Ապտակ
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |


Ապտակ կամ երեսին ուժեղ հարված, ձեռքի բաց ափի մի շարժումով հարված մարդու երեսին[1][2]։ Երբեմն ապտակում են նաև ձեռքի հակառակ կողմով։
Ստուգաբանություն և սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապտակ» բառն առաջին անգամ գործածվել է 1632 թվականին հավանաբար որպես նմանաձայնություն[3]: Այն դասվում է նույն բաղաձայններով սկսվող և բռնությանը վերաբերող մի քանի անգլերեն բառերի շարքին, ինչպես օրինակ՝ «թրատել», «կոտորել» և «շրխկացնել» բառերը[4]։ «Ապտակ» բառը նաև հանդիպում է մի քանի խոսակցական արտահայտություններում, օրինակ՝ «ապտակամարտ», «թեթևամիտ», «հարված հոկեում», «բուֆոնադ», «ապտակ դաստակին» (որպես մեղմ պատժամիջոց), «ապտակ երեսին» (որպես վիրավորանք կամ այլ կերպ ասած անպարկեշտ կամ վիրավորական մեկնաբանությանն ուղղված հանդիմանություն) և «խրախուսական թփթփոց» (մտերմություն ու շնորհավորանք արտահայտելու արտահայտություն)։
Երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազի և երաժշտության այլ ոճերում այս եզրը վերաբերում է մի գործողության, որի ժամանակ երաժշտական գործիքի լարերը ետ են քաշում և թողնում, որ այդ լարերը կրկին հարվածեն գործիքին։
Նվաստացուցիչ ապտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նվաստացուցիչ ապտակը» 1990-ականներին առաջացած սլենգային արտահայտություն է[5]։ Այն նշանակում է ապտակել ինչ-որ մեկին՝ արտահայտելով գերիշխանություն, արհամարհանք կամ անարգանք[6][7]։
Ձևական ապտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից սկսած՝ մոտ հինգ տարի շարունակ, ձևական ապտակը Մեծ Բրիտանիայում կարճ ժամանակով տարածում գտավ։ Ձևական ապտակն այն երևույթն է, որի ժամանակ երեխաները ինչ-որ մեկին հարվածում են, իսկ նրանց ընկերներից մեկն էլ իր բջջային հեռախոսով նկարում է, որից հետո այդ հոլովակը վերբեռնվում է յութուբում[8][9][10]։ Լրատվամիջոցներում ենթադրյալ միտման լուսաբանումը համազգային բարոյական խուճապ առաջացրեց, նույնիսկ մի պատգամավոր պահանջեց, որ դպրոցներում բջջային հեռախոսի օգտագործումն արգելեն[11]։
Օգտագործումն ու նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ ապտակի նպատակը գերազանցապես նվաստացնելն է, քան վնաս հասցնելը։ «Ապտակ երեսին» արտահայտությունն ուշ 1800-ականներից եկած տարածված արտահայտություն է, որը նշանակում է հանդիմանել, մերժել կամ վիրավորել[12]։
Իր՝ 2004 թվականին հրատարակված «Մերկ կինը: Կնոջ մարմնի ուսումնասիրություն» գրքում մարդաբան Դեսմոնդ Մորիսն այտի ապտակը սահմանում է որպես «կնոջ կողմից տղամարդու անվայել պահվածքին ուղղված պատասխան»։ Այտին հասցված ապտակը Մորիսը բնութագրում է որպես «ցուցադրական մի հարված», որն անտեսելն անհնար է, բայց այն շատ վնաս չի հասցնում[13]։
«Ապտակ» բառը հաճախ գործածվում է գործողության բռնի բնույթը մեղմացնելու համար, նույնիսկ եթե գործողությունը դաժան բնույթ է կրում։ Մի մարդ կարող է ինչ-որ մեկին ապտակել և լուրջ վնասվածք հասցնել, բայց այդ հարվածն ապտակ կոչելը կարող է մեղմացնել ազդեցությունը, քանի որ ապտակը հաճախ զուգակցվում է թեթև բռնության հետ[14][15]:
Մշակութային հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր մշակույթներում ապտակը տարբեր կերպ է ընկալվում։ Շատ երկրներում, օրինակ՝ Իսլանդիայում, երեխային ապտակելը համարվում է ֆիզիկական բռնության մի ձև, և դա այնտեղ անօրինական է (տե՛ս երեխաների ֆիզիկական պատիժ հոդվածը), մինչդեռ Անգլիայում և այլ երկրներում միայն որոշ ծնողներ են դա բռնություն համարում և նույնիսկ կարծում են, որ դա երեխային պատժելու մեղմ ձև է[16]։ Չնայած ապտակի՝ Միացյալ թագավորության մաս կազմող մյուս երկու երկրներում՝ Շոտլանդիայում (2020 թվականից ի վեր) և Ուելսում (2022 թվականից ի վեր) անօրինական համարվելուն՝ 2023 թվականի դրությամբ Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում երեխաներին ապտակելը համարվում է օրինական։
