Ապակե ծովափ (Ֆորթ Բրագ, Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆորթ Բրագ, ապակե ծովափ

Ավազե ծովափ, Կալիֆոռնիա նահանգի Ֆորթ Բրագ քաղաքի Մակկերիշեր պետական պարկի լողափ, որը լցված է տարիների ընթացքում քաղաքի հյուսիսային հատվածի ծովային գծում թափված աղբակույտերից առաջացած ծովային ապակով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Glass Beach Fort Bragg 2.jpg

1906 թ. Ֆորթ Բրագի բնակիչները Յունիոն Լամբեր Կամփնիի հետևի կողմում հաստատեցին աղբանետման մի ջրային տարածք, որն այժմ կոչվում է «Տարածք 1»։ Շատ ջրափնյա համայնքներ ունեին ջրային աղբանետման տարածքներ, որտեղ նետում էին ապակե իրեր, սարքավորումներ, նույնիսկ մեքենաներ[2]։ Տեղացիներն այն «Աղբանոց» են անվանում"[3]: Հաճախ այս ախբակույտերի քանակը պակասեցնելու նպատակով դրանք կրակով այրում էին[3]։ Երբ իրական աղտոտված տարածքը 1943 թ. լցվեց, տարածքը տեղափոխվեց մի տեղ, որն այժմ կոչվում է «Տարածք 2», որն էլ օգտագործվեց 1943 թվականից մինչև 1949 թ.։ Երբ ծովափը 1949 թ. լցվեց, աղբավայրը տեղափոխվեց հյուսիս, որն էլ այժմ կոչվում է «Ավազե ծովափ», և որն էլ իր հերթին օգտագործվեց մինչև 1967 թ.։ Կալիֆոռնիայի ջրային ռեսուրսների կարգավորման պետական վարչությունը և տեղի կառավարման մարմինները որոշեցին փակել այս տարածքը 1967 թ.[2][3]։ Տարիների ընթացքում մաքրման տարբեր ծրագրեր իրականացվեցին վնասները մաքրելու նպատակով։ Հաջորդ մի քանի տասնամյակնների ընթացքում այն, ինչ կենսաքայքայելի էր, հեշտորեն տարրալուծվեց, իսկ մնացած ամբողջ երկաթեղենը ի վեջո տարհանվեց և վաճառվեց որպես ջարդոն, կամ օգտագործվեց արվեստի գործեր ստեղծելու համար։ Ջրի ալիքները կոտրատեցին ապակեղենը և խեցեղենը՝ մասնատելով դրանք փոքր, հարթ մակերեսով, գունավոր կտորների, որոնք հաճախ են օգտագործվում զարդագործության մեջ և որոնք ծածկում են Ապակե Լողափը և ևս երկու (նախկինում աղբատեղիներ) ապակե ծովափեր, որ գտնվում են Ֆորթ Բրագում[3]։ Ֆորթ Բրագում Ապակե ծովափի երեք տարածք կա, որտեղ աղբ է թափվել օվկիանոսի մեջ 1906 թվականից 1967 թ.։ «Տարածք 2»-ը (1943-1949) և «Տարածք 3»-ը (1949–1967 - «Ավազե լողափ») գտնվում են արահետի վերջում, որն էլ Էլմ փողոցի և Ապակե լողափի ծառուղու անկյունում։ Այս տարածքները ոտքով հասանելի են ծովափի շուրջ գտնվող փոքր ժայռերը անցնելու դեպքում։ «Տարածք 1»-ը (1906–43) գտնվում է «Տարածք 2»-ից 1/4 մղոն դեպի հարավ և ոտքով անցանելի է 2015 թ. հունիսից, երբ Ֆորթ Բրագի Ափամերձ Արահետի հյուսիսային հատվածը բացվեց։ 1998 թվականին տարածքի մասնավոր սեփականատերը սկսեց հնգամյա գործընթաց՝ աշխատելու Նավագնացությունն ու ձկնորսությունը կարգավորող կոմիտեի և Ինտեգրված թափոնների կառավարման խորհրդի հետ, որպեսզի աղբը մաքրվեր և վաճառվեր նահանգին։ Մաքրման աշխատանքներից անմիջապես հետո Կալիֆորնիայի պարկերի պահպանման և վերակառուցման