Ապրել (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրել
ռուս.՝ Жить
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Տիմոշենկո
Սցենարի հեղինակՍեմյոն Տիմոշենկո և Վիկտոր Շկլովսկի
ԵրաժշտությունԳավրիիլ Պոպով
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Ապրել» (ռուս.՝ «Жить»), 1933 թվականի խորհրդային ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Սեմյոն Տիմոշենկոն։ Ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթանում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի վերջին օրերը հարավում։ Սպիտակների կողմից լքված փոքրիկ կղզում հայտնվում է երեք մարդ՝ դերասանուհին, կարմիր նավաստին և անհայտ անձ (ինչպես ավելի ուշ պարզվում է՝ սպիտակգվարդիական)։ Լքված ամրոցում նրանք գտնում են գրություն այն մասին, որ կղզին ականապատվել է սպիտակների կողմից, և պայթյունը պետք է տեղի ունենա հինգ ժամ անց՝ կարմիրների էսկադրայի սպասվող մոտեցման պահին։ Կարմիր նավաստին որոշում է փորձել գտնել և վնասազերծել պայթուցիկները։ Դերասանուհին և անհայտ անձը ցանկանում են ամեն գնով փրկել իրենց կյանքը...

«Ապրել» ֆիլմում Տիմոշենկոն փորձում է իր հերոսների սոցիալական արարքներով դուրս գալ կյանքի համամարդկային մեկնաբանության սահմաններից։ Եթե ապրել ուզում են և՛ սպիտակգվարդիականը, և՛ մարմնավաճառուհին, և՛ կարմիր նավաստին, ապա «ինչո՞ւ ապրել» հարցին յուրաքանչյուրը տարբեր պատասխան է տալիս։ Նրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ է պայքարում կյանքի համար։
- քննադատ Կոնստանտին Յուկով, «Советское кино» № 7, 1933

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալինա Կրավչենկո – դերասանուհի
  • Պյոտր Սոբոլևսկի – կարմիր նավաստի
  • Վլադիմիր Կրյուգեր – անծանոթ

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը չի պահպանվել։ Եղել է խորհրդային առաջին հնչուն ֆիլմերից։ Ինչպես նշում են կինոգետները, ձայնի օգտագործման առումով ռեժիսորն այս ֆիլմում ավելի համարձակ է եղել նախորդ «Դիպուկահարը» ֆիլմի համեմատ, որտեղ հերոսների երկխոսություններ գրեթե չեն եղել, սակայն հնչուն կինոյի հնարավորություններն ամբողջությամբ կարողացել է օգտագործել միայն հաջորդ «Երեք ընկեր» ֆիլմում։

Սցենարիստի հետ ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Վիկտոր Շկլովսկին՝ ռուսական ֆորմալիզմի առանցքային դեմքերից մեկը, ֆիլմը խիստ քննադատության է ենթարկվել ֆորմալիզմի դեմ պայքարի ընթացքում՝ մտացածին, սխեմատիկ և մակերեսային լինելու պատճառով, անվանվել է գեղարվեստորեն թույլ ստեղծագործություն։

«Ապրել» ֆիլմում երկխոսությունը շատ ավելի վստահ և բնական է օգտագործվում, որտեղ երեք արտիստները՝ Գ. Կրավչենկոն (դերասանուհի), Պ. Սոբոլևսկին (կարմիր նավաստի) և Վ. Կրյուգերը (անծանոթ), խաղում են դրամայի կտրուկ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում որոշակի պայմանականորեն ռոմանտիկ կղզում, որը պետք է օդ բարձրանա պայթյունից։ Այս բեմադրությունը նկատելի հետք չի թողել հանդիսատեսի հիշողության մեջ, իսկ Տիմոշենկոյի համար այն ինչ-որ չափով փորձարարական նշանակություն է ունեցել։

— Ի. Ռազդորսկի[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Раздорский И. — Семен Тимошенко // 20 режиссерских биографий. — М.: Искусство, 1971. — 391 . — стр. 323

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]