Ապակոդավորում (նշանագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապակոդավորումը նշանագիտության մեջ հաղորդագրության մեկնաբանությունն է այն ուղարկողի կողմից։ Հակադարձ գործընթացը կոչվում է կոդավորում՝ հաղորդագրության ստեղծումը այն ստացողին փոխանցելու համար։

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդակցության ընթացքը կախված է կոդերի կիրառությունից։ Երբ հասցեատերը ստանում է հաղորդագրությունը, նա ապակոդավորում է այն։ Ժամանակի ընթացքում, յուրաքանչյուր անհատ ձևավորում է կոդերի ճանաչողական իր կաղապարը, որը յուրաքանչյուր նշանակիչի համար կրում է դենոտատիվ իմաստ և առաջադրում է հավանական կոննոտատիվ իմաստները։ Սակայն հաղորդագրության իրական իմաստը կախված է տվյալ համատեքստից. նշանակյալի և նշանակիչի միջև կոդավորված հարաբերությունները տվյալ համատեքստում կարող են մեկնաբանվել ըստ շարահյուսական, իմաստաբանական և հասարակական կոդերի, այնպես, որ վերագրվի ամենահամապատասխան իմաստը։

Չնայած հաղորդագրությունն ուղարկողը կարող է կոդավորելու ժամանակ որոշակի մտադրություն ունենա հմտորեն կեղծել իմաստը և այնպես անել, որ լսարանն ընդունի հենց այն իմաստը, որը նա նախատեսել էր։ Այն, ինչը ապակոդավորվում է, պարտադիր չէ անխուսափելիորեն հետևի հաղորդագրության մեկնաբանությունից։ Ոչ հաճախ, ադրեսանտները իմաստի տարբեր մակարդակներ են տեսնում։ Ումբերտո Էկոն, նախատեսված իմաստի և մեկնաբանված իմաստի միջև գործող անհամապատասխանությունը կոչում է շեղված ապակոդավորում։ Հաղորդակցության այս ակնհայտ ձախողումը կարող է բխել այն փաստից, որ հաղորդակցվողները տարբեր կոդեր են օգտագործում, որովհետև նրանք տարբեր դասակարգերի են պատկանում, կամ տարբեր աշխարհայացք և գաղափարախոսություն են կրում, կամ էլ տարբեր մշակույթների են պատկանում։

Դեյվիդ Մորլին պնդում է, որ ապակոդավորման արդյունքի վրա կարող են ազդեցություն ունենալ գործաբանական իրադարձությունները այն դեպքում, երբ.

  • ադրեսանտը կարող է ըմբռնել հաղորդագրության ողջ իմաստը
  • հաղորդագրությունը վերաբերում է հենց ադրեսանտին
  • ադրեսանտը ընդունում կամ ժխտում է հասցեատիրոջ արժեհամակարգը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chandler, Daniel. (2001/2007). Semiotics: The Basics. London: Routledge.
  • Eco, Umberto. The Role of the Reader. London: Hutchinson. (1981)
  • Morley, David. Television, Audiences and Cultural Studies. London: Routledge. (1992)