Որոշ մշակույթներում, երբ աղջիկների մոտ սկսվում է առաջին դաշտանը, իրենց մայրերը հաճախ ապտակում են իրենց, դա ինչ-որ մեկի կողմից հորինված մի մշակութային ավանդույթ է, որն իբր խորհրդանշում է կնոջ կյանքի դժվարությունները[17][18][19]։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած ամերիկացիներն, անկախ նրանից, թե հանցագործը տղամարդ է, թե կին, ընտանեկան բռնությանը կողմնակից չեն՝ նրանք սովորաբար թեթև բռնությանը՝ ինչպիսին ապտակն է, դրական են վերաբերվում, հատկապես երբ կինն է ապտակում տղամարդուն կամ հակառակը։ Այն կանայք, որոնք իրենց կողակիցներին թեթև բռնության են ենթարկում, ավելի հավանական է, որ նրանք հետագայում հենց այդ կողակիցների կողմից դաժան բռնության կենթարկվեն, ուստի ընտանեկան բռնության փորձագետները ռիսկի խմբում գտնվող կանանց խորհուրդ են տալիս խուսափել իրենց կողակիցների նկատմամբ նույնիսկ ֆիզիկական ագրեսիայի ամենաթեթև դրսևորումից[20]։ Ըստ Մայքլ Լեմի՝ այն կանայք և տղամարդիկ, որոնք իրենց կողակիցների նկատմամբ բռնություն են կիրառում, շատ հավանական է, որ իրենց երեխաների հետ էլ այդպես կվարվեն[21]։
Հնդկաստանում «վիրավորական ապտակ»-ը քաղաքական հնար է, որն օգտագործվում է որևէ հասարակական կամ քաղաքական գործչի գաղափարների առնչությամբ անհամաձայնություն արտահայտելու համար[22]։
Շատ հաճախ ֆիլմերում և հեռուստատեսային ծրագրերում ցուցադրվում են ապտակի տեսարաններ։ Օրինակ՝ Slap Her... She's French կատակերգական ֆիլմում իրենց որևէ կերպ վիրավորած և նվաստացրած տղաներին, տղամարդկանց և այլ կանանց աղջիկներն ու կանայք սովորաբար ապտակում են։
Որպես մարտարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականից սկսած՝ ապտակի մրցույթները որպես մարտարվեստի ձև տեսանյութերի միջոցով լայն տարածում և ուշադրություն ձեռք բերեցին, հակառակորդները կանգնում են իրար դիմաց և այնքան են իրար փոխադարձաբար ապտակում, մինչև որ մեկը հանձնվում է կամ նոկաուտի ենթարկվում[23][24]։
2023 թվականին Ultimate Fighting Championship ընկերության նախագահ Դեյնա Ուայթը փորձեց իր Power Slap ընկերության աջակցության շնորհիվ ապտակի մրցույթները հանրայնացնել, որը նաև այդ խառը մենամարտերի համար սահմանված կանոնների շնորհիվ Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովի կողմից հավանության արժանացավ[25]։ Power Slap: Road to the Title ռեալիթի հեռուստաշուի սերիաները հետաձգվեցին այն բանից հետո, երբ նկարահանեցին, թե ինչպես է Ուայթը Նոր տարվա խնջույքի ժամանակ իր վրա հարձակվելու համար կնոջը ապտակել, նաև հանդիսատեսն այնքան էլ շատ չէր դիտում այդ սերիաները, ուստի մեկ եթերաշրջանից հետո այն ամերիկյան TBS հեռուստաալիքով այլև չցուցադրվեց[24][26][27]։ Այնուամենայնիվ, Ուայթի ընկերությունը շարունակում է տարվա ընթացքում տարբեր հեռուստաշոուներ թողարկել։
2025 թվականի փետրվարին Շոտլանդիայում՝ Գլազգոյի համալսարանական միությունում, ծանրամարտին նվիրված երեկոյի շրջանակներում պետք է ապտակամարտի մրցույթ անցկացվեր, դա կլիներ Շոտլանդիայում անցկացված առաջին ապտակամարտի մրցույթը[28][29]։ Այն համալսարանի նյարդաբանության հետազոտողներից մեկի խորհրդով չեղարկվեց, քանի որ նա կարծում էր, որ այն կարող է հանգեցնել ուղեղի վնասվածքի։ Բժիշկ Ուիլի Ստյուարտը մրցույթի կազմակերպիչներին հորդորեց, որ սպորտ անվան տակ մարդկանց չխրախուսեն վտանգել ուղեղի բնականոն գործունեությունը[30][31]։
