Ապալուզա
Ապալուզա | |
---|---|
Տեսակ | ձիու ցեղատեսակ |
![]() |
Ապալուզա (ռուս.՝ Аппалуза), ձիերի բծավոր ցեղատեսակ, որը բուծվել և տարածվել է ԱՄՆ-ում։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ցեղատեսակը բուծվել է նե-պերսե հնդկացիական ցեղերի կողմից՝ խաչասերելով եվրոպացիների կողմից Ամերիկա ներմուծված իսպանական նվաճողների ձիերը։ Ցեղատեսակի առաջացման գործում կարևորվել են պտավոր ձիերը, որոնք 18-րդ դարում Եվրոպայում դուրս էին եկել նորաձևությունից և մասսայաբար արտահանվել են Ամերիկա։ Այդ ձիերի մի մասը հայտնվել է ազատության մեջ ու հնդկացիների ձեռքում[1]։ 1877 թվականին ռազմական պարտությունից և արգելաբնակավայրում վերաբնակեցվելուց հետո նե-պերսե ցեղախումբը կորցրել է 2000 ձի և ձիաբուծության ավանդույթները։ Ցեղատեսակը պահպանվել է փոքրաթիվ ձիասերների և 1938 թվականին հիմնադրված ակումբի շնորհիվ։
Ցեղատեսակի հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքինից պտավոր ձիերի տեսքը կարող է լինել տարբեր, մուգ գույնի սպիտակ հետքերով կամ սպրտակ գույնի մուգ հետքերով։ Ի տարբերություն այլ ցեղատեսակների՝ խայտաբղետ գույն ունի ոչ միայն մազը, այլ նաև մաշկը։ Ունի բծավոր սմբակներ։ Հանգիստ վիճակում առաջին հայացքից աչքերի գույնը սպիտակ է։ Այդ առանձնահատկոիթյունը պայմանավորված է մուտանտ գենով։ Հասակը 14-16 թզաչափ է (142-163 սմ), քաշը՝450-600 կգ։ Ապպալուզան նրբագեղ է, բայց շատ ուժեղ և քրտնաջան, որը վկայում է նե-պերսեական պատերազմը։
Գենետիկորեն ապալուզան նախատրամադրված է ծիածանաբորբի, որը ոչ պատշաճ բուժման դեպքում կհանգեցնի կուրության[2]։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bennett, Deb Conquerors: The Roots of New World Horsemanship. — 1st. — Solvang, California: Amigo Publications, 1998. — ISBN 978-0-9658533-0-9
- ↑ Sandmeyer, Lynne (2008-07-28)։ «Equine Recurrent Uveitis (ERU)»։ The Appaloosa Project։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-26-ին։ Վերցված է 2010-03-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապալուզա կատեգորիայում։ |
|