Ապոլլոն Մոկրիցկի
Ապոլլոն Մոկրիցկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 28 (օգոստոսի 9), 1810 |
Ծննդավայր | Պիրյատին, Պիրյատինսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 26 (մարտի 10), 1870 (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1839) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
![]() |
Ապոլլոն Նիկոլաևիչ Մոկրիցկի (ռուս.՝ Аполлон Николаевич Мокрицкий, հուլիսի 28 (օգոստոսի 9), 1810, Պիրյատին, Պիրյատինսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26 (մարտի 10), 1870, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, դիմանկարիչ։ Կայսերական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս (1849)։
Կենսագրություն [խմբագրել | խմբագրել կոդը]
Ապոլլոն Մոկրիցկին ծնվել է 1810 թվականի օգոստոսի 12-ին, Պիրյատինում (Պոլտավայի նահանգ), փոստի կառավարիչի ընտանիքում։ 1819-1824 թվականներին դաստիարակվել է աղքատ ազնվականների երեխաների համար նախատեսված Պոլտավայի տանը, այնուհետև սովորել է իշխան Բեզբորոդկոյի Նեժինսկի բարձրագույն գիտությունների գիմնազիայում (ավարտել է 1830 թվականին), եղել է Նիկոլայ Գոգոլի, Նեստոր Կուկոլնիկի և Ալեքսանդր Դանիլևսկու դպրոցական ընկերը։
1831 թվականից դարձել է Սանկտ Պետերբուրգի կայսերական արվեստների ակադեմիայի ազատ ունկնդիր։ 1830 թվականից մինչև 1832-ականների կեսերը նկարչություն է սովորել Ալեքսեյ Վենեցիանովի մոտ։ Այնուհետև ընդունվել է ակադեմիա, որտեղ եղել է Կառլ Բրյուլովի (1836-1839) աշակերտը։ Հեռացել է Վենեցիանովի ոճից՝ դառնալով Կառլ Բրյուլովի վառ ակադեմիականության հետևորդը՝ արտաքին տպավորչության և նատուրալիզմի հատկանիշներով։
Ուսման ընթացքում պարգևատրվել է Արվեստի ակադեմիայի մեդալներով՝ փոքր արծաթե մեդալ է ստացել «Մադամ Պուզինոյի դիմանկար»-ի (1835), փոքր արծաթ (1836) և մեծ արծաթ (1838) «Սուրբ Սեբաստիան» և «Ակադեմիկոս Էպինգերի դիմանկար»-ի, փոքր ոսկե մեդալ (1839) «Հռոմեացի կինը զնդանում կրծքով կերակրում է հորը» նկարի համար, ստացել է նաև ազատ նկարչի կոչում։ 1846 թվականին արտասահմանում մնալու համար պետական գանձարանից ստացել է երկու տարվա նպաստ[1]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Տարաս Շևչենկոյի ճորտատիրությունից ազատագրման գործում։
1841-1849 թվականներին ուղևորության է մեկնել Իտալիա։ Հայրենիք վերադառնալուց հետո Մոկրիցկին նկարել է «Նովգորոդի և Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտ Սրբազան Նիկանորի դիմանկարը» (1849), որի համար ստացել է ակադեմիկոսի կոչում[1]։
1851 թվականից Մոկրիցկին դասավանդել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Նրա հայտնի ուսանողներից են եղել Կոնստանտին Մակովսկին, Վասիլի Պերովը, Իվան Շիշկինը, Իլարիոն Պրյանիշնիկովը։ Մոկրիցկին գեղագիտության դասընթաց է դասավանդել Մոսկվայի երկու ուսումնարաններում (գեղանկարչության և քանդակագործության և Ստրոգանովի), որին մասնակցել են բազմաթիվ պրոֆեսիոնալ և սիրողական նկարիչներ։
Մահացել է Մոսկվայում 1870 թվականի մարտի 8-ին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոկրիցկին նկարել է նաև բնանկարներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելել և դիմանկարիչը բազմաթիվ պատվերներ է ստացել։ Նրա իտալական դիմանկարներն ու բնանկարները արագությամբ սպառվել են՝ դառնալով Ռուսաստանի բազմաթիվ թանգարանների ցուցանմուշներ։
Մոկրիցկու դիմանկարային աշխատանքները սենտիմենտալ-ռոմանտիկ ուղղության արվեստագետներին բնորոշ գաղափարների ու միտումների ցուցադրման օրինակ են։ Միաժամանակ նրա ստեղծագործությունը հետաքրքիր է նրանով, որ դրանցում իրենց տեղն են գտել ռեալիզմի գծերը։ Միաժամանակ, Մոկրիցկին 19-րդ դարի այն բազմաթիվ արվեստագետներից է, ում ստեղծագործական ձևավորումը մեծապես եղել է ակադեմիական պաշտոնական արվեստի դպրոցի ազդեցության տակ։ Նկարչի ստեղծագործական ժառանգության մեջ լավագույնը նրա ժամանակակիցների՝ Գոգոլի, Հրեբինկայի, Կոլցովի, Կուկոլնիկի դիմանկարների պատկերասրահն է[2]։
Մոկրիցկին թողել է նաև արժեքավոր հուշեր՝ «Նկարիչ Ա. Ն. Մոկրիցկու օրագիրը»։ Որպես ռոմանտիկ նկարիչ՝ բանաստեղծական նրբերանգներ է հաղորդել իր դարաշրջանի առաջադեմ մարդկանց՝ բժիշկ Պոլիկարպ Պուզինոյի և նրա կնոջ դիմանկարին (1835)[3], Նիկոլայ Գոգոլի, Եվհեն Հրեբինկայի (1840), Ալեքսեյ Կոլցովի դիմանկարներին, «Կնոջ դիմանկարը» (1835), «Ինքնադիմանկար» (1840) և այլ ստեղծագործությունների։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Санкт-Петербург: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 131. — 459 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии художеств, 1915, էջ 131
- ↑ Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. — C. 32-33. ISBN 966-505-134-2(ուկր.)
- ↑ За второй портрет в 1835 г. Мокрицкий получил серебряную медаль второго достоинства
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1810 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 10 մահեր
- 1870 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