Ապավեն
Գյուղ | ||
---|---|---|
Ապավեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Այլ անվանումներ | Սարիար | |
Մակերես | 3.091 կմ² | |
ԲԾՄ | 1680 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 128[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ապավենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/478/ (հայ.) | |
|
Ապավեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից՝ 55 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկին անունը Սարիար։ Ապավեն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապավենի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 92 | 162 | 181 | 221 | 172 | 305 | 326 | 162 | 128 | 99 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազում են 276 հա, որից 32,3 հա օգտագործվում է որպես վարելահող, 50 հա՝ խոտհարք, 167,7 հա՝ արոտավայրերի համար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապավենն ունի Սբ. Սարիար անունով փոքր եկեղեցի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 12