Մենաշնորհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աուտսայդերներից)
Մենաշնորհային միլիոնատերերը մասնատում են երկիրը
Մենաշնորհային միլիոնատերերը մասնատում են երկիրը

Մենաշնորհ (մոնոպոլիա հունարեն μόνος «միայնակ» + πωλέω «վաճառում եմ» բառերից )-կազմակերպություն, որը վերահսկում է շուկայում գինը և առաջարկի ծավալը[1] և որպես արդյունք կարող է մաքսիմիզացնել շահույթը[2]՝ ընտրելով առաջարկի ծավալը և գինը, կամ էլ ունի բացառիկ իրավունք՝ կապված հեղինակային իրավունքի, պատենտավորման, ապրանքանիշի կամ էլ պետության կողմից ստեղծված արհեստական մենաշնորհի հետ։

Շուկայում գերակա դիրք զբաղեցնելու արդյունքում երկարաժամկետ հատվածում ունեցած շահույթը կարող է գերազանցել դեմպինգի կամ շուկան գրավելու մեկ այլ ռազմավարության որդեգրումից առաջացած կորուստները[3][4]։ Ինչ-որ բարիքի ողջ շուկան գրավելու դեպքում, այդպիսի մենաշնորհ ունեցող ընկերության թողարկումը կլինի ողջ ոլորտի թողարկման ծավալը, իսկ ընկերության առաջարկը՝ ողջ ոլորտի առաջարկը։ Շատ երկրներում ընդունված են օրենքներ, որ հակամենաշնորհային են և խրախուսում են մրցակցությունը, ինչի համար ստեղծված են հակամենաշնորհային ծառայություններ։

Մենաշնորհի դեպքում կազմակերպությունը գործում է առանց նշանակալի մրցակիցների (թողարկում արտադրանքներ կամ առաջարկում ծառայություններ, որոնք չունեն փոխարինողներ) առկայության պայմաններում։ Մենաշնորհի դեպքում շուկայում գործում է մեկ վաճառող. դա կարող է լինել ինչպես պետական մենաշնորհ, այնպես էլ մանսավոր մենաշնորհ՝ կարգավորվող կամ չկարգավորվող։

Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում և կենտրոնացնելով արտադրվող ապրանքների զգալի մասը, շուկայում սահմանում է բարձր գին, որը զգալիորեն գերազանցում է արտադրության համար աշխատանքային և նյութական նորմալ ծախսումները։ Մենաշնորհը ձգտում է սահմանափակել ապրանքների թողարկումը և առաջարկում ապրանքների պակասորդ, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին։ Այս դեպքում մենաշնորհի եկամուտը կազմում է ապրանքի արժեքի և արհեստականորեն բարձրացված գնի միջև տարբերությունը։ Այսպես, մենաշնորհի եկամտին է միանում գնորդների նորմալ եկամտի մի մասը։

Մենաշնորհային շուկայում պահանջարկի օրենքը չի գործում։ Մրցակցային մակարդակը գերազանցող մոնոպոլ գներն ու շահույթը ուղղակի հակասում են սպառողների շահերին։ Այն իջեցնում է բնակչության կենսամակարդակը, քանի որ սպառողը ստիպված վճարում է բարձր գին, կրճատելով իր մյուս ծախսերը, իջեցնում է ապրանքների գները։ Այն նվազեցնում է արտադրության տնտեսական արդյունավետությունը, քանի որ մոնոպոլիաները չեն հոգում ծախսերի տնտեսման մասին և դրանց դիմաց վճարում են սպառողները։ Մոնոպոլ գինը շուկայական գնի հատուկ տեսակ է, որը սահմանվում է հավասարակշռված գնից բարձր կամ ցածր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով ստանալ մոնոպոլ շահույթ։ Գնորդը նույնպես կարող է ունենալ միակը լինելու իշխանություն, այն անվանում են մոնոպսոնիա։

