Ապարան (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ապարան (Քաշաթաղի շրջան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)
Գյուղ
Ապարան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Աղանուս
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ապարան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ապարան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ապարան (նախկինում՝ Ֆաթալիպեյա[2]), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 12 կմ հարավ՝ Հագարի գետի միջին հոսանքի ձախափնյա ձորալանջին, Բերձոր քաղաքից 4-5 կմ հարավ[3]։

Մտնում է Աղանուս համայնքի մեջ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի հանրապետության արևմտյան հատավածում՝ Քաշաթաղի շրջանում նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա ձորալանջին, Աղանուս գյուղից 4 կմ դեպի հարավ։ 19-րդ դարում քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հիմնականում հայաթափվել էին[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Ապարանում հաստատվել էին թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ, որոնք էլ հայկական գյուղը անվանել էին Փաթալիփեյա[4]։

Մի քանի տասնամյակի ընթացքում, մասնավորապես խորհրդային տարիներին, Ապարանում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակույթային նշակության հուշարձանները թուրքերի և քրդերի կողմից համատարած ավերվել են[4]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակվեցին ԱԽՍՀ-ին։

Քանի որ ներկայիս Բերձոր քաղաքը, Աղանուսը, Ապարանը, Աղավնոն անմիջապես գտնվում են ՀԽՍՀ-ն ԼՂԻՄ-ի հետ կապող ամենանեղ շերտում, ուստի խորհրդային տարիներին արագ բնակեցվել են թուրքերով և քրդերով[4]։

Ապարանը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ[4]։

Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 19-ին, բնակեցվել՝ 1996 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Ապարան է վերանվանվել 1998 թվականի հունիսի 26-ին[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի տվյալներով բնակչությունը 46 մարդ է։ 2015 թվականին Ապարան գյուղում բնակվում է 28 մարդ, կար 5 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 25 21 20

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պատմամշակութային հուշարձաններից է մ.թ.ա. VIII–մ.թ.ա. III դդ. քարանձավը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 510 — 916 էջ։
  3. 3,0 3,1 3,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 607.
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։