Ապոլլոնիոս Դիսկոլոս
Ապոլլոնիոս Դիսկոլոս | |
---|---|
Ծնվել է | 2-րդ դար |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | 2-րդ դար |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն |
Երկեր | On syntax? |
Մասնագիտություն | քերական |
Երեխաներ | Aelius Herodianus? |
Ապոլլոնիոս Դիսկոլոս (հունարեն՝ Απολλώνιος ο Δύσκολος, 2-րդ դար, Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն - 2-րդ դար, Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն), 2-րդ դարի հույն քերական, հունարենի շարահյուսության հիմնադիր։ Հարել է Ալեքսանդրյան քերականական դպրոցին։ Առանձնապես հայտնի է «Շարահյուսության մասին» աշխատությամբ։
Շարահյուսական հարցերը քննել է ըստ խոսքի մասերի, մեկ առ մեկ խոսել դրանց կապակցության և գործածության մասին։
Ապոլլոնիոս Դիսկոլոսը առաջին անգամ գործածության մեջ է մտցրել «համաձայնություն» տերմինը՝ դրա տակ հասկանալով խոսքի մասերի կապակցության եղանակների ամբողջությունը։
Առանձնացրել է 8 խոսքի մաս, որոնք սահմանել է իմաստային-տրամաբանական հիմունքով։ Բառակապակցությունների մեջ կենտրոնական տեղ է հատկացրել անվանը և բային։ Ըստ Ապոլլոնիոս Դիսկոլոսի՝ անունը և դերանունն իրարից տարբերվում են նրանով, որ առաջինն արտահայտում է առարկայի որակը, երկրորդը՝ էությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջահուկյան Գ., Լեզվաբանության պատմություն, հատոր 1, Ե., 1960 թվական, էջ 87—90։
- Добиаш А., Синтаксис Аполлония Дискола, Киев, 1882 год։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://bse2.ru/book_view.jsp?idn=027955&page=557&format=djvu Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Apollonius Dyscolus. Сайт, посвященный Аполлонию (англ.)
- Греческие тексты сочинений
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 511)։ |