Ապակիերկաթբետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապակիերկաթբետոն, երկաթբետոնից և ապակե տարրերից պատրաստված շինարարական նյութ։ Կիրառվում է շենքերի արտաքին ու ներքին լուսաթափանցիկ պատերի, սանդղավանդակևերի, միջնորմների, տանիքածածկերի, գմբեթների, թաղերի կառուցման համար, ինչպես նաև ճարտարապետական փոքր ձևերում։ Ըստ լուսատեխնիկական հատկությունների, ապակիերկաթբետոնը լինում է թափանցիկ, լուսացրող և լուսաուղղորդ։ Ապակիերկաթբետոնից պատրաստված բեռ չկրող ծածկերում օգտագործվում են ապակե ձևավոր սնամեջ բլոկներ ու պրիզմաներ կամ ձևավոր սալիկներ, իսկ օգտակար բեռ կրող ծածկերում՝ հոծ սալիկներ, պրիզմաներ և ոսպնյակներ։ Այդ ծածկերը կարող են լինել միաձույլ կամ հավաքովի (պանելներով)։ Ապակիերկաթբետոնում որպես ամրան կիրառվում են 4-10 մմ տրամագծով պողպատե ձողեր, կարերը լցվում ցեմենտա–ավազային շաղախով։ Արտաքին թեք ծածկերի կարերը դրսից պատվում են ջրամեկուսիչ մածիկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 500