի ևն)։ Նույն նպատակին ծառայող կառուցվածքային հնարանք է նաև տրոմպը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 523
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առագաստ (ճարտարապետություն)» հոդվածին։