Ապար կազմող միներալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապար կազմող միներալներ, տարածված միներալներ, որոնցից կազմված են ապարները։

Տարբերում են գլխավոր ապար կազմող միներալները, որոնք կազմում են ապարի զանգվածի հիմնական մասը, երկրորդական՝ կազմում են ապարի զանգվածի մի քանի տոկոսը, և ուղեկցող՝ կազմում են ապարի զանգվածի մոտ 1%-ը։ Ապարի անվանումը տրվում է՝ ելնելով հիմնականում գլխավոր ապարը կազմող միներալների քանակությունից։ Մագմայական և մասամբ փոխակերպային ապարների հիմնական ապար կազմող միներալներ են դաշտային սպաթները, ամֆիբոլները, պիրոքսենները, փայլարները, քվարցը և այլն։ Նստվածքային ապարներում գլխավոր ապար կազմող միներալներ են վերոնշյալները, կալցիտը, դոլոմիտը, կավային միներալները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png