Ապակոմունիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապակոմունիզացիա, կոմունիստական իդեալներից հրաժարվելուն, պետության և հասարակության կյանքի բոլոր ոլորտներից կոմունիստական գաղափարախոսության տարրերի հեռացմանն ուղղված տեսական և գործնական գործունեություն[1]։ Ավելի նեղ իմաստով ապակոմունիզացիայն կարելի է նկարագրել որպես հետկոմունիստական պետություններում կոմունիստական պետական կառույցների, մշակույթի և հոգեբանության հեռացման։ Երբեմն այն անվանում են «քաղաքական մաքրում»[2]։ Հիմնականում եզրը կիրառվում է հետկոմունիզմի ժամանակաշրջանում նախկին Արևելյան դաշինքի և հետխորհրդային երկրների վերաբերյալ մի շարք իրավական և սոցիալական փոփոխությունների նկարագրման համար։

Որոշ պետություններում ապակոմունիզացիայն ընդգրկել է խորհրդային սիմվոլների արգելք։ Ընդհանուր գծերի առկայության հետ միասին տարբեր երկրներում ապակոմունիզացիան կատարվել է տարբեր ձևով[3][4]։

Մի շարք հեղինակներ առաջարկում են ապակոմունիզացիա կատարել Գերմանիայուն ապանացիֆիկացիայի գործընթացին համանմանությամբ[5][6]։ Բրիտանացի պահպանողական մեկնաբան և լրագրող Ջոն Օ'Սալլիվանը ապակոմունիզացիայի համար շատ կարևոր և բարոյական է համարում նախկին սեփականատերերին ապօրինաբար զավթած սեփականության վերադարձի մասին օրենքի ընդունումը, ինչը, ըստ Օ'Սալլիվանի, ցանկացած ապագայում հնարավոր կոմունիստական կառավարության համար պետք է լինի «զգուշացում, որ իրենց բոլոր սեփականազրկությունները միայն ժամանակի խնդիր են, և օրինական սեփականատերերը հետագայում հետ կստանան իրենց սեփականությունը»[7]։

Ապակոմունիզացիան իրականացնող կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննչական մարմիններ և մեղադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական աջակցություն ունեցող[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական աջակցություն չունեցող[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին կոմունիստների հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Lustration came to refer to government policies of limiting the participation of former communists, and especially informants of the communist secret police, in the successor political appointee positions or even in civil service positions.

Պետական կոմունիստ առաջնորդների հետապնդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիա, Տոդոր Ժիվկովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն բանտում է անցկացրել միայն մեկ օր, քանի որ ազատ է արձակվել առողջական «խնդիրների պատճառով»։
  • Կամբոջա, 2010 թվականի հուլիսի 26-ին Կանգ Կեկ Իեուն դատապարտվել է 35 տարվա ազատազրկման։ Տվյալ պահին նա «կարմիր քհմերների» միակ դատապարտված առաջնորդն է, քանի որ Պոլ Պոտին և այլոց այն ժամանակ մեղադրանքներ չեն ներկայացվել։
  • Արևելյան Գերմանիա, Էրիխ Հոնեկերը ձերբակալվել է, սակայն շուտով ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով։ Մի քանի այլ անձ դատապարտվել են, օրինակ Էգոն Կրենցը։
  • Լեհաստան, Վոյցեխ Յարուզելսկին կարողացել է խուսափել դատարան ներկայանալուց, հիմնվելով թույլ առողջական վիճակի վրա։ Մահացել է 2014 թվականին։
  • Ռումինիա, Նիկոլաե Չաուշեսկուն դատապարտվել և ենթարկվել է մահապատժի։

Ակակոմունիզացիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի սեպտեմբերին Երևանում ապամոնտաժվեց Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին (իննը օր անց այն կրկին վերականգնվեց ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների ջանքերով)[8]։ 1991 թվականին Լենինի հուշարձանը հանվեց Հանրապետության հրապարակից ՝ նախապես գլխատելով նրան[8]։ Հեռացումը ողջունվեց ուրախ բացականչություններով[8]։ Լենինի հուշարձանի պատվանդանը կանգնեց մինչև 1996 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլայ Յացենկո Հասարակագիտական տերմինների բացատրական բառարան — Սանկտ Պետերբուրգ։ Լան, 1999. — ISBN 5-8114-0167-1
  2. Jennifer A. Yoder (1999) "From East Germans to Germans?: The New Postcommunist Elites", 0-8223-2372-9,, pp.95-97
  3. Lithuanian ban on Soviet symbols, BBC News, 17 Jun 2008, Վերցված է 3 Jun 2016-ին
  4. Shevchenko, Vitaly (2015 թ․ ապրիլի 14). «Goodbye, Lenin: Ukraine moves to ban communist symbols». BBC News. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  5. Ակադեմիկոս Պիվովարովը ապակոմունիզացիայի մասին (ռուս.)
  6. Ապակոմունիզացիա, այլ ոչ թե ապաստալինիզացիա (ռուս.)
  7. Ատլանյտյան օրագիր (ռուս.) // Ազատություն ռադիոկայան
  8. 8,0 8,1 8,2 «Экспертные подходы к исследованию социальных сетей в Интернете на постсоветском пространстве (на примере Молдовы)». Власть. 28 (6). 2020 թ․ դեկտեմբերի 28. doi:10.31171/vlast.v28i6.7732. ISSN 2071-5358.