Ապոլլոն և Դաֆնիս (նկար)
Ապոլլոն և Դաֆնիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պերուջինո[1] |
տարի | 1490[2] |
բարձրություն | 39 ± 0 սանտիմետր[3] |
լայնություն | 29 սանտիմետր[3] |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և poplar panel? |
գտնվում է | Room 709? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | Apollo and Marsyas? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Apollo and Marsyas - Pietro Perugino - Louvre RF 370 Վիքիպահեստում |
«Ապոլլոն և Դաֆնիս» (իտալ.՝ Apollo e Dafni), նկար Պիետրո Պերուջինոյի դիցաբանական սյուժեի վրա, որը նա կատարել է 1495 թվականին[4]։ Այն վաճառվել է Փարիզի Լուվրին 1883 թվականին[5], որտեղ ցուցադրվում է մինչ օրս և հայտնի է թանգարանի կատալոգում «Ապոլոն և Մարսիա» անվանումով[6]։ 1880-ականներին այն սխալմամբ վերագրվեց Ռաֆայել Սանտիի վրձնին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապոլոն և Դաֆնիս»-ը Պերուջինոյի ամենահայտնի գործերից է, որը պատվիրել էր Լորենցո Մեդիչին։
Նկարի հետին պլանում պատկերված է քաղաքի կամ ամրոցի, եռակամար կամուրջի, ծառերի, բլուրների և գետերի Պերուջինոյի աշխատանքների համար բնորոշ անաղմուկ գյուղական բնապատկերը։ Առաջին պլանում երկու մերկ ֆիգուրներ ակնարկում են, որ նկարը գրված է անտիկ սյուժեի հիման վրա։ Այս և այլ դասական տեղեկանքները ցույց են տալիս, թե ինչպես է առաջարկվել աշխատանքը վերծանել Ֆլորենցիայի հումանիստ վերնախավի կողմից։
Աջ կողմում կանգնած կոնտրապոստ կերպարը, ըստ երևույթին Ապոլլոն Աստվածն է։ Նրա ձախ ձեռքում երկար, բարակ փայտ է, մեջքին՝ աղեղ և նետաման։ Մի փոքր ձախ՝ խոտերի մեջ, քնարն է, նրա տիպիկ երաժշտական գործիքը։ Ապոլլոնի կեցվածքը հիմնված է Պրաքսիտելեսի «Հերմես և Դիոնիսիոս» հերմեսյան քանդակի վրա, որն այժմ շատ հայտնի է որպես «Հերմեսը նորածին Դիոնիսոսի հետ» անվամբ (հայտնաբերվել է 19-րդ դարում)։
Ձախ կողմում պատկերված է ֆլեյտա նվագող երիտասարդի կերպարը։ Նրա կեցվածքը սկիզբ է առել Հերմես Լիսիպոսի քանդակից, որը հայտնի է որպես «Հանգստացող Հերմես»։ Ներկայումս քննարկվում է այն հարցը, թե ով է հենց այդ կերպարը։ Կարծիք կա, որ միգուցե սա սատիրա Մարսիասն է[5]։ Այս դեպքում նկարը նվիրված է հունական առասպելին` սատիրայի և արվեստի աստծո Ապոլլոնի միջև երաժշտական մրցույթի մասին, դրանում Մարսիասը, որը հմտորեն տիրապետում էր ֆլեյտա նվագելուն, մարտահրավեր է նետում Ապոլլոնին, նա կազմակերպում է մրցույթ, որում հաղթում է, և պատժի ժամանակ պատռում հակառակորդի մաշկը[4]։
Այնուամենայնիվ, հետազոտողների մեծ մասը դեռ հակված է հավատալու, որ Պերուջինոն ընդհանրապես չի պատկերել Մարսիին, այլ Դաֆնիսին՝ մի երիտասարդ հովվի, որը, ըստ վարկածներից մեկի, մահացավ Ապոլոնի հանդեպ դժբախտ սիրուց[5]։ Ի դեպ, Դաֆնիսը Լավր անվան հունական ձևն է, և այդ պատճառով գուցե նկարիչը փորձել է այս կերպ իր աշխատանքը կապել Լորենցո Մեդիչիի անվան հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064934
- ↑ https://agorha.inha.fr/ark:/54721/c754ee97-c2c3-452a-8900-69107f793550
- ↑ 3,0 3,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ 4,0 4,1 Аполлон и Марсий. Пьетро Перуджино // Музеи мира.
- ↑ 5,0 5,1 5,2 Apollon et Marsyas // Louvre.
- ↑ Joconde // Portail des collections des musées de France.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vittoria Garibaldi. Perugino. In: Pittori del Rinascimento. — Firenze: Scala, 2004 (ISBN 888117099X).
- Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari. I tempi dell’arte. — Milano: Bompiani, 1999 (ISBN 88-451-7212-0).
- Stefano Zuffi. II Quattrocento. — Milano: Electa, 2004 (ISBN 8837023154).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապոլոն և Մարսիաս // Ministère de la culture. République Française.
- Նկարը Լուվրի կայքում