Ապրիլյան ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապրիլյան ճգնաժամ (ռուս.՝ Апрельский кризис), իշխանության քաղաքական ճգնաժամ Ռուսաստանում` 1917 թվականին։

1917 թվականի Ապրիլի 20 (մայիսի 3)–ին հայտնի դարձավ, որ արտաքին գործերի մինիստր Պավել Միլյուկովը ապրիլի 18-ին դաշնակից տերություններին է հղել պատերազմը մինչև հաղթական ավարտին հասցնելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության պատրաստակամության մասին նոտա։ Ապրիլի 21-ին, բոլշևիկների կոչով, «հաշտության և իշխանությունը սովետներին հանձնելու» պահանջով Պետրոգրադում մոտ 100 հազար ցուցարարներ և զինվորներ փողոց դուրս եկան։ Հակաբոլշևիկյան ընդդիմությունը, կադետների գլխավորությամբ, իրենց հերթին ցույցեր կազմակերպեցին։ Պետրոգրադի զինվորական օկրուգի գլխավոր հրամանատար, գեներալ Լավր Կոռնիլովը հրամայեց ցուցարարների դեմ հրետանի օգտագործել, սակայն զինվորները և սպաները չենթարկվեցին։ Բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև մի շարք այլ քաղաքներում։

Մայիսի 6 (19)–ին կազմվեց կոալիցիոն կառավարություն, որի մեջ կադետների հետ մտան նաև մենշևիկների ու էսեռների կուսակցությունից հինգ նախարարներ։ Իշխանության ճգնաժամը ժամանակավորապես հաղթահարվեց, սակայն նրա ծագման պատճառները մնացին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 517