Աուրելի Չոկոյ
Աուրելի Չոկոյ | |
![]() | |
Ծննդյան օր՝ | հունիսի 5, 1968 (56 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Աուրելի Վալերիանովիչ Չոկոյ (ռումիներեն՝ Aureliu Ciocoi, հունիսի 5, 1968, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ: 2021 թվականի դեկտեմբերի 20-ից Մոլդովայի Հանրապետության դեսպան Գերմանիայում:
Մոլդովայի Հանրապետության դեսպան Գերմանիայում և Դանիայում (2010-2015), Չինաստանում և Վիետնամում (2015-2017), ԱՄՆ-ում (2017)։ Մոլդովայի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական (2018-2019, 2020): 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 6-ը արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար: 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 6-ը Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուրելի Չոկոյը ծնվել է 1968 թվականի հունիսի 5-ին Քիշնևում:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1985 թվականներին սովորել է Քիշնևի թիվ 11 միջնակարգ դպրոցում (ներկայումս՝ «Իոն Կրյանգե» տեսական ճեմարան)։
1985-1992 թվականներին սովորել է Մոլդովայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և հաղորդակցական գիտությունների ֆակուլտետում։
1992-1994 թվականներին սովորել է Բուխարեստի քաղաքական և վարչական հետազոտությունների ազգային դպրոցի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին, ինչպես նաև ֆրանսերենին՝ բազային մակարդակով:
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին՝ համալսարանում սովորելու տարիներին, աշխատել է Քիշնևի Կենտրոնական հրատարակչությունում։
1992-2010 թվականներին աշխատել է Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունում տարբեր պաշտոններում՝ որպես եվրոպական ինտեգրման գլխավոր վարչության երկրորդ քարտուղար և բաժնի պետ, Եվրոպայի խորհրդի և մարդու իրավունքների բաժնի պետ:
2006 թվականի փետրվարի 27-ին ստացել է «խորհրդականի» դիվանագիտական աստիճան[1]։
2010 թվականի հունիսի 21-ից մինչև 2015 թվականի հունիսի 16-ը եղել է Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գերմանիայում և Դանիայում (համատեղության կարգով)[2][3][4][5][6][7]։
2015 թվականներին նոյեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունիսի 7-ը եղել է Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չինաստանում և Վիետնամում (համատեղության կարգով)[8][9][10][11][12][13]։
2017 թվականի հուլիսի 10-ից նոյեմբերի 14-ը եղել է Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում[14][15][16][17]։
2017-2018 թվականներին եղել է Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան:
2011 թվականի հոկտեմբերի 14-ին ստացել է «դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան[18]։
2018 թվականի ապրիլի 26-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 15-ը և 2020 թվականի մարտի 17-ից մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը[19][20][21][22]։
2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ը և 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 6-ը եղել է Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Իոնա Կիկուի կառավարությունում[23][24][25]։
2020 թվականի հուլիսի 30-ին ստացել է «դեսպանի» դիվանագիտական աստիճան[26]։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին նախագահ Մայա Սանդուն Աուրելի Չոկոյին նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ դեկտեմբերի 23-ին վարչապետ Իոն Կիկուի հրաժարական տալուց հետո[27][28]։
Չոկոյի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Իոն Կիկուն պաշտոնավարել է մինչև դեկտեմբերի 31-ը, երբ Կիկուի կառավարությունում գործող արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիու Չոկոյը նշանակվել է վարչապետի նոր պաշտոնակատար և սկսել է ձևավորել կառավարության նոր կազմը[29][30]։ Կիկուի հետ կառավարությունը լքել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սերգեյ Պուշկուցան, տնտեսության և ենթակառուցվածքների նախարար Անատոլի Ուսատին և առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Վիորիկա Դումբրևյանան (վերջիններիս պարտականությունները սկսել են կատարել համապատասխան նախարարությունների պետքարտուղարները)[31]։ Կառավարության մյուս անդամները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով՝ մինչև նոր կառավարության ձևավորումը[32]։ 2021 թվականի օգոստոսի 6-ին ձևավորվել է նոր կառավարություն, և Չոկոյը դադարել է պաշտոնավարել։
Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Նշանակման ամսաթիվ | Ազատման ամսաթիվ |
---|---|---|---|---|
Վարչապետ | Աուրելի Չոկոյ | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Փոխվարչապետներ | ||||
Փոխվարչապետ | — | — | — | — |
Վերաինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ | Օլգա Չեբոտար | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Վարչապետներ | ||||
Ֆինանսների նախարար | Տատյանա Իվանիչկինա | — | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Տնտեսության և ենթակառուցվածքների նախարար | Միխայիլ Լուպաշկու | — | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Ներքին գործերի նախարար | Պավել Վոյկու | ՄՀՍԿ | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Արդարադատության նախարար | Ֆադեյ Նագաչեվսկի | ՄՀՍԿ | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար | Աուրելի Չոկոյ | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Պաշտպանության նախարար | Վիկտոր Գայչուկ | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Կրթության, մշակույթի և հետազոտությունների նախարար | Լիլիա Պոգոլշա | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար | Տատյանա Զատիկ | — | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Գյուղատնտեսության, տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարար | Իոն Պերժու | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Ըստ պաշտոնի կառավարության անդամներ | ||||
Գագաուզիայի բաշկան | Իրինա Վլախ | Անկուսակցական | 2020 դեկտեմբերի 31 | 2021 օգոստոսի 6 |