2021 թվականին լեհ ստրոնգմեն Արթուր Վալչակն ապտակամարտի մրցույթի մասնակցելուց հետո մահացավ[28]։ 2024 թվականին Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները տեսավերլուծության օգնությամբ ուսումնասիրեցին ապտակամարտի և ուղեղի վնասվածքի միջև եղած կապը և եկան այն եզրահանգման, որ «ապտակի թողած հետևանքների կեսից ավելիի պատճառով մրցույթի մասնակիցների մոտ ուղեղի ցնցման շոշափելի նշաններ են ի հայտ եկել։ Մրցույթների վերջում մասնակիցների մոտ 40%-ն ի վիճակի չէր լինում ոտքի վրա կանգնել, մեկ երրորդը՝ ցրված տեսք ունեին, իսկ մեկ քառորդը ծանր հարվածից ընկնելուց հետո մի կերպ էին վեր կենում։ Իրենց մրցություններից առնվազն մեկի ժամանակ մասնակիցների գրեթե 80%-ի մոտ ի հայտ են եկել ուղեղի ցնցման տեսանելի նշաններ»[32]։
Ապտակի միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաղ 1930-ականներին ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը չվճարված պարտքերի ու իր կնոջ հասցեին ենթադրյալ վիրավորանքների համար հրապարակայնորեն ապտակեց հայտնի սովետական գրող և բոլշևիկների հավատարիմ աջակից Ալեքսեյ Տոլստոյին։ Այդ միջադեպը Մանդելշտամի ձերբակալման և դեպի Սիբիր վերջնական աքսորման առիթ դարձավ, որտեղ էլ նա հետագայում կնքեց մահկանացուն[33]։
- 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ տարհանվածների հիվանդանոց կատարած շրջայցի ժամանակ, ամերիկացի գեներալ-լեյտենանտ Ջորջ Սմիթ Փաթոնը լուրջ ֆիզիկական վնասվածքներ չունենալու համար ապտակեց հոսպիտալացված երկու զինվորի։
- 1946 թվականին իր նկատմամբ անպարկեշտ վերաբերմունք ցուցաբերելու համար սովետական դերասանուհի Եվգենյա Գարկուշան ապտակեց ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ղեկավար Լավրենտի Բերիային։ Հետագայում նա ձերբակալվեց և դատապարտվեց ութ տարվա ազատազրկման աշխատանքային ճամբարում, որտեղ էլ առեղծվածային պայմաններում մահացավ[34]։
- 1989 թվականին երթևեկության կանոնները խախտելու պատճառով իրեն կանգնեցնելու համար հունգարական ծագմամբ ամերիկացի սոցիալիստ և դերասանուհի Ժա Ժա Գաբորը մեղադրվեց Բեվերլի Հիլսի ոստիկանին ապտակելու համար[35]։
- 2005 թվականին «ձևական ապտակ» միտումը երևան եկավ, որի ժամանակ մարդիկ ֆիզիկական հարձակման զոհ դարձած անձանց տեսանկարահանում և տարածում էին օնլայն հարթակներում։ Այս երևույթը շատ դաժան բռնությունների առիթ դարձավ, ինչպես օրինակ՝ 2004 թվականի հոկտեմբերին Դեյվիդ Մորլիի վրա կատարած ճակատագրական հարձակումը[36][37]։
- 2017 թվականին պաղեստինցի դեռահաս Ահեդ Տամիմին Արևմտյան ափում առճակատման ժամանակ ապտակեց իսրայելցի մի զինվորի։ Այս տեսանկարահանված միջադեպը դարձավ դիմադրության խորհրդանիշ և իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ միջազգային բանավեճի առիթ դարձավ[38]։
- 2021 թվականին Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններ կատարած այցի ժամանակ հանրությանը ողջունելիս մի մարդ ապտակեց Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։ Հարձակվողը դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման[39]։
- 2022 թվականին Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթն իր կնոջը՝ Ջադա Փինքեթ Սմիթին ուղղված կատակին ի պատասխան, բեմի վրա ապտակեց Քրիս Ռոքին[40]։
