Jump to content

Աուրա (ախտանիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուրա
Տեսակկլինիկական նշան և ախտանիշ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և epileptology?
ՀՄԴ-9346.0
ՀՄԴ-10G43.1
 Aura (symptom) Վիքիպահեստում

Աուրա, ընկալման խանգարում է, որը զգում են էպիլեպսիայով կամ միգրենով տառապող անձինք։ Էպիլեպտիկ աուրան նոպա է[1]։

Էպիլեպտիկ և միգրենային աուրան պայմանավորված է ուղեղի որոշակի հատվածների ներգրավմամբ, որոնք որոշում են աուրայի ախտանիշները։ Հետևաբար, եթե ախտահարվում է ուղեղի տեսողական հատվածը, առաջանում են տեսողական ախտանիշներ, իսկ եթե ախտահարվում է զգայական հատվածը, առաջանում են զգայական ախտանիշներ։

Էպիլեպտիկ աուրան սուբյեկտիվ զգայական կամ հոգեկան երևույթ է, որը պայմանավորված է կիզակետային նոպայով, այսինքն՝ նոպա, որն առաջանում է ուղեղի այն հատվածից, որը պատասխանատու է տվյալ խանգարված ֆունկցիայի համար, իսկ խանգարված ֆունկցիան արտահայտվում է աուրայի ախտանիշներով։ Դա կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս հայտնաբերել ուղեղի վնասված հատվածը։ Էպիլեպտիկ աուրային շատ դեպքերում հաջորդում են նոպայի այլ դրսևորումներ, օրինակ՝ ցնցումներ, քանի որ էպիլեպտիկ արտանետումը տարածվում է ուղեղի այլ մասեր։ Հազվադեպ այն մնում է մեկուսացված։ Աուրան թույլ է տալիս որոշ մարդկանց, ովքեր ունեն էպիլեպսիա, կանխել իրենց և/կամ ուրիշների վնասվածքները, նոպայի ժամանակ, երբ նրանք կորցնում են գիտակցությունը։

Դեպքերի ճնշող մեծամասնությունում միգրենի աուրան տեսողական է, քանի որ դիսֆունկցիան սկսվում է գլխուղեղի տեսողական կեղևից։ Աուրային սովորաբար հաջորդում է գլխացավը, որի տևողությունը տատանվում է րոպեից մինչև մեկ ժամ։ Սակայն միգրենի աուրան կարող է դրսևորվել նաև առանձին, այսինքն՝ առանց գլխացավի։ Աուրա կարող է դիտվել միգրենի ողջ ընթացքում՝ կախված տեսակից, այն կարող է նաև անհետանալ, հանգեցնել մարդուն ապակողմնորոշման և շփոթվածության առաջացման։ Միգրեն ունեցող մարդկանց համար ընդհանուր է միգրենի ժամանակ մեկից ավելի տեսակի աուրայի առաջացումը։ Մարդկանց մեծամասնության մոտ՝ ում մոտ հանդիպում է աուրա, աուրան լինում է նույն տեսակի։ Աուրան կարող է նաև զուգակցվել խուճապի հանկարծակի առաջացման, խուճապի նոպաների կամ տագնապային նոպաների առաջացման հետ, ինչը դժվարություններ է ստեղծում ախտորոշման մեջ։ Այն հիվանդների դիֆերենցիալ ախտորոշումը, ովքեր ունենում են պարեսթեզիա, դեռեալիզացիա, գլխապտույտ, կրծքավանդակի ցավեր, ցնցումներ և սրտխփոցներ, կարող է բավականին դժվար լինել[2]։

Էպիլեպտիկ աուրան գլխուղեղի ֆունկցիոնալ կեղևի ակտիվացման հետևանք է՝ խանգարված նեյրոնալ արտանետմամբ[3]։ Բացի սպասվող նոպայի համար նախազգուշացնող նշան լինելուց, աուրայի բնույթը կարող է պատկերացում տալ նոպաների կամ միգրենի տեղակայման և լատերալիզացիայի մասին[4][5]։

Ամենատարածված աուրան ներառում է շարժիչ, սոմատոսենսոր, տեսողական և լսողական ախտանիշներ[6]։ Աուրայի ընթացքում ուղեղի ակտիվացումը կարող է տարածվել մի քանի շրջաններով՝ անընդհատ կամ ընդհատ, նույն կամ տարբեր մասերում[7]։