Կրկին դիվանագիտական ծառայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի դեկտեմբերի 20-ից եղել է Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գերմանիայում[33][34]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է և ունի մեկ երեխա։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին եղել է ԽՍՀՄ մարզիկ, սպորտի վարպետ և Մոլդովայի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ: Սիրում է փիլիսոփայություն, գրականություն և թատրոն:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ Խաչ (2015, նոյեմբեր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Республики Молдова № 470 от 27.02.2006 г. «О присвоении некоторых дипломатических рангов»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 476 от 11.06.2010 г. «О назначении господина Аурелиу Чокоя на должность Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Федеративной Республике Германия»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 367 от 21.06.2010 г. «О назначении господина Аурелиу Чокоя Чрезвычайным и полномочным послом Республики Молдова в Федеративной Республике Германия»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 184 от 24.03.2011 г. «О назначении господина Аурелиу Чокоя, Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Федеративной Республике Германия, на должность Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Королевстве Дания, по совместительству»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 82 от 05.04.2011 г. «О назначении Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Федеративной Республике Германия господина Аурелиу Чокоя Чрезвычайным и полномочным послом Республики Молдова в Королевстве Дания»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 336 от 04.06.2015 г. «Об отзыве господина Аурелиу Чокоя»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1640 от 16.06.2015 г. «Об отзыве Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Федеративной Республике Германия и Королевстве Дания господина Аурелиу Чокоя»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 751 от 28.10.2015 г. «О назначении господина Аурелиу Чокоя на должность Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Китайской Народной Республике»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1835 от 23.11.2015 г. «О назначении господина Аурелиу Чокоя Чрезвычайным и полномочным послом Республики Молдова в Китайской Народной Республике»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 1191 от 31.10.2016 г. «О назначении господина Аурелиу Чокоя, Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Китайской Народной Республике, на должность Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Социалистической Республике Вьетнам, по совместительству»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 2443 от 09.11.2016 г. «О назначении Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Китайской Народной Республике господина Аурелиу Чокоя Чрезвычайным и полномочным послом Республики Молдова в Социалистической Республике Вьетнам»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 320 от 24.05.2017 г. «Об отзыве господина Аурелиу Чокоя»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 210 от 07.06.2017 г. «Об отзыве Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Китайской Народной Республике и Социалистической Республике Вьетнам господина Аурелиу Чокоя»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 476 от 28.06.2017 г. «О назначении господина Аурелиу Чокоя на должность Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Соединенных Штатах Америки»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 262 от 10.07.2017 г. «О назначении господина Аурелиу Чокоя Чрезвычайным и полномочным послом Республики Молдова в Соединенных Штатах Америки»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 878 от 01.11.2017 г. «Об отзыве господина Аурелиу Чокоя»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 442 от 14.11.2017 г. «Об отзыве Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Соединенных Штатах Америки господина Аурелиу Чокоя»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 324 от 14.10.2011 г. «О присвоении некоторых дипломатических рангов»». Արխիվացված օրիգինալից 2023-02-18-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 705 от 26.04.2018 г. «О назначении господина Аурелиу Чокоя советником Президента Республики Молдова в области внешней политики»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1321 от 15.11.2019 г. «Об освобождении от должности советников Президента Республики Молдова»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1513 от 17.03.2020 г. «О назначении господина Аурелиу Чокоя советником Президента Республики Молдова в области внешней политики»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1838 от 09.11.2020 г. «Об освобождении господина Аурелиу Чокоя от должности советника Президента Республики Молдова в области внешней политики»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1318 от 14.11.2019 г. «О назначении Правительства»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1501 от 16.03.2020 г. «Об отзыве господина Аурелиу Чокоя с должности министра иностранных дел и европейской интеграции»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1833 от 09.11.2020 г. «О назначении господина Аурелиу Чокоя министром иностранных дел и европейской интеграции»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1698 от 30.07.2020 г. «О присвоении некоторых дипломатических рангов»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 12 от 31.12.2020 г. «О назначении временно исполняющего обязанности премьер-министра»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Глава МИД Молдавии объяснил согласие стать врио премьера республики». РИА Новости. 2021-01-01. Արխիվացված է օրիգինալից 2021-01-01-ին. Վերցված է 2021-01-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Президент Молдавии назначила и. о. премьер-министра». Արխիվացված է օրիգինալից 2021-04-22-ին. Վերցված է 2021-07-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Президент Республики Молдова Майя Санду подписала указ о назначении господина Аурела Чокоя исполняющим обязанности Премьер-министра». Արխիվացված է օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2021-07-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Стали известны имена врио министров здравоохранения, экономики и финансов
- ↑ «Глава МИД Чокой стал врио премьера Молдавии». Արխիվացված է օրիգինալից 2021-07-12-ին. Վերցված է 2021-07-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Постановление Правительства Республики Молдова № 382 от 03.12.2021 г. «О назначении господина Аурелиу Чокоя на должность Чрезвычайного и полномочного посла Республики Молдова в Федеративной Республике Германия»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 281 от 20.12.2021 г. «О назначении господина Аурелиу Чокоя Чрезвычайным и полномочным послом Республики Молдова в Федеративной Республике Германия»». Արխիվացված օրիգինալից 2023-02-20-ին. Վերցված է 2023-02-20-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուրելի Չոկոյ» հոդվածին։ |