- 2024 թվականին «փեյդա լաջին» մեթոդի կողմնակից, չինացի թերապևտ Շյաո Հոնգչին իր բուժառուներին ապտակելու և նրանց դրդելու համար, որ շարունակաբար իրենք իրենց ապտակեն, Վինչեսթերի թագավորական դատարանի երդվյալ ատենակալների որոշմամբ Դանիել Կար-Գոմի սպանության մեջ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ 71-ամյա զոհը Տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող կին էր, և նա իր ինսուլինը չընդունելու և Շյաո Հոնգչիի փեյդա լաջինի թերապևտիկ պրակտիկաներից մեկի ժամանակ ծոմ պահելու պատճառով մահացավ[41][42][43]։
- 2025 թվականին վրացի լրագրող Մզիա Ամագլոբելիին «Վրացական երազանքի» բողոքի ցույցերի ժամանակ Բաթումիի ոստիկանապետին ապտակելու համար ձերբակալեցին։ Այդ հարձակման համար նա դատապարտվեց յոթ տարի ազատազրկման, շատերը կարծում են, որ նրա մեղադրանքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված։ Ամագոբելին հացադուլ հայտարարեց՝ այդպես ցանկանալով արժանանալ միջազգային հանրության ուշադրությանն ու դատապարտմանը[44]։
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Տես՝ slapping Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Ծեծ
- Բուլինգ
- Բռնություն երեխաների նկատմամբ
- Ֆիզիկական պատիժ տանը
- The Slap, 2008 թվականին հրատարակված վեպ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Merriam-Webster's Collegiate Dictionary (11th ed.). Merriam-Webster. 2004. էջ 1170. ISBN 9780877798095.
- ↑ «slap». OxfordDictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. «Hit or strike with the palm of the hand or a flat object»
- ↑ slap, Online Etymology Dictionary
- ↑ Miller, D. Gary (2014). English Lexicogenesis. էջ 166. ISBN 978-0199689880.
- ↑ Green, Jonathon (2006). Cassell's dictionary of Slang. Weidenfeld & Nicolson. էջ 114. ISBN 978-0304366361.
- ↑ «Definition of BITCH-SLAP».
- ↑ «Definition of bitch-slap | Dictionary.com». www.dictionary.com.
- ↑ Livingstone, Sonia; Haddon, Leslie, eds. (2009). Kids online: opportunities and risks for children. Bristol: Policy. էջ 150. ISBN 978-1847424389.
- ↑ Levy, Frederick (2008). 15 minutes of fame: becoming a star in the YouTube revolution. Indianapolis, IN: Alpha. ISBN 978-1592577651.
- ↑ Roberts, Andrea Clifford-Poston ; foreword by Liz (2008). A playworker's guide to understanding children's behaviour: working with the 8–12 age group. London: Karnac. էջ 145. ISBN 978-1855754942.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Goggin, Gerard (2006). Cell Phone Culture: Mobile Technology in Everyday Life. Routledge. էջ 122. ISBN 978-0415367431.
- ↑ Ammer, Christine (1997). The American heritage dictionary of idioms (1st pbk. ed.). Boston, Mass. [u.a.]: Houghton Mifflin. էջեր 589. ISBN 039572774X.
- ↑ Morris, Desmond (2007). The naked woman: a study of the female body (Reprint. ed.). New York: Thomas Dunne Books/St. Martin's Press. էջ 76. ISBN 978-0312338534.
- ↑ Cotterill, Janet. Language in the Legal Process. Basingstoke: Palgrave Macmillan, 2004. pp. 81–82, 0333969022
- ↑ Renzetti, Claire and Raquel Bergen. Violence against Women. Lanham: Rowman & Littlefield, 2005. p. 45, 0742530558
- ↑ Malley-Morrison, Kathleen, ed. (2004). International perspectives on family violence and abuse: a cognitive ecological approach. Mahwah, NJ: Lawrence Erlbaum. էջեր 20, 36. ISBN 0805842454.
- ↑ Forman-Brunell, Miriam; Paris, Leslie, eds. (2010). The Girls' History and Culture Reader; The Twentieth Century. Urbana: University of Illinois Press. էջ 29. ISBN 978-0252077685.
