Ապուդոմա
Ապուդոմա, ներզատական համակարգի ուռուցք, որն առաջանում է ապուդոցիտներից (APUD բջիջներ[1][2]), դրանք առկա են այնպիսի անատոմիական կառուցվածքներում ինչպիսիք են օրինակ ենթաստամոքսային գեղձի (էնդոկրին) կղզյակային բջիջները, ստամոքս-աղիքային համակարգի այլ մասերի բջիջները (ֆատերյան պտկիկ) և վահանաձև գեղձի C-բջիջները[3]։ Ենթադրվել է, որ դրանք առաջանում են նյարդային կատարի բջիջներից[4], սակայն հետագայում դա հերքվել է։ Քանի որ «ապուդոմա» անվանումը շատ ընդհանուր է՝ հնարավորության դեպքում նախընտրելի է օգտագործել ավելի կոնկրետ տերմին։
Նախապտմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«APUD» տերմինը (անգլերեն բառերի՝ Amine-ամին, Precursor-նախորդ, Uptake-կլանում, Decarboxylation-դեկարբօքսիլացում) հապավում է, որը առաջարկվել է 1966 թվականին[5]՝ տրիպտոֆան, հիստիդին և թիրոզին կուտակելու ունակ տարբեր նեյրոէնդոկրին բջիջների ընդհանուր հատկությունները նշելու համար, որոնք դեկարբօքսիլացման միջոցով դրանք վերածում են միջնորդանյութերի՝ սերոտոնինի, հիստամինի, դոֆամինի։ APUD համակարգի ցանկացած բջիջ պոտենցիալ կարող է սինթեզել բազմաթիվ պեպտիդային հորմոններ։
Տեղագրական անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]APUD համակարգի բջիջների տեղայնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենտրոնական և ծայրամասային նեյրոէնդոկրին համակարգեր (հիպոթալամուս, հիպոֆիզ, ինքնավար նյարդային համակարգի ծայրամասային հանգույցներ, մակերիկամի միջուկ):
- Կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգ (գլիալ բջիջներ և նեյրոբլաստներ):
- Էնդոդերմալ ծագման էնդոկրին գեղձերի նեյրոէկտոդերմալ բջիջներ (վահանաձև գեղձի C-բջիջներ):
- Էնդոդերմալ ծագման էնդոկրին գեղձեր (վահանաձև գեղձ, ենթաստամոքսային գեղձի էնդոկրին կղզյակներ, ենթաստամոքսային գեղձի ծորանների պատերի միայնակ էնդոկրին բջիջներ):
- Ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթ (էնտերոքրոմաֆինային բջիջներ):
- Շնչառական համակարգի լորձաթաղանթ (թոքերի նեյրոէնդոկրին բջիջներ):
- Մաշկ (մելանոցիտներ)։
Ներկայումս նկարագրված են ապուդոմաների հետևյալ տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՎԻՊոմա
- Գաստրինոմա
- Գլյուկագոնոմա
- Կարցինոիդ ուռուցք
- Պանկրեատիկ պոլիպեպտիդ արտադրող ուռուցք (ՊՊոմա)
- Սոմատոստատինոմա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Welbourn RB (1977). «Current status of the apudomas». Ann. Surg. 185 (1): 1–12. doi:10.1097/00000658-197701000-00001. PMC 1396259. PMID 12724. Full Free Text
- ↑ Fukunaga Y, Hirata S, Tanimura S, և այլք: (2000). «Superficial undifferentiated small cell carcinoma of the esophagus showing an interesting growing pattern in histology». Hepatogastroenterology. 47 (32): 429–32. PMID 10791205.
- ↑ Galati G, Fiori E, Tiziano G, և այլք: (2002). «[Apudoma of Vater's ampulla: case report and review of the literature]». Il Giornale di Chirurgia (իտալերեն). 23 (3): 97–100. PMID 12109233.
- ↑ «eMedicine - VIPoma : Article by Robert J Ferry, Jr, MD». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007-09-22-ին.
- ↑ Spence RW, Burns-Cox CJ (1975). «ACTH-secreting 'apudoma' of gallbladder». Gut. 16 (6): 473–6. doi:10.1136/gut.16.6.473. PMC 1411036. PMID 168130.