նախարարությունը գնեց Ապակե Լողափի 15 հեկտարանոց տարածքը, և այն միացվեց Մակկերիշեր պետական պարկին 2002 թվականի հոկտեմբերին[4]։ Ներկայիս Ապակե Լողափի՝ «3-րդ Տարածքի» մեծ մասը «սահմանակից» է Մակկերիշեր ազգային պարկին։ Ներկայիս Ապակե ծովափի՝ «Տարածք 3-րդի», մեծ մասը հարակից է Մակկերշեր ազգային պարկին։ Ֆորթ Բրագում ջրի միջին ամենաբարձր մակարդակը համարվում է 5․2-ը, իսկ Ապակե Լողափի մեծ մասը ջրային այդ մակարդակից ցածր է։ Տարածք 1-ը և 2-ը գտնվում են Ապակե Լողափի հյուսիսում և սահմանակից չեն ազգային պարկի տարածքին, թեև դրանք սահմանակից են քաղաքի նոր ազգային պարկին, որը նույնպես ունի ջրի միջին ամենաբարձր մակարդակը։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ամեն տարի 10․000-ից ավելի զբոսաշրջիկներ են այցելում Ֆորթ Բրագ[3]։ Ապակի հավաքելը չի խրախուսվում Ապակե ծովափի և ընդհանուր առմամբ ազգային պարկի տարածքոոմ[2], թեև ծովային ապակու մեծ մասը հիմա գտնվում է ազգային պարկում գտնվող երկու ուրիշ ծովափում։ Մոտ 1000-ից 1200 զբոսաշրջիկներ են այցելում Ֆորթ Բրագի ապակե ծովափ ամեն օր ամռանը։ Նրանց մեծ մասը իր հետ մի քանի կտոր ապակե քարեր է վերցնում։ Այս և այլ բնական գործոններով պայմանավորված (ալիքները քշում իրենց հետ տանում են ապակին), ապակին դանդաղորեն վերանում է։ Վերջերս Կապիտան Ջ․ Հ․ Կասս Ֆորինգթոնի կողմից քայլեր ձեռնարկվեցին[5] ծովափը անպետք ապակեղենով համալրելու գործում։ 2012 թ. դեկտեմբերի 10-ին Ֆորթ Բրագի Քաղաքային խորհուրդը քննարկեց ծովափի սպառման հարցը և հրաժարվեց շսրունակել համալրումը գնի և այն հավանականության, որ նախատեսված անհրաժեշտ թույլտվությունները չէին հաստատվի[6]։ Նմանատիպ ծովափեր են գտնվել Կալիֆորնիայի Բենիշա և Հավայիի Հանապեպե ծովափնյա քաղաքներում։

Բույսեր և կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ վտանգված և պաշտպանված տեղական բույսեր կան Ապակե ծովափում[4]։ Several endangered and protected native plants occur at Glass Beach including hybrid Menzies’ wallflower.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mihai Andrei (հոկտեմբերի 10, 2011)։ «Glass beach, California»։ ZME Science։ Վերցված է փետրվարի 11, 2015 
  2. 2,0 2,1 2,2 «Glass Beach»։ Explore։ Mendocino County։ 2012։ Վերցված է դեկտեմբերի 22, 2012 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kim Susan C. (փետրվարի 16, 2006)։ «From trash to treasure»։ CNN Travel։ CNN։ Վերցված է դեկտեմբերի 22, 2012 
  4. 4,0 4,1 4,2 «Glass Beach»։ The Mendocino Land Trust։ 2011։ Վերցված է դեկտեմբերի 22, 2012 
  5. «The Fort Bragg City Council has Voted to Let Our Magnificent Glass Beaches Just Disappear!»։ Վերցված է նոյեմբերի 6, 2015 
  6. «City Council of the City of Fort Bragg 12-10-2012 City Council Minutes»։ Վերցված է նոյեմբերի 6, 2015