Ապստամբություն Վրաստանում (1924)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1924 թվականին հակախորհրդային շարժում Վրաստանում
վրաց.՝ აგვისტოს აჯანყება
Վրաստանի խորհրդայնացում
Ապստամբության առաջնորդները
Թվական օգոստոսի 28 – սեպտեմբերի 5, 1924
Վայր Վրաստան Վրացական ԽՍՀ
Արդյունք Սովետական իշխանության հաղթանակ
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Վրաստան Վրաստանի անկախության կոմիտե
Հրամանատարներ
Կորուստներ
անհայտ մոտ 3000-3500 զոհ
Ընդհանուր կորուստներ
10.000-12.000 մահապատժի ենթարկված
20.000 աքսորված


Օգոստոսյան ապստամբություն (վրաց.՝ აგვისტოს აჯანყება), հակախորհրդային ապստամբություն Վրացական ԽՍՀ-ում 1924 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որը ճնշվել է Կարմիր բանակի և Չեկայի կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանը խորհրդայնացվել է 1921 թվականի փետրվարին։ Այս դեպքերից հետո Վրաստանում հաստատվեց երրորդ՝ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանտին Անդրոնիկաշվիլի, ՎԱԿ-ի առաջնորդը

1922-1923 թվականներին Վրաստանի ընդդիմությունը արդեն մեծապես թուլացել էր։ Դա էր պատճառը, որ բոլշևիկների դեպ պայքարի ժամանակ միավորվել էին նախկին թշնամիների հետ, ստեղծելով Վրաստանի անկախության կոմիտե։ Գաղտնի հայրենիք են վերադարձել էմիգրանտ-մենշևիկները. նախկին գյուղնախարար Ն. Խոմերկին և Ազգային գվարդիայի նախին հրամանատար Վ. Ջուգելին։ Վերադարձել էր նաև Ֆեդոր Գարիբաշվիլին, ով որոշեց օգնել Վրաստանին անկախացման հարցում և ազատել այն բոլշևիկներից և Թուրքիայից։ ՎԱԿ-ը սկսեց նախապատրաստվել ընդհանուր ապստամբության։

Վրաստանի Արտակարգ հանձնաժողովը (ՎԱՀ) Լավրենտի Բերիայի գլխավորությամբ շարունակում էր ճնշումները ընդդիմության հանդեպ։ Արդյունքում, 1922 թվականին 60 մենշևիկներ աքսորվեցին Գերմանիա[1]։ Մեկ տարի անց՝ 1923 թվականին, ՎԱԿ-ի անդամներից 15-ը, այդ թվում Կոստանտին Աբխազին ձերբակալվեցին[2]։ Նույն թվականի մարտին ավերվել էր մենշևիկներ գաղտնի տպարանը, որի արդյունքում ձերբակալվեցին մի քանի աշխատակիցներ[3]։

Այս պայմաններում, շատ ընդդիմադիրներ կասկածում էին, որ ապստամբությունը կունենա հաջող ավարտ։ Ձերբակալվածներից Ջուգելին խնդրեց չեկիստներին, որ թույլ տան կապվել իր աշխատակիցների հետ։ Նա ցանկանում էր հայտնել, որ իրենց ծրագիրը բացահայտվել է, սակայն չեկիստներից ստացավ մերժում։ Վերջիվերջո, Ջուգելիի ուղերձը հասավ այլ մենշևիկների, սակայն նրանք դա համարեցին սադրանք բոշլևիկներից[3]։ Ենթադրվում է, որ բոշլևիկները դեռ վաղուցվանից գիտեին ապստամբության պլաններ մասին։ Նրանք նույնիսկ աջակցում էին նրանց, որպեսզի վերջում ունենային արդարացում, երբ ոչնչացնեն ընդդիմությունը[3][4]։

