Ապարների ծակոտկենություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապարների ծակոտկենություն, ապարների բոլոր դատարկությունների (ծակոտիների) ընդհանուր ծավալը։ Քանակապես արտահայտվում է բոլոր ծակոտիների ծավալի և ապարի ընդհանուր ծավալի հարաբերությամբ (տոկոսներով)։

Ապարների ծակոտիներն ըստ մեծության լինում են՝

  • ենթամազական (<0, 0002 մմ)
  • մազական (0, 0002-0, 1 մմ)
  • գերմազական (> 0, 1 մմ)

Առավել բարձր ծակոտկենությամբ օժտված են հողերը և փխրուն նստվածքները՝ ավազները, կավերը և այլն (մինչև 60-80% և ավելի)։ Նստվածքային և հրաբխածին ապարների (ավազաքարեր, կրաքարեր, լավաներ, տուֆեր) ծակոտկենությունը տատանվում է 50-10%-ի և ավելի պակաս սահմաններում։ Մագմատիկ և մետամորֆային ապարները, որպես կանոն, փոքր ծակոտկենություն ունեն (0, 1-3% )։

Ապարների ծակոտկենության ուսումնասիրման արդյունքները կիրառվում են օգտակար հանածոների (օրինակ՝ նավթի և գազի) պաշարների հաշվարկման, դրանց մշակման տեխնոլոգիայի ընտրման և այլ բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 107