Աուտոկոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուտոկոիդներ տեղային ազդեցության կենսաբանական ազդանշանային մոլեկուլներ են։ Ի տարբերություն հորմոնների, որոնք օրգանիզմում ունեն համակարգային ազդեցություն, աուտոկոիդները արտադրվում են սահմանափակ հատվածում (բջիջների խմբի, օրգանի կամ հյուսվածքի) և ունի տեղային ազդեցություն։ Շատ արագ քայքայվում են, ինչի պատճառով չեն հասցնում տարածվել օրգանիզմում։ Հորմոններ, աուտոկոիդներ և նեյրոմեդիատորներ (որոնք ազդում են սինապսների սահմանում) բաժանումը պայմանական է, քանզի միևնույն նյութը, օրինակ նորադրենալինը, տարբեր պայմաններում կարող է հանդես գալ տարբեր դերում[1]։ Աուտոկոիդները կարող են մասնակցել տարբեր կենսաբանական պրոցեսներում, ներառյալ հարթ մկանների, գեղձերի, նյարդերի, թրոմբոցիտների և այլ հյուսավծքների ակտիվության կարգավորմանը։ Որպես տեղային ազդեցության նյութեր, աուտոկոիդները մասնակցում են ազդակների պարակրին փոխանցմանը։ Ամենահայտնի աուտոկոիդներին են դասվում էյկոզանոիդները, անգիոտենզինը, նեյրոտենզինը, ազոտի(II)օքսիդը, կինինները, հիստամինը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зайчик А. Ш., Чурилов Л. П. Патохимия (эндокринно-метаболические нарушения). Учебник для студентов медицинских вузов. — 3-е, дополненное и исправленное. — СПб.: Элби-СПб. — С. 461. — 768 с. — 2000 экз. — ISBN 978-5-93979-032-1.