Ապոկալիպսիսի քարանձավ
![]() | |
The Historic Centre (Chorá) with the Monastery of Saint-John the Theologian and the Cave of the Apocalypse on the Island of Pátmos* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Մուտք դեպի քարանձավի վրա կառուցված վանք | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (iii) (iv) (vi) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1999 (23-րդ նստաշրջան) |
Համար | 942 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Ապոկալիպսիսի քարանձավ (հուն․՝ Σπήλαιο Αποκάλυψης), քարանձավ Հունաստանի Պատմոս կղզում։ Ըստ Սուրբ Ավանդության՝ այստեղ է սուրբ Հովհաննես Առաքյալը ստացել իր «Հայտնությունը» (Հայտ․ 1:9-10): Քարանձավը վրա է կառուցվել Սուրբ Հովհաննես Ավետարանչի վանքը, որի հետ միասին 1999 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
Քարայրի վերևում կառուցվել է տաճարը, որն ունի երկու կողմնասեղան՝ ընդարձակը (Սուրբ Աննայի պատվին) և փոքրը, որը ներառում է նաև Ապոկալիպսիսի քարանձավը։
Քարանձավը գտնվում է ժամանակակից ճանապարհի մակարդակից ներքև, և դեպի այնտեղ տանող միակ ուղին թեք աստիճանն է։ Մուտքի անմիջապես վերևում կա հետևյալ գրությունը․ «Այս վայրը, որը թողնում է երկարատև տպավորություն, այլ բան չէ, քան Աստծո տուն։ Սա դուռ է դեպի Երկինք»։
Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաբան Ա․ Ա․ Դմիտրիևսկին իր «Պատմոսի ակնարկներ» (1894) գրքում տվել է քարանձավի հետևյալ նկարագրութունը։
![]() |
Ապոկալիպսիսի քարանձավը գտնվում է հենց ճանապարհի կեսին, վանքի ներսում։ Արտաքինից այն պատված է շինություններով, որոնց մեջտեղում վեր է խոյանում Սուրբ Աննային նվիրված գլխավոր եկեղեցու նրբաքանդակ գմբեթը։ Հայտնիության տաճարն իրենից ներկայացնում է բնական, մուգ գորշ գույնի կրաքարե անմշակ քարանձավ, սակայն, պաշտամունքային նպատակների համար հարմարված։
Քարայրը փոքր չափի է։ «Առաստաղին» կան «Մեծ երկրաշարժի» (Հայտ․ 6:12) արդյունքում առաջացած երեք բավականի նկատելի ակոսներ կամ շերտեր․․․ Ապոկալիպսիսի քարանձավը իր ներկա տեսքով պահպանվում է 2-րդ դարից։ |
![]() |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարանձավի պատերի մի շարք հետքեր կապում են առաքյալի՝ այնտեղ մնալու հետ․ փոսեր, որտեղ նա մտցրել է իր գլուխը, քարե գրակալ և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Centre UNESCO World Heritage։ «The Historic Centre (Chorá) with the Monastery of Saint-John the Theologian and the Cave of the Apocalypse on the Island of Pátmos»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-09-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միֆեր եղել են և Պատմոսում։ (ռուս.)
- Ионина Н.А. Православные святыни. — М.: ОЛМА Медиа Групп, 2002. — С. 240-243. — ISBN 5948497429 (ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապոկալիպսիսի քարանձավ կատեգորիայում։ |