Ապոլին Տրաորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլին Տրաորե
Ծնվել է1976
ԾննդավայրՈւագադուգու, Republic of Upper Volta
ԿրթությունԷմերսոն քոլեջ (1998)[1] և Նյու Յորքի կինոակադեմիա[1]
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո
Մասնագիտացումկինեմատոգրաֆ, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
IMDbID ID 1033205

Ապոլին Տրաորե (անգլ.՝ Apolline Traoré, 1976, Ուագադուգու, Republic of Upper Volta), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոլին Տրաորեն ծնվել է 1976 թվականին, Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում, դիվանագետի ընտանիքում։ Հոր մասնագիտությունը հնարավորություն է ընձեռել, որ նա այցելի աշխարհի տարբեր վայրեր։ Ապոլինը 17 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և նա սկսել է սովորել Բոստոնի Էմերսոն քոլեջում, որն արվեստի և հաղորդակցության ասպարեզի լավագույն կրթօջախի համբավ էր վայելում[2][3]։

2000-ական թվականներին Ապոլին Տրաորեն նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Տգիտության գինը» (The Price of Ignorance, 2000 թ.), որը պատմում է բռնաբարության զոհ դարձած մի բոստոնցու մասին, և «Կունադի»-ն (Kounandi, 2003), որն ընտրվել էր Տորոնտոյի 2004 թվականի միջազգային կինոփառատոնում որպես մրցութային ֆիլմ ցուցադրվելու համար։ 2004 թվականին էլ նկարահանել է իր առաջին գեղարվեստական կինոնկարը, որը կրում էր «Լուսնալույսի տակ» (Sous la clarté de la lune) վերնագիրը[2]։

2005 թվականին Ապոլին Տրաորեն վերադարձել է Բուրկինա Ֆասո և սկսել է աշխատել բուրկինացի անվանի կինոռեժիսոր Իդրիսա Ուեդրաոգոյի հետ[3]։ 2008-ին նկարահանել է «Կտակ» (Le testament) հեռուստասերիալը։

Ապոլին Տրաորեի լավագույն գեղարվեստական ֆիլմերը, որոնք ճանաչում ու համբավ են բերել նրան, երկուսն են՝ Moi Zaphira-ն (2013)[4] և Frontières-ը (2018), որը երկու մրցանակ է շահել 2017 թվականի փետրվարին Ուագադուգուում անցկացված Fespaco կինոփառատոնում[3][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Desrances (2019)
  • Borders (2017)
  • Moi Zaphira (2013)
  • La testament (2008)
  • Sous la clarté de la lune (2004)
  • Korundai (2004)
  • Monia et Rama (2002)
  • The Price of Ignorance (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  2. 2,0 2,1 Brière, Jean-François (2008 թ․ հունվարի 1). Dictionnaire des cinéastes africains de long métrage (ֆրանսերեն). KARTHALA Editions. ISBN 9782811142506.
  3. 3,0 3,1 3,2 «Quatuor complice aux "Frontières"». Libération.fr (ֆրանսերեն). 2018 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  4. «"Moi Zaphira", Bravo Apolline Traoré ! - RFI». RFI Afrique (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  5. «" Frontières " : mélodrame et libre circulation des biens» (ֆրանսերեն). 2018 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլին Տրաորե» հոդվածին։