Մենաշնորհի առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծախսերը հասնում են նվազագույնի այն ժամանակ, երբ արտադրանքի թողարկումը կատարվում է միայն 1 ֆիրմայի կողմից,
  2. Պետությունը ինչ-որ ընկերության կարող է տալ մենաշնորհային իրավունքներ։
  3. Ցանկություն ստանալ մենաշնորհային հասույթ:Հասույթ, որը միջինից բարձր է, քանի որ սպառողը զրկված է այլընտրանքից։
  4. Հաստատուն ծախսերի մեծ մասնաբաժին, որոնք պահանջում են խոշոր միաժամանակյա ներդրումներ բիզնեսը ստեղծելու համար և մրցակցության առաջացման դեպքում չեն փոխհատուցվում[5].
  5. Գործունեության ծավալման օրենսդրական խոչընդոտներ․(լիցենզավորում,հավատարմագրում՝ սերտիֆկիացիա).
  6. Արտատնտեսական քաղաքականություն։ Այն ուղղված է շուկայի պաշտպանությանը արտասահմանյան մրցակցությունից տեղական սուբյեկտներին օժանդակելու նպատակով (օրինակ՝ ներմուծման սահմանափակում կամ արգելք)։
  7. Ընկերությունների միաձուլում կամ կլանում, երբ ավելի խոշոր ձեռնարկություն ձեռք է բերում ավելի փոքրին՝ շուկայում վերացնելով մրցակցությունը։

Մենաշնորհի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական մենաշնորհ;
  • Իրավիճակային մենաշնորհ,
  • Լեգալ կամ իրավական մենաշնորհ,
  • Պետական փակ մենաշնորհ,
  • Արհեստական մենաշնորհ,
  • Բաց մենաշնորհ։
  1. Բնական մենաշնորհ (երկաթուղի, ջրամատակարարման համակարգ) — Ընդհանուր կենսական կազմակերպություններով միավորված ձեռնարկություն, ապրանքային շուկայի վիճակ, որի դեպքում տվյալ շուկայում պահանջարկի բավարարումը ավելի արդյունավետ է մրցակցության բացակայության պայմաններում (կապված արտադրության ծավալների մեծացման դեպքում մեկ միավոր ապրանքի վրա կատարված ծախսերի էական նվազման հետ), իսկ բնական մոնոպոլիայի կողմից արտադրված ապրանքները չեն կարող փոխարինվել,ինչի պատճառով այդ ապրանքի պահանջարկը շատ ավելի քիչ է կախված գնի փոփոխությունից, քան այլ տեսակի ապրանքատեսակների պահանջարկը։ Ընդ որում՝ կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ընկերությունը կարող է ունենալ անալոգներ, բայց համըդհանուր ընդունված նորմերով նման ընկերությունը ևս համարվում է մենաշնորհային (օրինակ՝ երկաթուղային բեռնափոխադրումները մրցակցում են օդայինի հետ, սակայն միևնույն է որոշ երկաթուղային բեռնափոխադրողներ համարվում են մենաշնորհային երկրում կամ տարածաշրջանում։) Բնական մենաշնորհ այն սեփականատերերն են, ու տնտեսական կազմակերպությունները, որոնց տրամադրության տակ կան արտադրության հազվագյուտ և ազատ չվերականգնվող տարրեր, օրինակ՝ հազվագյուտ մետաղներ։
  2. Լեգալ մենաշնորհ, մենատիրական շուկայում հակառակորդի ներթափանցումն արհեստական արգելքներով կանխելու համար ազատ մոնոպոլիաներն օգտագործում են իրավաբանական որոշակի սահմանափակումներ։
  3. Արհեստական մենաշնորհ, սրանք արտադրական ձեռնարկությունների ու առևտրական կազմակերպությունների խոշոր միավորումներ են, որոնք փորձում են փոխել շուկայի կառուցվածքը՝ իրենց կամքը թելադրելով նրանց։
  4. Պետական փակ մենաշնորհ- մենաշնորհ, ստեղծված օրենսդրական արգելքների ուժով, որոնք սահմանում են մենաշնորհային շուկայի ապրանքների սահմանները, վերահսկողության ձևերը և գործունեության կարգավորումը, ինչպես նաև վերահսկող մարմնի կոմպետենտության, իրավասությունների շրջանակաները։
  5. Բաց մենաշնորհ-ժամանակավոր իրավիճակ, որն առաջանում է նոր տեխնոլոգիաների կամ ապրանքների ստեղծվելու արդյունքում այն ժամանակահատվածում, քանի դեռ մրցակիցները չեն յուրացրել տվյալ տեխնոլոգիաները և տվյալ ապրանքի արտադրությունը։