Աուրան հատկապես տարածված է կիզակետային նոպաների ժամանակ։ Եթե գլխուղեղի շարժիչային կեղևի նեյրոններն գերգրգռվում են, առաջանում է շարժիչ աուրա։ Նմանապես, սոմատոսենսոր աուրան (օրինակ՝ քորը, թմրածությունը և ցավ) կարող է առաջանալ, եթե ներգրավվում է գլխուղեղի սոմատոսենսոր կեղևը։ Երբ ուղեղի առաջնային սոմատոսենսորային կեղևը ակտիվանում է, մարմնի հակառակ կողմում գտնվող ավելի անջատ մասերը և երկրորդային սոմատոսենսերային հատվածները հանգեցնում են նոպայի կիզակետի միակողմանի ախտանիշների առաջացմանը[7][8]։

Տեսողական աուրան կարող է լինել պարզ կամ բարդ։ Պարզ տեսողական աուրայի ախտանիշներն են անշարժ, թարթող կամ շարժվող լույսերը/ձևերը/գույները, որոնք առաջանում են հիմնականում գլխուղեղի առաջնային տեսողական կեղևի գործունեության խանգարման հետևանքով։ Կոմպլեքս տեսողական աուրան կարող է ներառել մարդկանց, տեսարաններ և առարկաներ, որոնք առաջանում են քունքոսկրածոծրակային միացման գրգռման հետևանքով և լատերալիզացվում են մեկ կիսադաշտի վրա։ Լսողական աուրան կարող է լինել պարզ (զանգ, բզզոց) կամ բարդ (ձայներ, երաժշտություն)։ Պարզ ախտանշանները կարող են առաջանալ գլխուղեղի առաջնային լսողական կեղևի ակտիվացումից, իսկ բարդ ախտանիշեր՝ քունքոսկրածոծրակային կեղևից[5]։

Նկարչի պատկերում թրթռացող սկոտոմա
Թրթռացող սկոտոմա
Թրթռացող սկոտոմայի օրինակ, որը ցույց է տալիս գունավոր եզրերով աղավաղված տարածք

Աուրայի զգացողությունը կարող է ներառել հետևյալներից մեկը կամ մի քանիսը.