ՎԱԿ-ը օգոստոսի 18-ին անօրինական վճռում է, որ ապստամբությունը սկսվելու է օգոստոսի 29-ին, ժամը 2-ին։ Սակայն, ապստամբությունը սկսվեց մի օր շուտ, ինչը թույլ տվեց, որ խորհրդային իշխանությունները բոլոր ուժերը կենտրոնացնեն տարածաշրջանում։

Բախման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 28-ին, Ճիաթուրաում կազմավորվեց «Անցումային Վրաստանի կառավարություն»-ը, իշխան Գեորգի Ծերեթելիի գլխավորությամբ, գնդապետ Կ. Չոլոկաշվիլիի և իր կուսակցություններից 60 մարդ հարձակվեցին Փրիյուտ գյուղի վրա։ Սենակի վարչաշրջանում նրանք գրավեցին Մանգլիս և Աբաշա քաղաքները։ Սահուն տեսքով սկսվեց ապստամբությունը.

  1. Սաբերինսկի վարչաշրջանում
  2. Շարափանսկի վարչաշրջանում
  3. Զուգդիդցկի վարչաշրջանում
  4. Դուշետսկի վարչաշրջանում
  5. Գուրիսկի վարչաշրջանում
  6. Սիգնախցկի վարչաշրջանում
  7. Թալավսկի վարչաշրջանում
  8. Գորիսկի վարչաշրջանում և
  9. Ախալցիկսի վարչաշրջանում։

Օգոստոսի 29-ին Չոլոկաշվիլին Մանգալիսում հարձակվեց Կարմիր բանակի վրա, սակայն պարտություն կրեց։ Պարտության պատճառը այն էր, որ Թիֆլիսում, որը գտնվում էր մոտակայքում, Կարմիր բանակի զորքը ավելի շատ էր կենտրոնացված։ Չոլոկաշվիլին ստիպված եղավ նահանջել երկրի արևելքում գտնվող Կատեխի մարզ։ Այսպիսով, ապստամբները գրավել էին Արևմտյան Վրաստանի մեծ մասը, և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններ։

Հաջորդ երկու օրվա ընթացքում Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը և Կարմիր բանակը փակել էր Վրաստանի սահմանները Սև ծովի ափերից Ս. Պուգաչյովայի օգնությամբ։ Սահմանների փակման իմաստն այն էր, որ նրանք ցանկանում էին կանխել ապստամբների տարհանումը նավերով, ինչպես նաև Ճիաթուրաում, Սենակում, Աբաշում և ընդհանուր ամբողջ Սենակսի վարչաշրջանում։ Կարմիր բանակը, ապստամբության հետագա ճնշումների համար է օգտագործում էր հրետանային և ավիացիոն զենքեր, մասնավորապես ուժերը կենտրոնացված էին Գուրայի նահանգում, որտեղ առավել ակտիվ ապստամբները զավթեցին իշխանությունը։ Թբիլիսին, Բաթումը, Աբխազիան և երկրի այլ արևելյան մասերի քաղաքները անցել էին Խորհրդային կառավարություն վերահսկողության տակ, թեև ապստամբության կենտրոնը սկսեց տեղափոխվել դեպի արևելք։

1924 թվականի օգոստոսի 31-ին, Վրաստանի ԱՀ-ն որոշեց գնդակահարել 44 ապստեմբների, սակայն ամեն ինչ դրանով չէր ավարտվելու։

Սեպտեմբերի 3-ին ապստամբները, Չոլոկաշվիլիի գլխավորությամբ ցանկացան վերջին անգամ փորձել փոխել ապստամբության ընթացքը։ Նրանք գրավեցին Դուշեթ քաղաքը։ Առաջացավ փոխհրաձգություն Շիո Մղվիմե վանքի մոտ։ Մցխեթում ձերբակալվեցին Վրաստանի ԱՀ-ի Վրաստանի անկախության կոմիտեի ղեկավարության որոշ գործիչների։ Ձերբակալվել էին

  • Կ. Անդրոնիկաշվիլին՝ Վրաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
  • Յ. Ջավախշիվալին,
  • Մ. Իշխնելի, Վրաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության անդամ (մենշևիկները)
  • Ժ. Ջինորիան,
  • Մ. Բոչորաշվիլին