Շուկայում գերակա դիրք զբաղեցնող տնտեսական սուբյեկտների այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուտ մոնոպոլիա—իրավիճակ, երբ շուկայում կա միայն մեկ կազմակերպություն տվյալ ապրանք կամ ծառայություններ արտադրող կամ տրամադրող։
  • Կոնցեռն (իրավաբանական պրակտիկայում՝անձանց խումբ) — տարբեր ոլորտներին առնչվող, բայց ֆինանսապես ինտեգրված մի քանի սուբյեկտներ։
  • Կարտել— պայմանավորվածություն (այդ թվում նաև ոչ ֆորմալ) միասնական գնային և թողարկման քաղաքականության վերաբերյալ մեծամասամբ կոլեկտիվ՝հավաքական ձեռնարկատերերի ընդհանուր շահերից ելնելով։ Որպես կանոն պայմանավորվածությունները գործում է արտադրության մեկ ոլորտում։
  • Սինդիկատ—ապրանքատեսակի սպառումը, պատվերների բաշխումը իրականացվում է կենտրոնացված, օրինակ կաուստիկ սոդայի շուկայում «Միասնական առևտրային կազմակերպությունը»։
  • Թրեստ—միավորում, որի շրջանականերում մասնակիցները կորցնում են արտադրական, առևտրային՝ կոմերցիոն, երբեմն էլ անգամ իրավաբանական ինքնուրունությունը։ Նման միավորման իրական իշխանությունը պատկանում է գլխամասային կազմակերպությանը՝հոլդինգին, որի ենթակայության տակ գտնվում են այդ մասնակիցները։

Զուտ մոնոպոլիայի հավասարակշռությունը կարճաժամկետ հատվածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենաշնորհային ընկերությունը իրենց շահույթը մաքսիմիզացնելու համար սահմանում է իր համար արտադրության ծավալ։ Դրա համար անում է նույնը, ինչ բացարձակ մրցակցության պայմաններում, այսինքն՝ համադրում է ընդհանուր ծախքերը և եկամուտները (TR և TC) և սահմանային ծախքերն ու եկամուտները (MR և MC)։ Միևնույն ժամանակ, երկրորդ մեթոդին դիմելն ունի իր առանձնահատկությունները․ ի տարբերություն բացարձակ մրցակցության՝ մենաշնորհային ընկերության արտադրանքի պահանջարկի դինամիկան համընկնում է ոլորտի արտադրանքի պահանջարկի դինամիկայի հետ։ Այն պատճառով, որ ֆիրման ապրանքատեսակի տարբեր քանակություններ կվաճառի տարբեր գներով, ապա սահմանային եկամուտը հաստատուն մեծություն չի կարող լինել։ Վաճառքի ծավալների աճին զուգընթաց այն կնվազի։ Պահանջարկի դինամիկայի՝ շարժի իմացությունը թույլ է տալիս իմանալ MR-ի փոփոխության դինամիկան։

Զուտ մենաշնորհային ընկերության հավասարակշռությունը երկարաժամկետ հատվածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենաշնորհացման գործոնները հաշվի առնելով՝ հիմնականում մենաշնորհը պաշտպանված է մրցակցությունից, և երկարաժամկետ հատվածում նրա վարքը շատ չի տարբերվում կարճաժամկետինից։ Մինչդեռ բնական և բաց մենաշնորհի դեպքում կարող են առաջանալ իրավիճակներ, որոնք հանգեցնում են ընկերության վարքի փոփոխության։ Բնական մոնոպոլիաների յուրահատկությունն է բարձր միջին ծախքերը՝ AC։ Բաց մենաշնորհների դեպքում կա վտանգ, որ շուկա կգան նոր ընկերություններ, որպեսզի դա տեղի չունենա, առաջինը շուկա մտած ընկերությունը ստեղծում է բնական մենաշնորհներին բնորոշ պայմաններ՝ սահմանելով օպտիմալից ցածր գին։