Տեսողական փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսողական փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ զգացողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Spencer, David (2015-03). «Auras Are Frequent in Patients with Generalized Epilepsy». Epilepsy Currents. 15 (2): 75–77. doi:10.5698/1535-7597-15.2.75. ISSN 1535-7597.
  2. Hurley, Robin A.; Fisher, Ronald; Taber, Katherine H. (2006-10). «Sudden Onset Panic: Epileptic Aura or Panic Disorder?». The Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences (անգլերեն). 18 (4): 436–443. doi:10.1176/jnp.2006.18.4.436. ISSN 0895-0172.
  3. Perven, Ghazala; So, Norman K (2015-12). «Epileptic auras: phenomenology and neurophysiology». Epileptic Disorders (անգլերեն). 17 (4): 349–362. doi:10.1684/epd.2015.0786. ISSN 1294-9361.
  4. Ye, Byoung Seok; Cho, Yang-Je; Jang, Sang Hyun; Lee, Moon Kyu; Lee, Byung In; Heo, Kyoung (2012). «The Localizing and Lateralizing Value of Auras in Lesional Partial Epilepsy Patients». Yonsei Medical Journal (անգլերեն). 53 (3): 477. doi:10.3349/ymj.2012.53.3.477. ISSN 0513-5796. PMC 3343447. PMID 22476989.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  5. 5,0 5,1 Foldvary-Schaefer, Nancy; Unnwongse, Kanjana (2011-02). «Localizing and lateralizing features of auras and seizures». Epilepsy & Behavior (անգլերեն). 20 (2): 160–166. doi:10.1016/j.yebeh.2010.08.034.
  6. Patel, Dr. Jigneshkumar I.; D, Bhoya Chetanaben (2023-06). «Phytochemical and Pharmacological Properties of Clerodendrum serratum LINN.: A Comprehensive Review». International Journal of Pharmaceutical Sciences Review and Research. 80 (1). doi:10.47583/ijpsrr.2023.v80i01.010. ISSN 0976-044X.
  7. 7,0 7,1 Tuxhorn, I.E.B. (2005-06). «Somatosensory auras in focal epilepsy: A clinical, video EEG and MRI study». Seizure (անգլերեն). 14 (4): 262–268. doi:10.1016/j.seizure.2005.02.005.
  8. Fakhoury, Toufic; Abou-Khalil, Bassel (1995-11). «Association of Ipsilateral Head Turning and Dystonia in Temporal Lobe Seizures». Epilepsia (անգլերեն). 36 (11): 1065–1070. doi:10.1111/j.1528-1157.1995.tb00463.x. ISSN 0013-9580.
  9. «Cognitive Deficits in Migraineur With Aura, Circulatory Shunting». Clinical Psychiatry News. 38 (11): 48. 2010-11. doi:10.1016/s0270-6644(10)70461-6. ISSN 0270-6644.
  10. Fu, Elise; Alarcón de la Lastra, Ángela; Zhou, Haoyin; Zhang, Ruisi; Broyles, Justin; Ayyala, Haripriya; Pomahac, Bohdan; Jayender, Jagadeesan (2023 թ․ հունիսի 26). «SLAM-based Surgical Guidance For Breast Reconstruction Surgery». Proceedings of The 15th Hamlyn Symposium on Medical Robotics 2023. The Hamlyn Centre, Imperial College London London, UK. doi:10.31256/hsmr2023.1.
  11. Gies, Ted (2018-01). «The ScienceDirect accessibility journey: A case study». Learned Publishing. 31 (1): 69–76. doi:10.1002/leap.1142. ISSN 0953-1513.
  12. Status Migrainosus, Persistent Aura, Migraine-Associated Seizures (‘‘Migralepsy’’), and Migrainous Infarction. CRC Press. 2016 թ․ ապրիլի 19. էջեր 247–264. ISBN 978-0-429-16355-5.
  13. LaHue, Sara C.; Levin, Morris (2021-03). Prolonged Migraine Aura. Oxford University Press. էջեր 7–12.
  14. Fine, Elisabeth M. (1999-01). «Reading with central scotomas: What can we learn from simulation studies?». Visual Impairment Research. 1 (3): 165–173. doi:10.1076/vimr.1.3.165.4440. ISSN 1388-235X.
  15. Madarász, Bálint (2020-06). «Paracelsus - A iatrokémia megjelenése az orvoslásban és a paracelán medicina alapjai». Kaleidoscope history. 10 (20): 17–29. doi:10.17107/kh.2020.20.17-29. ISSN 2062-2597.
  16. Leslie, Sharon. «WebMD». CC Advisor. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  17. «LAS VEGAS SANDS CORP., a Nevada corporation, Plaintiff, v. UKNOWN REGISTRANTS OF www.wn0000.com, www.wn1111.com, www.wn2222.com, www.wn3333.com, www.wn4444.com, www.wn5555.com, www.wn6666.com, www.wn7777.com, www.wn8888.com, www.wn9999.com, www.112211.com, www.4456888.com, www.4489888.com, www.001148.com, and www.2289888.com, Defendants». Gaming Law Review and Economics. 20 (10): 859–868. 2016-12. doi:10.1089/glre.2016.201011. ISSN 1097-5349.