Խորհրդային իշխանության հալածանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 5-ին ձերբակալված հանձնաժողովի անդամները, ովքեր գտնվում էին Բերիայի ճնշման տակ, ովքեր խոստացել էին դադարեցնել ապստամբության մասնակիցների մահապատիժները, կոչ էին անում, որպեսզի ապստամբները դադարեցնեն պայքարը բոլշևիկների հետ։ Ճնշամիջոցի ժամանակ զոհված մարդկանց թիվը թերևս մնում է անհայտ։ Մոտ 3000 մարդ զոհվել է Օգոստոսյան ապստամբության ժամանակ[5]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքը դարձավ բոլշևիկների ու թուրքերի հաղթանակը, ինչպես նաև Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Այս դեպքերից հետո Վրաստանում հաստատվեց երրորդ՝ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ վատթարացան։ Ապստամբության ժամանակ զոհվեցին 3000-ից 3500 մարդ, մահապատժի ենթարկվեցին 10000 - 12000 մարդ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ვალერი ბენიძე (Valeri Benidze) (1991), 1924 წლის აჯანყება საქართველოში (1924 Uprising in Georgia). Tbilisi: სამშობლო ("Samshoblo") (in Georgian)
  2. «Կոստանտին Աբխազի սխրագործությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 Knight
  4. Souvarine
  5. Cohen
  6. Karl E. Meyer (Summer 2001). «Icebergs in the Caucasus». World Policy Journal CODA. XVIII (2). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ლევან ზ. ურუშაძე (Levan Z. Urushadze) (2006), ქაიხოსრო (ქაქუცა) ჩოლოყაშვილის ბიოგრაფიისათვის (For the biography of Kaikhosro (Kakutsa) Cholokashvili).- "ამირანი" ("Amirani"), XIV-XV, მონრეალი-თბილისი (Montreal-Tbilisi), pages 147–166, ISSN 15120449 (in Georgian, English summary).
  • Ariel Cohen (1998), Russian Imperialism: Development and Crisis. Praeger/Greenwood, ISBN 978-0-275-96481-8.
  • Raymond Duguet (1927), Moscou et la Géorgie martyre. Préface de C. B. Stokes. Paris: Tallandier.
  • Stephen F. Jones (October 1988). «The Establishment of Soviet Power in Transcaucasia: The Case of Georgia 1921-1928». Soviet Studies. 40, No. 4 (4): 616–639. JSTOR 151812.
  • Amy W. Knight (1993), Beria: Stalin's First Lieutenant, Princeton University Press, Princeton, New Jersey, ISBN 978-0-691-01093-9.
  • David Marshall Lang (1962). A Modern History of Georgia, London: Weidenfeld and Nicolson.
  • Ghia Nodia, Álvaro Pinto Scholtbach, coordinators-editors (2006), The Political Landscape of Georgia. Eburon Delft, ISBN 978-90-5972-113-5.
  • Roger William Pethybridge (1990), One Step Backwards, Two Steps Forward: Soviet Society and Politics in the New Economic Policy, Oxford University Press, ISBN 978-0-19-821927-9.
  • Rudolph J. Rummel (1990), Lethal Politics: Soviet Genocide and Mass Murder Since 1917. Transaction Publishers, ISBN 978-1-56000-887-3.
  • Boris Souvarine (2005), Stalin: A Critical Survey of Bolshevism, Kessinger Publishing, ISBN 978-1-4191-1307-9.
  • Ronald Grigor Suny (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition, Indiana University Press, ISBN 978-0-253-20915-3.
  • Akaki Surguladze, Paata Surguladze (1991), საქართველოს ისტორია, 1783—1990 (History of Georgia, 1783—1990), Tbilisi: Meroni. (in Georgian)
  • Markus Wehner (1995). «Le soulèvement géorgien de 1924 et la réaction des bolcheviks». Communisme. n° 42/43/44: 155–170.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]