Ապշերոնյան թերակղզի, Աթշի, Ափչերոն[1] (ադրբեջաներեն՝ Abşeron yarımadası), գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին, Ադրբեջանում։ Երկարությունը մինչև 60 կմ, լայնությունը մինչև 30 կմ։ Բարձրությունը մինչև 165 [մ։ Հարավային ափին է գտնվում Բաքու քաղաքը։ Պատմականորեն բնակեցված է եղել հայերով։
Անվանումն առաջացել է պարսկերենաբ «ջուր» և շորան «փոքր-ինչ աղի» բառերից (նկատի է առնվել այստեղ եղած հանքային աղբյուրները)[2]։
Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3 °C, հուլիսի 25 °C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ապշերոնյան թերակղզի նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 509)։