  18. Li, Huanfa; Ren, Yutao; Meng, Qiang; Liu, Yong; Wu, Hao; Dong, Shan; Liu, Xiaofang; Zhang, Hua (2022-10). «Stimulation induced aura during subdural recording: A useful predictor of postoperative outcome in refractory epilepsy». Seizure. 101: 149–155. doi:10.1016/j.seizure.2022.08.004. ISSN 1059-1311.
  19. Van der Feltz-Cornelis, Christina; Biemans; Timmer (2012-03). «Hearing voices: does it give your patient a headache? A case of auditory hallucinations as acoustic aura in migraine». Neuropsychiatric Disease and Treatment (անգլերեն): 105. doi:10.2147/NDT.S29300. ISSN 1176-6328. PMC 3333787. PMID 22536065.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  20. Bernetti, L.; Pellegrino, C.; Corbelli, I.; Caproni, S.; Eusebi, P.; Faralli, M.; Ricci, G.; Calabresi, P.; Sarchielli, P. (2018-10). «Subclinical vestibular dysfunction in migraineurs without vertigo: A Clinical study». Acta Neurologica Scandinavica (անգլերեն). 138 (4): 270–277. doi:10.1111/ane.12941.
  21. Jion, Yasmin I.; Grosberg, Brian M.; Evans, Randolph W. (2016-10). «Phantosmia and Migraine With and Without Headache». Headache: The Journal of Head and Face Pain (անգլերեն). 56 (9): 1494–1502. doi:10.1111/head.12890. ISSN 0017-8748.
  22. Valença, Marcelo Moraes (2018). «Isso não está me cheirando bem! Cheiro desencadeando crises de migrânea que podem ser tratadas com aromaterapia?». Headache Medicine. 9 (1). doi:10.5935/2178-7468.20180001. ISSN 2178-7468.
  23. Bob, Petr; Neckar, Marcel (2016-01). «Synesthetic associations and psychosensory symptoms of temporal epilepsy». Neuropsychiatric Disease and Treatment (անգլերեն): 109. doi:10.2147/NDT.S95464. ISSN 1178-2021. PMC 4714732. PMID 26811683.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. Adachi, Naoto; Akanuma, Nozomi; Ito, Masumi; Adachi, Takuya; Takekawa, Yoshikazu; Adachi, Yasushi; Matsuura, Masato; Kanemoto, Kousuke; Kato, Masaaki (2010-07). «Two forms of déjà vu experiences in patients with epilepsy». Epilepsy & Behavior (անգլերեն). 18 (3): 218–222. doi:10.1016/j.yebeh.2010.02.016.
  25. Kakisaka, Yosuke; Jehi, Lara; Alkawadri, Rafeed; Wang, Zhong I.; Enatsu, Rei; Mosher, John C.; Dubarry, Anne-Sophie; Alexopoulos, Andreas V.; Burgess, Richard C. (2014-08). «Cephalic aura after frontal lobe resection». Journal of Clinical Neuroscience (անգլերեն). 21 (8): 1450–1452. doi:10.1016/j.jocn.2013.11.024. PMC 4340243. PMID 24613491.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  26. Fourrier, Torrey; Smith, MD, Marshall; Schiffer, MD, Breanne; Hoffman, MD, Matthew (2023 թ․ մայիսի 15). «Retrograde Cricopharyngeal Dysfunction in Children: An update». dx.doi.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  27. Sekimoto, Masanori; Kato, Masaaki; Kaneko, Yu; Onuma, Teiichi (2007-12). «Ictal nausea with vomiting as the major symptom of simple partial seizures: Electroencephalographic and magnetoencephalographic analysis». Epilepsy & Behavior (անգլերեն). 11 (4): 582–587. doi:10.1016/j.yebeh.2007.08.023.
  28. Erickson, Jay C.; Clapp, Lawrence E.; Ford, Gwendolyn; Jabbari, Bahman (2006-01). «Somatosensory Auras in Refractory Temporal Lobe Epilepsy». Epilepsia (անգլերեն). 47 (1): 202–206. doi:10.1111/j.1528-1167.2006.00388.x. ISSN 0013-9580.
  29. Samanta, Debopam (2015 թ․ դեկտեմբերի 22). «Sporadic hemiplegic migraine and giant tumefactive perivascular space: Is there an association?». Acta Neurologica Belgica. 116 (4): 619–620. doi:10.1007/s13760-015-0585-y. ISSN 0300-9009.
  30. Michal, Matthias (2022 թ․ օգոստոսի 17). Depersonalization/Derealization Disorder. New York: Routledge. էջեր 380–391. ISBN 978-1-003-05731-4.
  31. Alnaji, Abbas (2017 թ․ հունիսի 16). «Migraine is the Third Derivative of Chronic Sinusitis Which in Turn is a Second Derivative of a General Chronic Systemic Bacterial Infection». Theranostics of Brain, Spine & Neural Disorders. 01 (3). doi:10.19080/tbsnd.2017.01.555563. ISSN 2641-8096.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. Del Torre, Martina; Pellegrinet, Marco; Motz, Enrico (2016). «QT Prolongation during a Migraine Attack». Journal of Neurology and Neuroscience. 06 (01). doi:10.21767/2171-6625.100003. ISSN 2171-6625.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուրա (ախտանիշ)» հոդվածին։