- ↑ Berliner, David; Sarró, Ramon, eds. (2009). Learning religion: anthropological approaches. New York: Berghahn Books. էջ 35. ISBN 978-1845455941.
- ↑ Arnett, Jeffrey Jensen (2007). International encyclopedia of adolescence. New York: Routledge/Taylor & Francis. էջեր 492. ISBN 978-0415966672.
- ↑ Loseke, Donileen et al. Current Controversies on Family Violence. Thousand Oaks: Sage Publications, 2005. pp. 66–67 0761921060
- ↑ Lamb, Michael. Parenting and Child Development in "Nontraditional" Families. Hillsdale: Lawrence Erlbaum Associates, 1999. p. 311 080582748X
- ↑ https://blogs.wsj.com/indiarealtime/2011/11/28/the-etiquette-of-the-insult-slap/ (չաշխատող հղում)
- ↑ Lamoureux, Mack (2019 թ․ մարտի 21). «Professional Slapping Is the World's Greatest Sport». Vice.
- ↑ 24,0 24,1 Nark, Jason. «'I'll do it until I die': Pennsylvania man tries to slap the pain away». Inquirer.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Cantor, Matthew (2022 թ․ հոկտեմբերի 24). «'Like 13-year-olds invented a sport': face-slapping league gets go-ahead in Vegas». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Report: Dana White's Power Slap canned by TBS». Bloody Elbow (անգլերեն). 2023 թ․ մարտի 14. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Saqib, Faiza (2023 թ․ հունվարի 21). «'A recipe for disaster': The Power Slap League - and why neurologists are so concerned». sky.com.
- ↑ 28,0 28,1 Toom, Sarah (2025 թ․ փետրվարի 20). «Slap fighting: Controversial event makes Scottish debut». BBC News. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «SlapFIGHT UK 5, Glasgow». www.visitscotland.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Scotland's first 'slap fight' event in Glasgow cancelled». BBC News. 2025 թ․ փետրվարի 22. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Ferguson, Alasdair (2025 թ․ փետրվարի 22). «Scotland's first-ever 'slap fight' event cancelled after concerns over brain injuries». The National (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Slap Fighting Trauma». www.neurosurgery.pitt.edu. University of Pittsburgh. 2024 թ․ փետրվարի 18. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
Lavadi, Raj Swaroop; Kumar, Rohit Prem; Kann, Michael R.; Shah, Manan J.; Hamilton, D. Kojo; Maroon, Joseph C.; Agarwal, Nitin (2024 թ․ դեկտեմբերի 1). «Video Analysis of Concussion Among Slap Fighting Athletes». JAMA Surgery. 159 (12): 1435. doi:10.1001/jamasurg.2024.2605. - ↑ «Expansive Poetics - (The Arrest of Osip Mandelstam)». The Allen Ginsberg Project (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2025 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Manaev, Georgy (2024 թ․ նոյեմբերի 4). «What happened to the actress who slapped Soviet head of security in the face?». Gateway to Russia. Վերցված է 2025 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Zsa Zsa Gabor, the Beverly Hills cop and 'the slap heard 'round the world'». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2025 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Harrison, Angus (2018 թ․ փետրվարի 26). «A Complete History of Happy-Slapping». Vice (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Four guilty of killing bar manager in random attack». The Guardian (բրիտանական անգլերեն). 2005 թ․ դեկտեմբերի 14. ISSN 0261-3077. Վերցված է 2025 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «How the slap moved from a treatment for hysteria to political confrontation». The Independent (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2025 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «France President Emmanuel Macron slapped in the face». BBC (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունիսի 8. Վերցված է 2025 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Donnelly, Matt (2022 թ․ մարտի 28). «Why Will Smith Wasn't Ejected From the Oscars After Chris Rock Slap». Variety. Los Angeles: Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ «What happens at a slapping workshop?». 2015 թ․ մայիսի 1 – via www.bbc.co.uk.
- ↑ Morris, Steven (2024 թ․ դեկտեմբերի 6). «'Slapping therapy' healer jailed for gross negligence manslaughter of woman» – via The Guardian.
- ↑ «UPDATED WITH SENTENCE: Self-healing practitioner jailed for gross negligence manslaughter after death of diabetic woman | The Crown Prosecution Service». www.cps.gov.uk.
- ↑ Demytrie, Rayhan (2025 թ․ փետրվարի 5). «Hunger-striking journalist challenges Georgia's government from jail». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 14-ին.