Jump to content

Ապազգայունացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապազգայունացում, դեսենսիբիլացում (լատին․՝ de – ապա + Տeոsibilis - զգայուն), 1. քիմիայում ՝ լուսանկարչական թաղանթների լուսազգայունության արհեստական փոքրացում։ Ապազգայունությունը հնարավոր է դարձնում հայտածման ընթացքի տեսողական հսկումը։ Լուսանկարչական թաղանթները մշակում են ապազգայունացնող նյութերի լուծույթներում, որոնք, սովորաբար, օքսիդիչ ներկանյութեր են։ Տարածված ապազգայունացնողներ են պինակրիպտոլ կանաչը (1:5000 ջուր) և դեղինը (1:2000 ջուր)։ Սրանցից առաջինը հայտածիչում չի քայքայվում և կարելի է ուղղակի խառնել նրան։ Օքսիդացնող հատկության պատճառով ապազգայունացնողը խանգարում Է լուսազգայուն կենտրոնների քայքայմանը՝ լույսի ազդեցության տակ։ Ապազգայունացված պանքրոմային բարձր զգայուն թաղանթները կարելի է հայտածել դեղին կամ կանաչ, իսկ պոզիտիվները՝ թույլ Էլեկտրական լույսի տակ (առանց ֆիլտրի)։

2. Կենսաբանության մեջ՝ օրգանիզմի զգայունության փոքրացումը որևէ քիմիական, հատկապես՝ սպիտակուցային նյութերի կրկնվող ներգործության նկատմամբ։ Սպիտակուցային նյութերի, օրինակ շիճուկների նույնիսկ ամենափոքր քանակության ներերակային, ներմկանային և ենթամաշկային ներարկումը սովորաբար առաջացնում է օրգանիզմի զգայունության բարձրացում՝ սենսիբիլացում, իսկ կրկնվող ներմուծումը՝ ապազգայունացում։ Շիճուկներով բուժելու անհրաժեշտության դեպքում օրգանիզմը ապազգայունացնում են՝ կիրառելով շիճուկի կոտորակային ներմուծում, որը կանխում է շիճուկային հիվանդությունների հնարավոր առաջացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 497