Մենաշնորհ և արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ մոդելի համաձայն, մենաշնորհային ընկերությունը փորձելով մաքսիմիզացնել իր եկամուտը,փորձում է բարձրացնել իր ապրանքատեսակի գինը միաժամանակ թողնելով թողարկման ծավալը շահույթի մաքսիմիզացման մակարդակի (P>MR=MC), ինչը հանգեցնում է ծախսերի նկատմամբ ռեսուրսների բաշխման անարդյունավետության․ երբ արտադրված է էականորեն քիչ, քան հարկավոր է շուկայի հավասարակշռության համար, եթե շուկան լիներ լրիվ մրցակցային, այսինքն՝ ստեղծվում է նաև արհեստական պակասորդ՝ դեֆիցիտ։ Հաճախ պնդում են, որ ժամանակին համըթնաց մենաշնորհները դառնում են պակաս արդյունավետ և պակաս ինովացիոն՝ նորարար՝ դառնալով <<ինքնագոհ>>, քանի որ նրանց պարտադիր չէ լինեն էֆեկտիվ և նորարար շուկայում մրցակցելու համար։ Մենաշնորհների արդյունավետության օրինակ են բնական մենաշնորհները։

Մենաշնորհների կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր երկրում ստեղծվում են տարբեր կառույցներ՝ մենաշնորհները վերահսկելու համար, որոնց նպատակն է շուկայում մրցակցություն ապահովելը, գների նկատամամբ վերահսկողո ւթյուն սահմանելը, այլ ընկերությունների կախվածությունը մենաշնորհայինից կանխարգելելը։ Մենաշնորհների կարգավորման և վերահսկողության համար սահմանվում է օրենսդրություն, որն էլ որոշում է մենաշնորհների գործունեության կանոնները շուկայում։ Մյուսների համեմատ ամենադժվարը բնական մենաշնորհները կարգավորող օրենսդրությունն է․ երբ առաջանում է նրանց գործունեության տնտեսական հիմնավորման, գների կամ եկամտաբերության օրենսդրական սահմանման հարցերը։ Նաև իրականացվում է վերահսկողություն սեփականության իրավունքի նկատմամբ․ պարզաբանվում են շահառուները և այն անձանց ցանկը, ովքեր կարող են որոշումներ կայացնել մենաշնորհային ընկերությունում։ Մենաշնորհները կառավարելու ավելի արդյունավետ միջոց է դրանք ազգայնացնելը․ այդ դեպքում լինում են խնդիրներ մենաշնորհային գործունեության տեղեկատվության սահմանափակումների կամ արտահոսքի հետ։

Ժամանակակից տնտեսագիտության տեսությունում մենաշնորհը որպես գլխավոր ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արնոլդ Հարբերգի կարծիքով մենաշնորհների գոյությունը հանգեցնում է հասարակության անդառնալի կորուստների։
  • Հարվի Լեյբեյստայնի կարծիքով մենաշնորհային ընկերությունը չունի շարժառիթ արդյունավետ արտադրություն կազմակերպելու համար։
  • Ռամսեյի գներ անվանում են գծային գները, որոնք մինիմիզացնում են հասարակության կորուստները այն պայմանով, որ ընկերության ընդհանուր հասույթը հավասար է նրա ընդհանուր ծախսերին[6]։ Այդ դեպքում գները շուկայականից բարձր կլինեն, բայց հասարակության կորուստները մենաշնորհից կլինեն նվազագույնը։
  • Ռիչարդ Պոզների կարծիքով մենաշնորհները կատարում են հավելյալ ծախսեր մենաշնորհային դիրք ստեղծելու և այն պահպանելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Артамонов Владимир Сергеевич, Попов Александр Иванович, Иванов Сергей Александрович, Уткин Николай Иванович, Алексеик Евгений Борисович, Махлаев Александр Николаевич Микроэкономика: Учебное пособие. — Издательский дом "Питер", 2008. — С. 227. — 320 с. — ISBN 5388006891
  2. «Основы экономики - - § 6. Монополия». be.economicus.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  3. Л.А. Мендельсон Теория и история экономических кризисов и циклов. — Рипол Классик, 2013. — С. 17. — 534 с. — ISBN 5458438930
  4. Н.Н. Любимов Международные экономические отношения. — Рипол Классик, 2013. — С. 164. — 448 с. — ISBN 5458485130
  5. Ю. Саакян (06.04.2015). «Конкуренция для потребителя дороже, чем наличие монополиста».
  6. 50 Лекций по микроэкономике: Лекция 48. Монопольная власть, раздел 3. Естественная монополия: инструменты регулирования.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենաշնորհ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 5