Ապպիոս Կլավդիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ապիոս Կլավդիոսից)
Ապպիուս Կլավդիուսի հուշաքարը

Ապպիոս Կլավդիոս[1] Կեկոս (Appius Claudius Caecus, մ.թ.ա. 340 - մ.թ.ա. 273)։ Հռոմեական գրաքննիչ է եղել մ.թ.ա 312- ից։ Նա եղել է խոշոր քաղաքական գործիչ, առաջադեմ գաղափարներով տոգորված։ Երբ անցնում է գրաքննչական պաշտոնին, Ապպիոսը հռոմեական քաղաքացիական իրավունք է շնորհում հողազուրկ պլեբեյներին և լիբերտիներին։ Ապպիոսը հարել է հելլենոֆիլ հոսանքին։ Նա առաջինը օգտագործեց հունական բարոյախոսական առածները (գնոմայ) և կազմեց «Սենտենցիաների» ժողովածու, սատուրնական պոետական չափով։ «Սենտենցիաները» հունական ազդեցությամբ շարադրված առաջին երկն է հռոմեական գրականության մեջ։ Ապպիոս Կլավդիոսը չունեցավ իր գրական հետևորդները, իր «Սենտենցիաներով» նա մնաց եզակի և հետք չթողեց գրականության մեջ։ Նրա աֆորիզմներից մեկը դարձել է գործածական.«յուրաքանջյուր ոք ինքն է իր բաղտի դարբինը»։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն. Երևան։ «Լույս», 1975։
  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 56։ ISBN 99941-56-03-9։