Ապագա (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապագա (այլ կիրառումներ)

«Ապագայ», հասարակական քաղաքական, մշակութային շաբաթաթերթ։ ՌԱԿ պաշտոնաթերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1975 թվականին, Մոնրեալում։

Ծանոթացնում է կանադահայ գաղութի և սփյուռքի առօրյային, ներկայացնում Հայաստանը՝ իր ներքին և արտաքին խնդիրներով։ Գրական բաժնում տպագրում է հայ գրողների գործեր։ Ունի անգլերեն և ֆրանսերեն բաժիններ։ Տասներկու հայերեն էջերից բացի, ունի երկուական էջով անգլերեն և ֆրանսերեն հավելվածներ։ Խմբագիր՝ Արսեն-Նուբար Սամուրյան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։